Check

ԿԱՖԵ ՑԵՆՏՐԱԼ – CAFE CENTRAL

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 51 կարծիք
Հայաստան, 0001, Երևան, Աբովյան փող., 30 շենք

Սիրում եմ այս վայրը: Երբ մտնում ես, միանգամից այդ սուրճի հոտը դիմավորում է քեզ, կարծես դռնապան լինի: Տրամադրությունդ միանգամից բարձրանում է: Դիմավորում են, գտնում են սեղան, անգամ, եթե ռեզեռվ արած է լինում, կարող են ընդառաջել ու տրամադրել այդ սեղանը: Շատ հաճելի ինտերիեր ունի, հանգստացնող, տրամադրող: Սեղանների դասավորված են այնպես, որ երբեք կից սեղանները չեն կարող իրար լսել: Կան և ծխողների և չծխողների համար նախատեսված տեղեր, սակայն այդքան էլ չեմ հասկանում դրա իմաստը, քանզի դրանք առանձանցված չեն միմյանցից: Սպասարկումը նույնպես շատ բարձ որակի է: Միանգամից պատվերը ընդունում են և շատ արագ բերում են: Սպասարկողը միշտ ուշադիր է և արձագանքում է ցանկացած պահանջի դեպքում:
Սակայն, ժամանակ առ ժամանակ աղմկոտ է լինում, դա նյարդայնացնում է: Ամենակարևոր թերությունը դա այն է, որ գները միջինից բարձր են: Սիրում եմ շոկոլադը և մսով բլիթները (սրանք համեմատաբար էժան են և կարող ես քեզ թույլ տալ և շատ համեղ են): Մեկ աստղ հանում եմ բարձր գների ու աղմուկի համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Ընդհանրապես էս տեղի մասին շատ գոլ կարծիք ունեմ: Ես ինքս իմ նախաձեռնությամբ չեմ գնա, բայց մեկ մեկ հրավիրում են, գնում եմ:

Ընդհանուր առմամբ վատ տեղ չի, մատոցող(ուհի)ները սովորաբար վատ չեն սպասարակում: Խոհանոցը գլամուրի մեջ է, քեզ թվում է ամեն ինչ ֆենշույով է, բայց Մարտունի Իշխանի օբյեկտի լեզվով ձվածեղն հաստատ ավելի համովա:

Ինչևէ, էս վերջրես գնաից, երեկոյան կողմ էր ու դուրս չեկավ: Բուրգունդյան միսը բերեցին սառը վիճակում՝ տպավորություն էր ստեղծվում, որ microwave-ով են տաքացրել, ու ոչ մինչև վերջ: Մատուցողուհին ոչ միայն զուրկ էր տարրական հումորի զգացումից, այլև չէր տիրապետում ժպտալու սպորտաձևին ընդհանրապես: Հասկանում եմ, երեկո է, ամբողջ օրն աշխատել են, բայց ես էլ եմ աշխատել, ու հաստատ իրանից շատ եմ հոգնել:

Հաշվի առնելով, որ մնացած այցելություններիցս հիմնականում դրական փորձ ունեմ, գնահատում եմ չորս աստղ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

wi-fi-ի բացակայությունը դուրըս միայն գալիս ա, չեմ սիրում, որ ընկերներով տեղ են գնում, ու մարդ ա, իր հեռախոսը վերցրած, բզբզում ա)))
բայց ինձ էլ դուր չի գալիս էդ կամ վիճակները… տեղ կամ կա, կամ չկա… եթե նույնիսկ որևէ մեկը հաշիվ է ուզել, դա դեռ չի նշանակում, որ փակելուց անմիջապես հետո դուրս են գալու… մի անգամ 20 րոպե սպասելուց հետո դուրս եկանք, բայց մենեջերն եկել, համոզում էր, որ …
վերջին անգամ էլ մենք էինք նստած, մեր սեղանին մի զույգ էնքան սպասումով լի աչքերով էր նայում, որ ստիպված շատ արագ փակեցինք հաշիվը ու դուրս եկանք)
ու միայն նման բաների համար 5-ից 4

