Check

ՏԱՇԻՐ ՊԻՑՑԱ – TASHIR PIZZA

full starfull starempty starempty starempty star ռեյտինգ 2 , 25 կարծիք
Հայաստան, 0025, Երևան, Խանջյան փող., 50 շենք

Համաձայն եմ բոլոր գրված բացասական կարծիքների հետ. Ցավոք ոչ մի դրական բան չեմ կարող նշել այս վայրի մասին: Եղել եմ գրեթե բոլոր մասնաճյուղերում, ներաձյալ Ստեփանակերտի ու Աբովյանի մասնաճյուղերում: Նույն սպասարկում է, նույն ՛գեղական՛ վիճակները: Մի քանի կետ կուզեյի հստակ և կարճ, կետերով գրել բոլոր նրանց համար, ովքեր չեն եղել այս վայրում և ուզում են գնալ; Դուք պետք է պատրաստ լինեք հետևյալին

1. Եթե դուք ամեն կերպ չփորձեք սպասարկողի ուշադրությունը հրավիրել ձեր վրա, որպեսզի մի բան պատվիրեք, հույս չունենաք, դուք ամբողջ օրը կանցկացնեք այնտեղ
2. Պատվիրելուց հետո կորում են ու ոչ մեկ չկա, որ հարցնեք, թե այս ուր է մեր պատվերը: Ստիպված ես լինում անընդհատ նեռվային նստել կամ ընդհատել հոսակցին, որպեսզի մի 10 մետր հեռվում երևացող սպասարկողին մի կերպ հասկացնես, որ խնդրում եմ մոտեցեք: Այս վերջինը մեծ ջանքեր ու հմտություններ է պահանջում: Անկեղծ ասած մի քանի անգամ զուտ հետևել եմ, թե ինչու է ամեն ինչ այսքան ցածրորակ: Պատասխանը անգամ քվանտային մեխանիկան չկարողացավ բացատրել, քանի որ սպասարկողները չկան և այնպես չէ, որ այլ հաճախորդների են սպասարկում, ուղակի չգիտես ուր են: Իսկ եթե հայտնվում են, ապա գլուխները կախ և ոչ մեկին չեն նայում: Դե էլ չեմ ասում սպասարկամն ու էլեմենտար սերվիսի կաննոների մասին: Բացակայում են:
3. Այս կետը քիչ սուբյեկտիվ է: Ուզում եմ նշել զուտ պիցայի վատ որակը: Կարծես ինչ-որ ժամկետանց ու շատ անորակ հումք են օգտագործում: Պիցան շատ բարակ է և անհամ, քանի որ ամեն ինչ կարծես խնայում են` չմտածելով անգամ հաճախորդների առողջության ու տրամադրության մասին:
4. Մեծ տեսականի է պատկերված, բայց ոչ մի բան չես կարող պատվիրել, քանի որ չունեն: Ստացվում է, որ կարող ես պատվիրել միայն իրենց ճաշակով, այն ինչ ունեն:
5. Գները հեչ մատչելի չեն: Մեկ թխվածքի փոքրիկ կտորը, օրինակ Մոցարտ, 700 դրամ է: Չգիտեմ, ում համար ոնց, բայց ուսանողի համար սա թանկ է: Մի քանի կտոր պետք է առնես ամեն ինչից: Այսինք մենակ չես կարող մտնել, մի բան ուտել և կրկին գնալ գործի: Իսկ եթե ընկերների հետ ես, ստիպված պետք է համաձայնեցնել, որպեսզի իզուր պատվերներ չկատարես: Այդ կտորով գնելու գաղափարը ինձ համար այնպես էլ մնաց առեղծված: Չի գործում:
6. Հաշիվը բերելը դա մի առանձին խդիր է: Կրկին մի կես ժամ տևում է: Երկու օր առաջ մանրը շաատ ուշացած բերեցին և անգամ չգասցրեցի բացեմ վերցնեմ, մեկ այլ սպասարկող, եկավ ու այդ “գրքույկը”, որի մեջ գտնվում է մանրը, վերցրեց տարավ: Հազիվ հասցրեցի վերցնել: Ահավոր էր:
7. Երաժշտությունը հաճախ կասկածելի ծագման է և շատ բարձր: Իրար կողք նստած մարդիկ անգամ չեն լսում իրար:
Շատ այլ վատ կողմեր էլ կան, բայց դրանց չեմ անդրադառնա: Այսքանն էլ բավական է:
