Check

Անկյուն – Ankyun

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 20 կարծիք
Հայաստան, 0010, Երևան, Վարդանանց փող., 4 շենք

Ես միս շատ եմ սիրում ու միս ուտելու համար պարտադիր չէ խորովածանոց կամ շաուրմայանոց այցելել, քանի որ Երևանում կա «Անկյուն» ռեստորան, որտեղի սթեյքը լավագույնն է իմ կերած բոլոր տեսակի մսերի շարքում։

Առաջին անգամ այս ռեստորան ընկերներով այցելեցինք մոիտ մեկ տարի առաջ։ Հիացած էի սպասարկումով ու համեղ ուտեստներով։ Վերջերս նորից երկու անգամ այցելել եմ ու աննկարագրելի հաճույք եմ ստացել, չնայած աննկարագրելի է հաճույքը, բայց ես կփորձեմ նկարագրել։

Ուրեմն կերել եմ medium well պատրաստված «Վիշապի սթեյք» և «Սնկով սթեյք»։ Վիշապի սթեյքը մի քիչ կծու սոուսով է տրվում, երբ այն ուտում էի, մոռացել էի աշխարհի բոլոր խնդիրների մասին, վայելում էի ամեն մի վայրկյանը, երբ այդ միսը հալվում էր բերանումս։ Ուտելու ընթացքում հազիվ ընկերներիս հասցնում էի ասել, որ շատ համեղ է։ Սթեյքի կտորը բավականին մեծ չափեր ուներ, բայց ես ոչ մի կերպ չէի ցանկանում, որ այն վերջանա, բայց ինչ արած կերա վերջացրեցի ու տխրեցի, որովհետև չնայած կշտացել էի, բայց համը մնացել էր հիշողությանս մեջ ու զգում էի, որ կամաց կամաց այն մոռացվում է։ Կցանկանայի, որ այդ համը միշտ մնար ու չանհետանար։ Տեսնես այդ սթեյքի համով ծամոն չե՞ն վաճառում։

Սնկով սթեյքն իր համային հատկանիշներով զիջում է վիշապայինին, բայց նորից անմոռանալի համ ու տեսք ուներ այս կերակուրը։

Այստեղ նաև կարող եք խմել տեղում պատրաստված լիմոնադ, ինչպես նաև կոկա-կոլա։)

Ես ցանկացած առիթ օգտագործելու եմ այստեղ նորից ու նորից սթեյք ուտելու համար։ Ասեմ, որ մեկ սթեյքն այստեղ արժե 5800 դրամ, այն դեպքում, երբ մեկ բաժին խոզի խորովածն արժե 3000-3500 դրամ, իսկ շաուրման 600-800 դրամ։ Կարելի է իհարկե ուտել խորոված ու ոտքի վրա շաուրմա։ Բայց որոշում կայացնելու համար մեզ օգնելու է գալիս «Անկյունի» մեղմ մթնոլորտն ու արտակարգ սպասարկումը՝ գումարած ուտեստների անմահական համը։ Հետևաբար «Անկյուն» ռեստորանը ռեստորանների իմ ցանկում կզբաղեցնի առաջին տեղը։

Շնորհակալություն «Անկյուն»։

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Եթե ուզում եք գնալ Իտալիա, բայց ֆինանսներն ու ժամանակը չեն ներում, ուրեմն իսկական ժամանակն ա այցելել Անկյուն ռեստորան: Ներս մտնելուց ի վեր Ձեզ կզգաք իտալական պարզ ու մարդամոտ միջավայրում: Պատվիրեք ինչ ուզում եք, միևնույնն ա շատ համով ա ու տիպիկ իտալական համով, որովհետև օգտագործում են իտալական համեմունքներ: Ինձ շատա դուր եկել ծովամթերքով պաստան, հրաշքին մոտ համ են ստացել: Գները միջին մակարդակի են, երևի 2 հոգով գինիով-բանով մի 10000 կնստի:

Էս ռեստորանում ամենաշատը ինձ դուր ա գալիս էն, որ մատուցողներին չեք տարբերի ռեստորանի տիրոջից: Հաճախ տերն անձամբ ա պատրաստում սնունդը: Մի անգամ ինքն անձամբ եկավ վերջում հարցրեց արդյոք գոհ ենք թե ոչ, քանի որ ինքն էր պատրաստել…նստեց, ահագին զրուցեցինք: Պարզ դարձավ, որ մարդը միայն գումար վաստակելու համար չի, որ ռեստորան ա աշխատացնում, այլ իտալական մշակույթը ներարկվել ա արյան մեջ ու առանց Իտալիայի չի կարողանում ապրել…