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Հին ու բարի, խոհանոցը շատ լավը, սուրճն առավել ևս: Իհարկե տարիներ առաջ շատ ավելի էի հավանում, քանի որ էն ժամանակվա մատուցողները արտակարգ լավ էին տիրապետում մենյուին. ցանկացած ճաշատեսակի մասին տեղյակ էին ու մանրամասն պատասխանում էին հարցերին ու ճիշտ խորհուրդներ տալիս: Վերջին անգամ զգացի որ էդ բանիմաց մատուցողներն էլ չկան, բայց խոհանոցն իր որակը չէր կորցրել, հուսով եմ դեռ երկար կպահպանեն նույն մակարդակի վրա

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Ժամանակին շատ էի հավանում այս տեղը… շատ լավն էր… համեղ ուտելիք էին տալիս..շատ լավ սպասարկում էր.. . հիմա մի տեսակ “հնացել” է…չնայած, մենյուն ու սպասարկումը – էլի լավն է) Կարծում եմ , որ ձեթի հոտը և “նո վայ-ֆայը” կարելի է վերացնել )

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

внутри очень шумно! совершенно невозможно отдохнуть и расслабиться…ведь в кафе ходят не только кофе выпить, это можно с бОльшим успехом делать дома…а расслабиться, поговорить с друзьями итд что совершенно невозможно делать в этом кафе..никакого удовольствия …

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ցենտրալը իմ մայրիկի ամենասիրած վայրն ա Երևանում: Ու ժամանակի ընթացքում ես էլ սկսեցի սիրել: Ուտելիքը լավն ա հատկապես տավարի մեդալիոնները և մալիբուն: Սուրճից պատրաստված խմիչք ա:Ճ Սպասարկումը գրեթե միշտ բարձրակարգ ա: Մասսան հաճելի: Հաճախ Էս տեղում ընթրելու ընթացքում շատ կարևոր հարցեր ենք քննարկել և որոշումներ կայացրել լօլ ենպես որ :Ճ հաճախ այցելել ենք և իհարկե կրկին կայցելենք:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ բազմազան ու համեղ մենյու ունեն: Սպասարկումն էլ շատ լավն է: Միակ բանը ինչից, որ դժգոհ եմ դա այն է, որ չափից դուրս շատ են սեղաններ դրված, շատ աղմկոտ է և ներսի սրահում շատ ծխած:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

ամենասիրածս տեղն ա, երբեք չի հնանա, շաաաատ հաճելի անձնակազմ ունեն միշտ ժպտերես, միջավայրն էլ արդեն հարազատ ա դարձել… մեկ էլ նենց հավես ա որ մտնում ես ինչքան ծանոթ ունես, կեսին տեսնում ես Ցենտրալում … դե խոհանոցի մասին չեմ ասում ամեն ինչ համարյա փորձել եմ ու շատ եմ հավանել…

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Փորձում եմ ժիշտ բառ գտնել…պրետենցիոզ… կան որոշակի համեղ ուտեստներ, մասնավորոապես դեսերտներում, բայց ընդհանուր առմամբ սպասումներ չի արդարացնում

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Լավ վայր ա: Նորություն չի լինի եթե ասեմ, որ դեսերտներն ահագին համեղ են: Ընդհանուր միջավայրը ևս հաճելի ա: մի քիչ շատ աշխույժ ա, բայց դե դա ոչինչ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Es es srcharany shat havanum em, shat urax em vor es srcharanum wi fi chka, sa ognum a vor stex qich lini en masan vor galisa srcharana menak check in linelu hamar. Indz stex hatkapes shat dur e galis matucoxneri artaqin tesqy. Stex chka matucox, vor unena erkar kam var guynov nerkac exungner.Es sa nshum em, vorovhetev chem sirum erb vor matucoxi tesqy vanox a linum.Izur chi vor centraly en ezaki srcharannerica vortex karelia handipel tarber tariqi mardkanc, angam papikner u tatikner. Irenc xohanocic nuynpes shat goh em,amen inch shat hamexa.Sirum em vor central mtneluc skzbum zgum em shaat hamov surchi hot…naev karelia ogtvel nersum texakayvac surchi xanutic.

