0 վայր
0 օգտատեր
0 կարծիք

Վերջին կարծիքներ

  • Աբովյան փողոցի կոշիկի խանութից շատ հաճելի է գնումներ կատարել, իսկ աշխատակից - խորհրդատուները ոչ միայն օգնում են ընտրել կոշիկը, այլ պատմում որտեղից կարելի ա գտնել կոշիկի խնամքի պարագաներ։
    Բալդիում կոշիկի մոդելները ավելի յուրահատուկ են քան Ալդո-ինը, որտեղ թեկուզ էլի լավ որակի, բայց ավելի ստանդարտ մոդելներ են։ Երկուսից էլ օգտվում եմ։
    Ու մթնոլորտն էլ հատկապես Աբովյան փողոցի կոշիկի խանութներում իսկապես ուրիշ է ինձ համար։

    ռեյտինգ +1
    կարդալ
  • Այս մասնաճյուղի սպասարկումը ամենալավն ա, թեև ինձ Մաշտոցի թափանցիկ ապակիներով լուսավոր սրահն ա դուր գալիս։ նույնիսկ երբ պատահել է հաջորդ օրն եմ գնում կատարել քաղաքի մոտակա մասնաճյուղից, հենց Տաշիր Սթրիթի աշխատակիցներն են օգնել ընտրել։

    ռեյտինգ -1
    կարդալ
  • Ինքս չեմ օգտագործում բուրգեր, մայրս ասաց, որ նման ա Ամերիկայի բուրգեր քինգին, ու համը լավն է, իսկ ինձ դուր ա գալիս, որ առևտրի կենտրոնում ա գտնվում, ոչ թե օպերայի հարևանությամբ։

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Lilit G. գնահատել է Ucom – Ajapniak

    Տարածքում առաջին օգտատերերից եմ իրենց Wi-Fi ինտերնետի, կապի արագությունը կամ որակը նորմալ են ինձ համար, բայց ամսվա ընթացքում մի քանի օր անջատվում է, ինտերնետ չի լինում։ Կարծում եմ, որ սպառողների քանակի ավելացման հետ է կապված նաև - օգտվողները շատացել են բայց իրենք կամ փոփոխություն չեն անում կամ էլ աննշան։ Հիմա արդեն շատ են ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունները, ուսումնասիրում եմ պայմանները , որից հետո չի բացառվում, որ այլ օպերատոր ընտրեմ !!

    ռեյտինգ 0
    կարդալ
  • վերանորոգեցին հեռախոսս, որի մասերը Հայաստանում բարդ է գտնել, այդ պատճառով մի քանի օր ավել տևեց նշված ժամկետից, բայց հմուտ մասնագետներ են ու ծառայությունն էլ Սայաթ Նովայի նմանատիպ խանութ-սրահի առաջարկած գումարի ուղիղ կեսը արժեցավ։

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Նույնիսկ պիցցերիա​ներում հազվադեպ եմ հենց պիցցա պատվիրում։ Ընդմիջման ժամին մեկ-մեկ մեկ այցելում էի մանկավարժական համալսարանի տարածքում գտնվող պիցցա հաթը։ Ապուրներ ունեն բանջարեղենով ու հանդարտ է ի տարբերություն մյուս արագ սննդի վայրերի։ տհաճ անակնկալ եղավ Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում- թիթեռի նման ինչ-որ միջատ հանգստանում էր իմ ուտեստի կողքին, չեմ վճարել ուտեստի համար բնականաբար, բայց տրամադրությունս փչացավ ու այլևս ցանկություն չի լինում այցելել այդ մասնաճյուղը

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Մանկության ու ուսանողական տարիներից լավ հիշողություններ ա առաջացնում։ ուրախ մթնոլորտ ու ինքնասպասարկում։ կարելի ա մենյուից ընտրել "լավաշով" տարբերակները բուրգերի փոխարեն ։ Հիշում եմ, նոր բացված մասնաճյուղը Գր. Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում, այն ժամանակ բուրգերի չափերը ավելի մեծ էին, տարիների ընթացքում կամաց-կամաց փոքրացան )

    ռեյտինգ 0
    կարդալ
  • ենթադրում եմ - հենց շատրվանների համար ա մեջտեղում, երբ չեմ տրամադրվում փնտրելու կամ գնումների, սառը ըմպելիքը օգնում ա կենտրոնանալ !