Ցավոք, լավ կողմեր չեմ կարող նշել: Վստահ եմ, որ տերերը չարաշահում են այն հանգամանքը, (միայն համալսարանի մասնաճյուղի վերաբերյալ, քանզի եթե ստիպված օգտվում եմ, ապա այստեղ եմ գնում), որ այն գտնվում է մարդաշատ վայրում և անկախ ամեն ինչից, միևնույն է, ուսանողները կօգտվեն, քանի որ, այնպես է ստացվել, որ մոտակա տարածքում, միակ փակ տեղը, հատկապես ձմռանը, դա է: Մրցակցությունը բացակայում է:
Հուսով եմ խելքի կգան և հաշվի կառնեն այս բոլոր կարծիքները, եթե կարդում են առհասարակ և այտեղ:
1 աստղ – դրանից ցածր ուղակի չկա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Չէի ցանկանում կարծիք գրել այս վայրի մասին հաշվի առնելով 3 տարի առաջվա գերբացասական կարծիքները, բայց այլևս չեմ դիմանում…
Գնում ես այս վայրը, նստում…ԵԹԵ բախտդ բերի մատուցողները շուտ կմոտենան, որովհետև չգիտես ինչու իրանք միշտ զբաղված են ու չեն ել նայում քեզ, որ կանչես…Բերում են մենյու, որտեղ հետաքրքիր ու համեղ բաներ են պատկերված… Որոշում ես պատվիրես պիցցա, ասում ես պատվերդ, մեկ էլ…պարզվում ա եդ պիցցայից կամ չունեն, իսկ ԵԹԵ բախտդ բերի լինի, ուրեմն պետք ա կամ 3 հատ առնես, կամ ամբողջ պիցցա…Էլ ինչ իմաստ ունի գրել, որ մեկ կտոր կառող ես առնել…նույնիսկ չես կարող գնել 3 տարբեր կտոր… պատվիրում ես տաք ու քաղցր սև սուրճ ու սպասում ես 10 րոպե ու ԵԹԵ բախտդ բերի ու տեսնես մատուցողին ու խնդրես բերել քո պատվերը, ապա անպայման կբերեն սուրճը – ՍԱՌԸԸԸԸԸԸ…….ԴԱՌԸԸԸԸԸ…… Պատվիրում ես Ծոկ-մանժե ու ԵԹԵ բախտդ բերի ուտելուց չես ջարդի ատամներդ…… Հա, ի դեպ, ԵԹԵ բախտդ բերի ու մատուցողը մոտենա Ձեզ ու ԵԹԵ ՇԱՏ խնդրես, կփոխեն վաղուց արդեն լցված մոխրամանը…… ՈՒ, ԵԹԵ ուզում ես, կարող ես խնդրել նաև տանեն դատարկ ամաններն ու շշերը… իսկ երբ հաշիվ ես ուզում ու ԵԹԵ բերում են շուտ, ապա հաստատ համոզված եղեք, որ մանրը կբերեն, բայց լաաաաավ ուշոտ…
Դրական բան կարող եմ ասել այն, որ համեղ են պիցցաները, մեկ-մեկ ել միացնում են հին հիթեր, որոնք երբեմն հաճելի է լսել……պատերին ել կան նկարներ, որոնք վատը չեն, բայց ախր հեչ իրար հետ կապ չունեն, էլի…… Մի խոսքով – ԵԹԵ ռադիոտան մոտակայքում ես ու մրսում ես, կամ չես ուզում մնաս անձրևի տակ, կարող ես անջատել ներվերդ ու գնալ այս վայր!!!!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Շատ հետաքրքիր տեղա հենց էս մի տաշիր պիցան :) …մի երկու օր առաջ գնացել էինք ու նենց բավականին սոված…բայց էս տաշիրը հենց համալսարանի կոխքնա ինչը նշանակումա, որ էնտեղ միշտ լիքը ջահելությունա ու իհարկե լիքը ծուխ…քանի որ միշտ շատ մարդ կա մատուցողները չեն հասցնում արագ սպասարկեն ու միչև քեզ մոտենում են տեվումա կես ժամ… միչև ուտելիքտ բերում են ևս մի ժամ…ու քիչ-քիչ սկսում ես սովից վնգստալ… ծուխն ու պարապությունն էլ որ խփում են գլխիտ սկսում ես անելու բան մանգալ…ու տեղ սկսումա ամենալավ մասը: Ինչի էի ասում, որ հետաքրքիր տեղա…որ սկսում ես կողքերտ նայել շատ յուրօրինակ մարդկանց կարաս գտնես ստեղ…հեսա մի քանի օրինակ մոտս պահել եմ :)