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Սիրում եմ Ցենտրալը: Թանկ ա, բայց համապատասխանում ա դա եւ՛ սպասարկմանը, եւ՛ շաաաաաաաաատ համով ճաշատեսակներին:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Ամենասիրածս տեղերից մեկնա: Միշտ ընկերուհիներով էստեղ ենք գնում, ու մեծ բավականություն ստանում: Ճիշտա մի քիչ աղմկոտա, բայց միևնույնն է շատ լավն է: Ու ամենաշատը դուրս գալիսա էն, որ այստեղ չեն գալիս են գլամուռնի դեմքերը` իրանց ձև տված : :Ճ Էստեղ միշտ ավելի տարբերվող մասսայա լինում: Միայն մի բան դուրս չի գալիս- էտ էլ Wifi-ի բացակայություննա: Գնահատում եմ 5 :ՃՃ

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Սիրում եմ, չնայած շատ աղմկոտ է, սակայն ինձ այստեղ կաշառում է մատուցողների վերաբերմունքը, համենայն դեպս ես զգացել եմ, որ նրանք կոմպետենտ են և հարգանքով են վերաբերում իրենց ասխատանքին: Գնահատում եմ 4 աստղ: Հարգանքներով Նաիրա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

shat shat ei sirum ays vayr@…shat hachax ei gnum..dessert@ shat hamova..u misht tarma…untill mi anagm asecin tegh chka…dzer hamar@ toxeq aravelaguyn@ 15 ropeic kzangenq…minchev esor zangumen… :(

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

2 լավ բան կա էստեղ… գտնվելու վայրը և սուրճը..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

մի քիչ աղմկոտ վայր է, սակայն կարելի է հաճելի ժամանակ անցկացնել, միշտ հաճելի միջավայր է, սպասարկումը հիանալի, և ամենակարևորը կարելի է յուրօրինակ կերակուրներ փորձել ինչպես նաև քաղցրավենիքներ

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Մեկա ներվայնանում եմ այդ տեղից, անբովանդակ միջավայր, հերիք էր 1,5 անգամ գնալուց հետո համոզվել, 2 նրա համար վոր գոնե տեղնա հարմար: Չեմ էլ հասցրել նկատել որ վայ ֆայ չկա))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Իմ ամենասիրելի վայրերից է…Շատ հետաքրքիր հիշողություններ ունեմ այս կաֆեոի հետ…ԼԱՅՔՔՔՔՔՔՔՔ

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Ներսում լսվում են բոլոր սեղանների խոսակցություններ, անընդհատ աղմուկ է, սնկով պյուրե-ապուրը անբնական խաղցր է, մսի որակը կարծես այդքան էլ բարձր չէ, փոխարենը բանջարեղենային աղցանները և կարտոֆիլ-ֆրին շատ լավն են:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Երևանի եզակի նեյտրալ ռեստորաններից: Շատ համեղ ուտելիք /մանավանդ ձուկը խեցգետնի սպիտակ սոուսով/ և մեկը մյուսից համեղ աղանդներ: Բարեհամբույր սպասարկում, թեև երբեմն անուշադիր: Ամենամեծ թերությունը խուլ աղմուկն է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ եմ սիրում Ցենտրալը: Ունեն բարձրակարգ սպասարկում և հարուստ մենյու: Երբեք դժգոհ դուրս չեմ եկել այս սրճարանից: Միայն թե մի քիչ նյարդայնացնող է աղմուկը:((((((((((((

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

sirum em ays srcharany, hianali spasarkum unen, ayn bacarik texeric vortex chem dadarum gnal. mi poqr axmukn e shat, bayc de, mi bany petq e lini che bayc. hatkapes shat em sirum cezare salaty !!! ay henc hima el greci u uzeci utel. shat lav xoharar unen, hianali dzerq uni, hamex e patrastum. isk Varduhin ir jpitov uxaki jermacnum e, chnayac ays verjin mi qani angamy chem tesel nran, husov em chi lqel Central café :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

ընդամենը մեկ անգամ եմ ենք եղել այդ տեղում, առաջին և վերջին անգամ: Ծնունդ եինք նշում մոտ 8 հոգով: երբ հաշիվ ուզեցինք /որը ի դեպ փոքր չեր, մի 75,000/ մատուցողը բառացի ասաց, որ լավ կլիներ մի 8000 չայեվոյ թողնեք :-) ))))) շատ հետաքրքիր պահ էր )))))))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

snundn aynqan el dur chi galis, axmkot e u wifi chka et lav chi

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ays tegh@ iskapes shat em havanum! Chashakov tegh, hacheli spasarkum, pozitiv mijavayr. hamegh utestner, dessert.. Idealakan vayr gini vayelelu ev romantik ereko anckacnelu hamar.

