Check

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԽԻՆԿԱԼԻ – TUMANYAN KHINKALI

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 12 կարծիք
Հայաստան, 0001, Երևան, Թումանյան փող., 21/1 շենք

Շատ լավ բաներ էի լսել Թումանյանի Խինկալիի մասին, և վերջապես երեկ որոշեցի ինքս փորձել: Շատ հաճելի էր, որ իսկապես ունեն իրարից առանձնացված ծխողների և չծխողների սրահներ: Շատ արագ և գեղեցիկ ձևով սպասարկում են: Խինկալին իսկապես համեղ է: Միակ բանը, որ ինձ համար անհասկանալի էր, դե ինտերյերի մի քիչ տարօրինակ դիզայնն էր: Մի տեսակ շատ խառն էր ու անտրամաբանական: Բայց դե խինկալին այնքան լավն է, որ ուտելուց պատերին չես էլ նայում :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Դե երևի գաղտնիք չի լինի, որ ասեմ, որ այստեղ մատուցվում է քաղաքի լավագույն խինկալին: Իրոք որ շատ լավն ա: Դրանից համեղ մեկ էլ Թբիլիսիի 1-2 ռեստորանում եմ կերել: Ներսի ինտերիերը ևս շատ լավն է, գեղեցիկ է: Գները նորմալ են, սպասարկումը ևս: Մի խոսքով համեղ խինկալի (և ոչ միայն, նաև վրացական խոհանոցի այլ ուտեստներ) ուտելու հաճելի վայր…

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

ներսում չեմ եղել երբեք, բայց այստեղից առաքված խինկալի եմ կերել…. անմահական համ ունի..մի ուրիշ համ ու հոտ.. որ կերա, ինձ թվաց թե առաջին անգամ եմ ուտում խինկալի, որովհետև լրիվ ուրիշ համ ուներ….շատ շատ սիրեցի, հուսով եմ մի օր էլ հենց ներսում կուտեմ ու արդեն մնացած ամենինչի մասին էլ կարծիք կկազմեմ :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Մի քանի անգամ եմ եղել այստեղ: Վերջին անգամ գնացինք երկու հոգով, նստացրեցին մեջտեղի սեղանին, մի քանի անգամ խնդրեցինք տեղափոխել, չտեղափոխեցին անհիմն պատճառներով: Մտնոլորդը առաջ ավելի լավն եր, հիմա ահավոր ճնշող է, մասսան էլ արդեն Փարվանայի ու Հարսնաքարի մասսա է…
Խինկալին (համ խաշած, համ տապակած) շատ համեղ է, թանն էլ նույնպես: Բացի այդ, մինչև խինկալին մատուցելը, մատուցում են եփած սիսեռ և չորահաց, ինչը շատ հաճելի է:
ԲԱՅՑ խինկալին բերում են 30-45 րոպեյում, ինչը անհասկանալաի է խինկալիանոցի համար…
Կարծում եմ այլևս չեմ հաճախի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ համեղ խինկալի է մատուցվում, մթնոլորտը շատ հաճելի է, մատուցողները բարեհամբույր։ Արդեն քանի տարի է պանդոկը պահպանում է իր թե՛ որակը, թե՛ բարի համբավը։ Երբ հյուրերին ասում ենք, որ նրանց տանում ենք խինկալիանոց, բոլորին թվում է թե դա սովետական շրջանի անբարեհամբույր և փնթի զաբեգալովկա է։ Բայց բավական է մտնել նկուղային հարկում գտնվող այդ հաստատությունը և զարմանքն ու հաճալի զգացողությունը պարուրում են քեզ։ Շնորհակալություն պանդոկի տնօրինությանը նման հաճելի և համեղ ուտեստներով մեզ զարմացնելու համար։ Ապրե՛ք։

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ամենահամեղ Խինկալին՝ Վրաստանում կերածից հետո :Ճ Ինտերյերը շատ հավես են մտածել , չէս էլ զգում, որ նկուղային հարկում էս :) Ամենաշատը երևի թե տապակածն եմ սիրում: Պանրովն էլ է շատ համեղ: Թանը այստեղ յուրօրինակ համ ունի, մեկ անգամ երկու սափոր մենակ թան ենք խմել :ՃՃ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Misht ays vayri koxqov ancnelis,inc mot tpavorutyun er vor ayn mut,ev inch vor tarorinak tex e,sakayn mi angam aycelelov inc hamar bacahayteci chapazanc lav vayr mer qaxaqum.Amen inch shat gexecik er arvac nersum,i nkati unem nerqin hardaranq@,de isk xinkalineri masin shat xosel petq chi,amenahamov xinkalin qaxaqum,mianshanak,kuzenai nshei naev vor shat lav ttu unen.Spasarkum@ inc dur eka,ev naev knshem,vor nstelov chcxoxneri srahum,duq iskapes cheq zgum cxaxoti hot,vorn inc hamar shat karevor e.

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Եվ ինտերիերն է գեղեցիկ, և խինկալին… լիներ հիմա կուտեի…

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

xinkalin vaty che , BAYC…. gnery ases mi barcrakarg restorani linen, ynkers mi or tesa te 15 xinkali, mek shish ginu ev surshi hamar vorqan vsharec iroq talan er…
verjiverjo xinkalianc e vochte…

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

shaat barcr gner…
bayc hamex en patrastum xinkalin shat

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

shat em sirum shat hamov xinkali shat sirun tex u lav spasarkum…….

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Կարծում եմ նորմալ չի խինկալիանոցում 10 խինկալիի համար սպասել 35 րոպե: Սպասարկումից շատ դժգոհ եմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Ժամեր : 9:30-00:00

Հեռախոս : +374-10-582352