… բա որ ասում էի :)

Հա չմոռանամ ուտելիքի համար էլ մի երկու բան ասեմ: Երկար սպասումներից հետո բերեցին միհատ սնկով սուպ, որն ավելի շատ նման էր յուղով սուպի…միհատ ջիգյարով յուղվեցի, բայց կեսից որոշեցի թողեմ փախնեմ…չնայած էտ էլ էտքան հեշտ չի անել…միչև հաշիվը բերում են մի կես ժամ էլ էտա տևում…

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Երևի խոսեմ Ալեք Մանուկյանի Տաշիրի մասին՝ ավելի հաճախ հենց էնտեղ եմ լինում: ժամանակին ՝ մի 5-6 տարի առաջ մենակ գովեստով կարող էնք խոսել էս հաստատության մասին(թե իսկապես շատ լավն էր, թե ուղղակի նոր էր բացվել ու էն ժամանակ էտքան շատ պիցցերիաներ չկային): Ամեն դեպքում անցան երանելի տարիները, հիմա լրիվ ուրիշ ա՝ նախ, փատը, որ աղմուկը չի վերահսկվում (լինեն ակտիվ խոսողներ թե բարձր երաժշտություն) արդեն խոսում է նրա մասին, որ ոչ հանգիստ պատվիրածը կարելի է վայելել(եթե գոնե ժամանակին բերեն), ոչ էլ զրուցել: Պիցցան, ինչ խոսք, շատ հաճախ ակնհայտ զգացվում է որ կամ ուղղակի տաքացված ա, կամ էլ անորակ հումքից պատրաստված: Ճաշացանկի ուտեստներից մեկն ընտրելով՝ երբեք վստահ չի կարելի լինել, որ երբ մի 20 րոպեից մատուցողը գա՝ չի ասի, որ միայն 3-4 բան կարելի ա ընտրել: Էս ամենն ու որոշ այլ դիտարկումներ ամփոփելով՝ մեծահոգաբար 3 կգնահատեմ)))

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Այն, որ բոլորը նշելեցին, որ սպասարկումը գերդանդաղ է՝ հաստատ։ Եթե իրոք սոված եք՝ կհիասթափվեք։ Այստեղ հնարավոր չէ 1 ժամ ունենալով հասցնել ճաշել։ 30 րոպե մոտենալն է (վեր կենալով, կանչելով), 1 ժամ բերելը, 30 րոպե հաշիվ բերելը, և ևս 15 րոպո մանրը բերելը։
Մի անգամ սկնով ռիզետտո պատվիրեցինք, որը 40 րոպե էր դեռ չկար, կանչեցինք մատուցողին, ասաց, որ կգնա կճշտի։ 10 րոպե հետո եկավ, ներողություն խնդրեց՝ ասելով, որ խոհարարը պատահաբար շուռ է տվել ռիզոտտոն։ Եվս 10 րոպե անց բերեց մեր պատվերը, որը ջրի մեջ լվացած բրինձ էր իրենից ներկայացնում, իսկ մեջը ավազի, փոշու հատիկներ ու փոքր մազեր։ Հավատս չէր գալիս, որ կարող են գետնին թափված ուտելիքը մատուցել․․․Էլ ասելիք չունեմ․․․

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Մտանք ներս, ես հոտից երեխաներին ասացի որ դրսում նստենք: ԱՅգում: Կային ինչ-որ բազմոցներ, շատ հի ու կեղտոտ: Սպասարկողը ասաց ժամը 1500 դրամ է, դրանց վրա նստելը, իսկ ներսում անհնար էր: Հեռացանք: Չօգտվեցինք