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ցենտրալը անհասկանալի տեղա, ոչ մի լավ բան չկա բայց բոլորը սիրում են :)
Ամենատհաճը այն էր որ նստարաններ կան որ վրաները լաքաներ կան չգիտեմ ինչի…
Բայց ասեմ որ ապուրները շատ համեղ են!

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Ինձ համար միակ խնդիրը wifi-ի բացակայությունն է, մնացած ամեն ինչը շատ եմ սիրում Ցենտրալում

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ես շատ եմ սիրում այստեղ սուրճ խմել: Մեծ ընտրություն կա և’ սուրճի և’ դեսերտների: Բայց ընդհամենը մի անգամ եմ ճաշել և այնքան էլ հետաքրքիր չթվաց ճաշատեսակների մենյուն:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

սիրում եմ Ցենտրալը համով ուտելիքների, դեսերտի ու ներսում սուրրճի հոտի համար, բայց շատ աղմկտ է, կես ժամից ավել չես կարողանում նստել:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Հիանում եմ այս վայրի սպասարկումով: Դեռ չի եղել մի օր, որ սրահի մենեջերը բարեհամբյուր ու հոգատար չդիամավորի: Սնունդն էլ կգնահատեմ 10 ից 8 ))))) Ապրեք!

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ամենինչ համեղ ա, գները համապատասխան, սպասարկումը շատ հաջող, ինտերիերը դասական ու մաքուր։ Խորհուրդ եմ տալիս։

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Սպասարկումը՝ 5
Մթնոլորդը՝ 4
Ուտելիքը՝ 5
Քաղցրը՝ 5
Թեյերը՝ 5
Սրճերը՝ 5
Գները բարձր են, բայց դե տեղին համապատասխան:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Þ³³³ï ëÇñելի վայր է ինձ համար….ափսոս սնկով կրեմ-ապուրի բաղադրատոմսում փոփոխություններ են արել, նախորդը շատ ավելի համեղ էր:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Լավ վայր, համեղ սնունդ, որակյալ սպասարկում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Aghmkot e, bayc orinak aravotyan surch xmelu hamar shat lav vayr e. Mek el shaaat em sirum iranc bliner@.

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

One of my favorites. Cigarette smoke may choke you up though! The service is nice and friendly.

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Կարելի է այստեղ գնալ ընդմիջմանը կամ երբ սոված ես, իսկ ուղղակի հաճելի ժամանակ անցկացնելու համար, ես չէի գնա:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Հավանում եմ: հատկապես “Կեսար” աղցանը )) Սպասարկումից գոհ եմ: Մի քիչ աղմուկն է շատ:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Աեմնասիրելի և հաճելի վայրերից մեկը: :ՃՃՃ

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Լավ սուրճ, համեղ խոհանոց, շատ լավ խմորեղեններ, լավ սպասարկում

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Արագ-գործնական ընթրիքի նորմալ տեղ է: :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Շատ հաճելի վայր է, միայն աղմուկը մի քիչ շատ է: Ուտելիքն էլ համեղ է:

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Հաճելի միջավայր է, համեղ խմորեղեն և որակյալ սպասարկում:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Գին/որակ/սպասարկում համակցությամբ ամենացենտր տեղն ա Երեւանում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

hamadzayn em any mtqi het vor mi poqr hnacel e. sakayn xohanoci bazmazanutyan arumov lavaguyneric mekn e

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

SHAT EM SIRUM>>>>amusnus het mer arajin jamadrutyun@ aytex e exel…..

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

shat hamex uteliq ev txvacqner ..hoyakap espresso

Կրկին փորձեք
ռեյտինգ -2

Surchi hot@ miangamic gravum e))))))))))))))))))

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Լավն ա :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ -2

Մեր մասին : Հրուշակեղեն: Սուրճ՝ տեղում բոված

Վեբ Կայք : http://www.cafecentral.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-00:00

Հեռախոս : +374-10-583990