Մի խոսքով Անկյունը Իտալիայի ոչ պաշտոնական ու մշաութային դեսպանատունն ա Հայաստանում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Անկյունը փոքրիկ ռեստորան է, հարմարավետ, դրական միջավայր: Զգում ես քեզ, ինչպես սեփականը տանը:
Ես միս այնքան էլ չեմ սիրում ինչպես Խաչիկը: Բայց սիրում եմ, երբ ուտելիքը համեղ է պատրաստված լինում:
Անկյունը այն տեղն է, որտեղ շատ համեղ են պատրաստում և ես Խաչիկի խորհրդով որոշեցի փորձել որևէ սթեյք: Ընտրությունս կանգ առավ Պիցցայոլա սթեյքի վրա, երևի նրա համար, որ պանիր շատ եմ սիրում, իսկ սթեյքը պատված էր մոցառելա պանրի շերտով:
Ինչ թաքցնեմ, Պիցցայոլա սթեյքը շատ համեղ էր:
Մատուցողները իրենց գործի գիտակն են, սիրալիր և ուշադիր: Միայն մեկ սխալ թույլ տվեցին, բայց այդ մասին չեմ գրում, քանի որ արագ ուղղեցին այն՝ կարելի է ասել մեկ շնչով:
Երաժտությունը մեղմ է, ճաշակով և հաճելի:
Ձևավորումը նույնպես արված է շատ ճաշակով և ամենագլխավորը շատ հասարակ է: Անպայման խորհուրդ եմ տալիս այցելել:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Մեկ անգամ եմ եստեղից օգտվել: Գները ինձ համար մի փոքր բարձր են: Ուրեմն ուտելիքը պետք ա հետներս տանեինք մինչև դիլիջան ու ենտեղ ուտեինք ռոմանտիկ երեկոյի համար:Ճ ու 250 կմ տանելով ու մի կես ժամ էլ տեղավորվելուց հետո շաատ հաճելիորեն ուրախացա որ ամեն բան չէր փչացել ու անկապ համ չէր կպել նշանակում ա որակյալ մթերքներով են մարդիկ պատրաստել: Չնայած ճանապարհին չդիմացանք և պիցցան խժռեցինք հիանալի պիցցա էր: Մի խոսքով ամեն բան շաաատ համեղ էր: Հա միայն կուզենայի նշել որ հեռախոսին պատասխանող մի կին կար սկզբից շատ անբարտավան էր իրեն պահում բայց մենք նրան փորձեցինք հասկանալ նրանց մոտ այդ պահին ազատ սեղան չկար և նրանք շաաատ զբաղված էին:Ճ

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ լավ սպասարկում, ինչը հազվադեպ հանդիպող բան է Երևանի ռեստորաններում և սրճարաններում: Ինտերյերը գեղեցիկ է, առանց որևէ ավելորդությունների, մաքուր ու կոկիկ է: Խոհանոցը շատ համեղ է, պաշտում եմ այստեղի լազանյան :) :

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Գանձ ա, ռեստորան չի! Բոլոր սպագետիեղենն ու սթեյքերը ու լազանյան ուղղակի հրաշք են: Բայց թանկ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Bravo!!! hoyakap tegh e! amen inch@ anteri uxxaki!!!!iroq bacarik erevuyt-vayr Yerevanum…<3

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Աշխարհի ամենահամեղ ուտելիքն «Անկյունի» սնկով սթեյքն է: Սալաթներից շատ լավն է «Սեմպլիչեն», բայց պետք է խնդրել, որ մեջը սոխ չդնեն: Սպասարկումը գերազանց է, մթնոլորն՝ ընտանեկան:

Մոսկվայում շշմելու սթեյք եմ կերել “Goodman” սթեյք-հաուսում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Simply the best Italian food I have had not only in Yerevan but in this region.
Amazing service, amazing atmosphere and a nice, quiet location that isn’t far from the centre.

Delicious wines (Armenian and foreign) very tasty pizzas, the easily the best tiramisu for 1000 km.

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ankunum porcel em miayn nranc spaggetiner@,ev shat goh em mnacel,te hamic ev te utesti chapic.

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Էս իմ ամենասիրած տեղն ա համով ուտելու համար և ժամանակ անցնելու համար: Թանգոտ է, բայց հաստատ արժի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Sireci ays vayr@, spasarkum@ shat lavn e.

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ հաճելի վայր, ամեն ինչն էլ շատ համեղ է, իսկական իտալական խոհանոց… բայց գները շատ բարձր են հաստատ ամեն օր չես գնա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ համեղ խոհանոց է: Ափսոս մեր աշխատավարձով այնտեղ հաճախ չես գնա:
Ստեյքերը փորձեք անպայման:
Սպասարկումն էլ է շատ լավը

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Սպասարկումը և ուտեստները լավն են շատ, բայց գները շատ բարձր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ լավ ռեստորանչիկ, մանավանդ արտասահմանցիները շատ են սիրում էս տեղը

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Շատ լավ ռեստորան ա, կոկիկ, հարմարավետ, համեղ ուտելիքներով, հատկապես լազանյան և այլն: Դե գինն էլ ըստ որակի…

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

axxxxx,erani mi mec lazanya uxarker Ankyun@ Abxazia.ham@ der beranums e.Verchin angam italakan kcu ershikov pizza em kerel…gjvel kareli e..shnorhakalutyun Ankyun!

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Իրենց տիռամիսուն էլ է շատ համով:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

COOL PLACE COOL SERVICE, YUMMY FOOD!

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Մեր մասին : ԻՏԱԼԱԿԱՆ ՏՈՒՆ-ՌԵՍՏՈՐԱՆ - ITALIAN RESTAURANT

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 12:00-23:00

Հեռախոս : +374-10-544606