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ես նորից հիշեցի ուսանողական տարիներս, երբ դասերից հետո գնում էինք Տաշիր Պիցցա, 15 րոպե սպասում, թե երբ մատուցողը կմոտենա, 30 րոպե թե երբ կբերեն պատվերդ և ևս 30 րոպե թե վերջապես երբ կբերեն հաշիվը: Լավագույն լուծում հենց Խանջյանի Տաշիր պիցցայի պարագայում կլինի յուրաքանչյուր 4 սեղանի համար մեկ մատուցող:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

համալսարանի դասերից շուշուտ էինք փախնում գալիս էստեղ, բայց միշտ դաժան պահերից էր սոված-սոված սպասել, թե երբ կբերեն պատվերդ.. եթե բախտդ բերեր` 25 րոպե, եթե չէ…. հիշում եմ մի անգամ ամբողջ խմբով կռիվ էլ սարքեցինք, երբ մի ժամ սպասելուց հետո հայտնաբերեցինք, որ պատվերի կեսը մատուցողը չէր էլ գրանցել

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Համալսարանի մոտինը կարելի է ասել ուսանողական Տաշիր Պիցցա է դրա համար էլ սպասարկումն արագ ու որակով չէ, այ գնացեք Գումի մոտի Տաշիրը ու հաստատ ոչ սպասարկումից կբողոքեք ոչ պիցցայի որակից
5 աստղ տալիս եմ Գումի Տաշիրին, 1 աստղ Համալսարանի Տաշիրին, 3-4 աստղեր մնացած բոլորին (գրեթե բոլորում էլ եղել եմ)

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Մի անգամ այստեղ պատվիրել ենք մեկ բաժակ ջուր, երեքական պիցցա և ֆանտա:
Ջուրը եկավ անմիջապես, պիցցան եկավ 1 ժամ 20 րոպեից, իսկ ֆանտան ընդհանրապես չեկավ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ հավես դրսում բեսեդկաներ ունի, սաղից հեռու, բայց համարյա միշտ զբաղված են կամ էլ ռեզերվ
Մնացած կարծիքը տես Կոմիտասի մասնաճյուղի մասին

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ահավոր դանդաղ սպասարկում…. պետք է մի քսնա րոպե սպասես, որ նոոոր մոտենան քեզ…. ու եմանապարզ պատվերը, օրինակ մի շիշ ջուր կամ Կոկա-կոլա բերում են մինիմում 15 րոպե հետո….

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Լոռվա համ ու հոտը Երևանում տալիս են Տաշիր պիցայի “պիցայագործները”, ովքեր պատրաստում են Լոռվա ազգային ուտեստ համարվող Տաշիր պիցան ;)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Սպասարկումը ահավոր է, մունաթով մատուցողների դեմքին գրած է “դե պրծեք, շուտ հավաքեմ տուն գնամ”: Պիցցան հում է լինում, խմորն ու սունկը կիսաեփ են բերում: ԱՀԱՎՈՐ տեղ ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

TASHIR PIZZAN SHAAAAT EM SIRUM, BAYC KONKRET AYS HASCEI SPASARKUM@ AHAVOR E MEXM ASAC. YETE ANGAM AMBOXJ SRAHUM ZBAXVAC E @NDHAMEN@ 4 SEXAN, AYD DEPQUM EL CHEN MOTENUM. MI HAT EL MUNAT EN GALIS TE IPR DA IM SEXAN@ CHI!!! SHAT VATA SHAT. ISK MATUCOXUHINERI QCHPCHOCNER@ QO MASIN UXXAKI ZZVELI EN!!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ահավոր սպասրկում է: Միայն մի բան կասեմ, որ անընդունելի է, երբ մատուցողն իր մատներով կպնում է սննդին…

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

եկեք սրա անունը պիցցա չդնենք)))) մաքուր հետաքրքրությունից եմ մտել, հաստատ չարժեր

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

spasarkman masin xosq chka,uxxaki ahavora,isk pizzan nayac jamanaka tarm linum

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Ընդմիջման ժամերին բավականին ուշ են սպասարկում

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Erb nor er bacvel,shat aveli hamex er… gnalov vorak@ gcum en…

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Քաղաքի ամենա համեղ պիցցան է…

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Советская столовая

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

teyn u capuchino surcy shat vatn e charzi xmel

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

haykakan pizza

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

spasarkum@ ahavora

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Մեր մասին : Պիցցերիաների ցանց: Պիցցայի առաքում

Վեբ Կայք : http://www.tashirpizza.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-00:00

Հեռախոս : +374-10-511116