Մեր մասին :
ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՑԱՆՑ – SUPERMARKET CHAIN
ՍԹԱՐ-ը առևտրային ցանց է, որն ընդգրկում է 30 սուպերմարկետ` 28-ը Երևան քաղաքում և 2-ը` Կոտայքի մարզում (Հրազդան և Բյուրեղավան):
Վեբ Կայք : http://www.star.am
Ժամեր : 24/7
Հեռախոս : +374-10-589343
Facebook : http://www.facebook.com/starsupermarket
Միշտ շատ մարդ, ընդհանուր առմամբ սպասարկման բացակայություն: Սակայն առօրյա գնումներ անելու համար հարմար վայր: Գները ցածր են, տեսականին ժամանակ առ ժամանակ սահմանափակ է, բայց ընդհանուր առմամբ տանելի: Հիմնական գործոնը գների ցածր մակարդակն է: Վերջին ժամանակները լավն են նաև promo ակցիաները
նեղ տեղ, նորմալ սպասարկում, իմ փրկիչ….կոնկրետ էս սթարում մի հատ հաց կա, որ ոչ մի մյուս մասնաճյուղերում տենց համով չի… 200 դրամանոց մատնաքաշն է, ինչ-որ թղթե տոպրակով, բայց շատ շատ ուրիշ համ ունի……
Միշտ շատ մարդ, նեղ ու անհարմար խանութ: Տեսականաին ցնոցող չի, բայց շաաաաաաաաաատ հարմար տեղում է գտնվում ու շատ հաճախ մտնում ես միայն նրա համար որ քթիդ տակ է:
տեղը շատ լավա ընտրված, շատ էմ օգտվում էտ մասնաճյուղից, բայց ստիպված!!! շարժվելու տեղ չկա, դրամարկղերի մոտ միշտ երկար հերթ ու սպասարկող անձնակազմի իսպառ բացակայություն, կարաս ամիսներով ման գաս-աշխատող չգտնես…
սթարում խաբում են: մեզ դրել են հիմարի տեղ:
ատամի խոզանակ “Colgate 360 խորը մաքրում” -ի տակ կախված էր գինը՝ 450 դրամ, սակայն կտրոնի կրկնօրինակի վրա գինը 2290 դրամ էր: Եվ քանի որ առևտուրս ծավալուն էր, ես տեղում չհասկացա պահի լրջությունը:
Ժողովուրդ սթարում առևտուր անելուց տեղում նայեք կտրոնը և հաշվեք:
Դա կուլտուրական չէ:
Շատ լավ ընտրված տեղ խանութի համար․․․