Check

ԱԳՆԵՍ ՔԵՅՔՍ – AGNES CAKES

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 16 կարծիք
Հայաստան, 0002, Երևան, Պարոնյան փող., 22 շենք

Մեկ անգամ փորձել եմ օգտվել և հասկացել եմ, որ կազմակերպական առումով չկայացած ընկերություն է, գները շատ բարձր են, առաքումը՝ չկազմակերպված, կարելի է ասել չկայացած առաքում:

Աղջկաս ծնունդին որոշեցինք իր սիրած հերուսուհու նկարով տորթ պատվիրել, նկարը պետք է պատրաստվեր մարցիպանով: Նախ շատ բարձր գին առաջարկեցին տորթի պատրաստման համար, բացի այդ, երբ խնդրեցինք ապահովել առաքում, ասացին, որ դա կարող են անել միայն ժամը 12-ից 18-ի հատվածում և ստույգ չեն կարող ասել, թե որ ժամին կբերեն: Հասկանալով, որ կազմակերպական ունակությունները և հաճախորդի հետ աշխատելու մշակույթը այդ ընկերությունում բացակայում է, մենք որոշեցիքն հրաժարվել այդ ընկերության կողմից անհասկանալի բարձր գներով առաջարկված ծառայությունից և գտանք այդ գներից բավական մաչտելի գներով գործող համանման ընկերություն Երևանում, որտեղ նույն տորթը պատվիրեցինք գրեթե երկու անգամ էժան, սակայն շատ ավելի որակով, համեղ և գեղեցիկ ձևավորված:

Շնորհակալություն Ագնես Քեյքսին, որի շնորհիվ հնարավորություն ունեցանք հայտնաբերել այս ոլորտում կայացած իրական ընկերություն, որտեղ հաճախորդը միշտ սպասված է, սպասարկումը գերազանց, տորթերը համեղ: Այդ ընկերության մասին նույնպես կգրեմ, սակայն մեկ ուրիշ անգամ։

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Չսիրեցի Agnes Cakes-ը: Համաձայն եմ, որ հնարավոր է համեղ թխվածքներ ունեն, ես անձամբ չեմ փորձել, բայց լավ չեն կազմակերպում իրենց գործը:Հարնապետությունում չէի ու չէի կարող այցելել իրենց խանութ, այդ պատճառով հարսանյաց տորթի պատվերի համար գրել եմ իրենց email, պատասխան չստանալուց հետո զանգել եմ ու էլի ոչ մի արձագանք, գրել եմ իրենց facebook-ի էջում ու նաև նամակ եմ գրել admin-ին ու մինչև հիմա ոչ մի պատասխան չկա, երեք-չորս ամիս է անցել: Էլ էսքանից հետո ընդհանրապես ցանկություն չունեմ իրենց խանութ գնալու:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ոչ մեկի համար նորություն չի,որ Հայաստանում ծառայություններ մատուցելու շնորհք ու վարվեցողություն չունեն բայց այս խանութը ռեկորդակիրն է: Թթված դեմքով աշխատող, ով հարցերին պատասխանելու փոխարեն իր կարծիքն է թելադրում,բոլոր առաջարկած մտահաղացումներին տորթի հետ կապված ասում է դա թանկ է (կարծես ինքն է վճարողը )և հետո մերժում առաջարկը:Մի խոսքով կոպիտ տհաճ վերաբերմունք , լավ կանի տնօրինությունը ուշադրություն դարձնի իր աշխատակիցների ընտրության հարցում թե չէ մի օր առանց հաճախորդ կմնան:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Որպես կանոն շատ համեղ թխվածք: Գները նորմալ են: Խորհուրդ եմ տալիս օգվել

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

yummy!!!! ^_^

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

fursheti tortikner@ shat homex en…manavand mexrov u popoquv lconac nur@ :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

shaaaat hamov torter unen u lav el dzevavorum en

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ համեղ խմորեղեններ… գին որակ հարաբերակցություն կա

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ համեղ խմորեղեններ են պատրաստում, միայն թե գները անհասկանալի բարձրանում են պարբերաբար /կոնկրետ ֆուրշետային տեսակների դեպքում/

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Araj torter@ aveli hamex ein patrastum,mianshanak.

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

օրիգինալ, համով խմորեղենների ընտրանի, աշխատողներն էլ բարեհամբույր սպասարկում են

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Amboghj tesakanin shat hamegh e, dzevavorum@ shat geghecik. Isk nranc harsanekan torter@ mrcakcutyunic durs en. Gner@ hamapatasxanum en vorakin.

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Shat shat shat like.

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Համաձայն եմ, որ համեղ թխվածքներ ունեն

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

irenc trter@ @Ndanrapes indz dur chen galis gnernel aravel evs ;)

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

like

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Մեր մասին : Տորթերի և խմորեղենի արտադրություն անհատական պատվերով

Վեբ Կայք : http://www.agnescakes.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-22:00

Հեռախոս : +374-10-500302