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Ես այլևս չեմ օգտվելու այս սուպերմարկետից, իր իսկ աշխատողների նկատմամբ վատ ու ճնշող վերաբերմունքի պատճառով !

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Վառ գույներ, թարմ թխվածք, տրամադրությունս բարձրանում է այցելելուց հետո։ Grand Candy-ի նման, բայց ավելի փոքր եւ հանդարտ

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Lilit G. գնահատել է Քիսս բար-Kiss bar

    իբր ժամանակակից Գյուղական ԿԼՈՒԲ նկուղում, անդուր տեղ - ոչ կարաոկե, ոչ էլ դիսկոտեկ։ Բաց է ցերեկը, ներսում պատուհաններ չկան, կեղտոտ է, ճնշող մթնոլորտ։ զույգերով այցելելու համար է, բայց ռոմանտիզմ էլ չկա։ Հուսով եմ - քաղաքը կմաքրեն նման անճաշակ եւ անհասկանալի վայրերից

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Փոքր վայր է, գույնզգույն կոկտեյլներ , թեթև ուտեստներ եւ պարահրապարակ, մոտ 15 հոգու համար երևի։ Ուրախ է, էն փաբերի ծանր մթնոլորտը չկա։

    ռեյտինգ +1
    կարդալ
  • Բարձրակարգ սպասարկում: Գորգերի լվացում, որն արդարացրեց բոլոր սպասումներս: Շնորհակալ եմ բարեխիղճ աշխատանքի և լավ արդյունքի համար

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Knereq , isk cheiq asi gnvac apranq@ ( jins) et kvercnen te voch?

    ռեյտինգ 0
    կարդալ
  • տարբերվում է աշխատանքի գրագետ մոտեցմամբ ու խնամքի / հարդարման համար որակյալ մասնագիտացված նյութերով,որոնք ընդունարանի բաժնից կարելի է ձեռք բերել նաև տանը օգտագործելու համար, հաճախ ունենում են զեղչեր:

    ռեյտինգ 0
    կարդալ
  • տպավորված եմ-փոքրաքանակ, բայց հետաքրքիր ու արժեքավոր նմուշներ, հատկապես դեռ այն թվերին պատրաստված մետաղից 3Դ պատկերները: Լուսավորության հետ կապված խնդիր կար, քանի որ փայլում էին վերևում կախված գործերը ու հստակ չէր երևում:

    ռեյտինգ 0
    կարդալ
  • հետաքրքիր կլինի հատկապես դպրոցական տարիքի երեխաների համար - կան հոլոգրամներ ու ժամանակակից հավելվածներ, 3Դ կարճատև մուլտ: 2-րդ հարկում վերարտադրված է գրողի Թիֆլիսյան բնակարանը, փոխանցում է ժամանակի շունչը: Աշխատակիցները եռանդով ու զգալի հետաքրքրությամբ են պատմում, պարզաբանում:

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Lilit G. գնահատել է buy.am

    նույն օրը առաքում են, կազմակերպված սպասարկում, մատչելի է

    ռեյտինգ 0
    կարդալ
  • դեռ չի եղել, որ բացեմ ձեր էջը ու ցուցադրվող որևէ ֆիլմ ցանկանամ դիտել: Հերթական blockbuster-ներ, տպավորւթյուն ա, որ այցելում ենք կինոթատրոն, որ տեսնենք - ինչպես ա շատ թանկ մեքենան պայթում ու համեղ փոփ կորն ուտելու համար, մյուս տափակություններով լի ֆիլմերի մասին լռում եմ...

    ռեյտինգ 0
    կարդալ
  • ափսոսում եմ, որ հրապարակի գրախանութը էլ չկա- դեռ դպրոցական տարիներից օգտվել եմ, աշխատակիցներին դեմքով ճանաչում եմ արդեն, բարձրորակ ու լայն տեսականի, հաճելի մթնոլորտ

    ռեյտինգ 0
    կարդալ
Տեսնել ավելին

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