0 վայր
0 օգտատեր
0 կարծիք

Վերջին կարծիքներ

  • Վերջերս երեխաներիս հետ այցելեցի թանգարան; Աշխատակիցը մակերեսորեն, արագ էր անցնում սրահներով...Այդպես էլ բանալիների մասին, որոնք դրված էին մուտքի աջ մասում, ոչինչ չասվեց...Մարիաննա էր կարծեմ աշխատակցի անունը: Ցավում եմ, ու խնդրում, որ գոնե հաղորդագրությամբ որևէ տեղեկություն նշվի...Ես լսել էի, որ Թումանյանի սիրտը պահվել, ապա ամփոփվել է Դսեղ գյուղի փոքրիկ սրբավայրում...Բայց ցուցադրված բանալիների մասին շատ եմ ուզում իմանալ..Շնորհակալություն...

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Եթե անգամ չաշխատեի Գլոբբինգում միեևնույն է գնահատականս նույն էր լինելու
    Նման պայմաններ ոչ մեկ չի առաջարկում

    - 0% հարկեր
    - 20% Բոնուս
    - Չկան մինիմումներ
    - Փաստացի քաշի հաշվարկ
    - Օնլայն գնումներ ապառիկով

    ռեյտինգ +1
    կարդալ
  • Այդքան անմակարդակ սպասարկում նույնիսկ Մեղեդիում չեմ տեսել: Չես հասկանում ինքնասպասարկումա թե ինչ: Բերելուց դանակ պատառաքաղը բառի բուն իմաստով շպրտում են ափսեի մեջ: Ժպիտ առհասարակ չկա, բերում քցում են դեմտ գնում: Առհասարակ կասաի աշխատողը ահավոր էր: Մտնում ես մեծ գրածա ժամը 7-ից հետո 30% զեղչ, բայց իրականում չի գործում: Մի խոսքով ահավոր բարդակա: Խորհուրդ չեմ տա գնալ, առավել ևս զույգերին:

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Անկեղծ ասած ինտերնետով տեսա կարդացի լավ տպավորություն ստացա։Բայց օգտվելով ծառայությունից հիասթափվեցի + դրան ամեն ինչ սխալ էր ու ես ստիված ուրիշ տեղ գնացի,ծախսելով կրկնակի գումար:

    ռեյտինգ -1
    կարդալ
  • եթե որոշել էիք գնալ El Garden, ապա չեղարկեք այդ որոշումը, որովհետև սա արդեն անվտանգության հարց է: Երեկ մեր ընկերախմբի հետ տեղի ունեցածից ու իրենց մասին այլ կարծիքներ կարդալուց հետո, համոզվեցի, որ սա հազվադեպ իրադարձություն չէ, որ այստեղի համար նորմալ է, որ ապակյա հսկա սեղանը ուղղակի կարող է փլվել նստածների ոտքերի վրա, ըստ կարծիքների, նման դեպքեր էլի են եղել այս հաստատությունում: Առավել նյարդայնացնող էր, որ աշխատակազմից ոչ ոք կես բերան ներողություն խնդրելու փորձ իսկ չարեց, էլ չեմ խոսում փոխհատուցելու՝ ջարդված ակնոցների, հեռախոսների, թրջված շորերի ու քերծվածքների համար: Մի խոսքով մատաղի գործ ա բացվել ((

    ռեյտինգ +2
    կարդալ
  • Շնորհակալություն: Շատ արագ և բարձրակարգ սպասարկում: Ինչպես նաև գները մատչելի են մնացացների հետ համեմատ:

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Ամենավատ բուժ. հաստատությունը Երևանում անփույթ վերաբերմունք հիվանդների նկատմամբ,համենայն դեպս ինչպես Լօռ բաժանմունքում այնպես ես կոմպյուտրային հետազոտման բաժնում աշխատում են այնպիսի մարդիկ ովքեր պատկերացում չունեն թե որտեղ են աշխատում ու թքած ունեն մարդկային կյանքերի վրա ,իսկ երբ հարց ես տալիս հետազոտման հետ կապված ոչ մի հարցի չեն պատասխանում քանի,որ բավականին գիտելիք չունեն և չեն ուզում պատասխանել որ չպարզվի որ ինչ որ բան սխալ են արել :Այնպես ,որ իրավունք չունեն աշխատել այնպիսիք ինչպիսիք նրանք են :Խորհուրդ կտամ այս հաստատություն ընդհանրապես չդիմել...

    ռեյտինգ +1
    կարդալ
  • Դժբախտաբար նորից համոզվում եմ, որ Հայաստանում հազիվ թե մի բան դեպի լավը գնա: Վատը սկսվում է հենց օդանավակայանից , մասնավորապես այսպես կոչված օդանավակայանի միակ պաշտոնական տաքսի սերվիսի մատուցած հակա-ազգային ու խայտառակ ծառայությունից: Չնայած իրենց ամպագոռգոռ հայտարարություններին ցիվիլ շառայություն մատուցելու, իրենք պատրաստ են դրսից եկած ցանկացած զբոսաշրջիկի խաբել ու հայավարի քցել ստիպելով վճարել 2000 դրամանոց ճանապարհի համար 30000-35000 դրամ ու ոնց հասկանում եմ իրենց վրա ոչ կոնտռոլ կա ոչ էլ ազդելու ձև: Արդեն որերորդ բողոքն է ու բացասական կարծիքը: Մինչև երբ???

    ռեյտինգ +1
    կարդալ
  • Ani L. գնահատել է Եղևնի – Eghevni

    ♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Շատ հաճելի միջավայր է, պատուհաններից բացվում է հյուրանոցի այգու հրաշք տեսարանը` ծաղիկներով ու ծառերով շրջապատված: Սնունդը շատ համեղ է,ընդունելությունը և սպասարկումը բարձր որակի է:

    ռեյտինգ +1
    կարդալ
  • Հիասքանչ բնություն ու մաքուր օդ, այստեղ կա այն ամենն ինչ հարկավորա լիարժեք հանգստի համար։ Սպասարկումը շատ լավ էր, սենյակները մաքուր էին ու հարմար։ Դրախտային կանաչ վայր էր։ :)

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Աբովյան փողոցի կոշիկի խանութից շատ հաճելի է գնումներ կատարել, իսկ աշխատակից - խորհրդատուները ոչ միայն օգնում են ընտրել կոշիկը, այլ պատմում որտեղից կարելի ա գտնել կոշիկի խնամքի պարագաներ։
    Բալդիում կոշիկի մոդելները ավելի յուրահատուկ են քան Ալդո-ինը, որտեղ թեկուզ էլի լավ որակի, բայց ավելի ստանդարտ մոդելներ են։ Երկուսից էլ օգտվում եմ։
    Ու մթնոլորտն էլ հատկապես Աբովյան փողոցի կոշիկի խանութներում իսկապես ուրիշ է ինձ համար։

    ռեյտինգ -1
    կարդալ
  • Այս մասնաճյուղի սպասարկումը ամենալավն ա, թեև ինձ Մաշտոցի թափանցիկ ապակիներով լուսավոր սրահն ա դուր գալիս։ նույնիսկ երբ պատահել է հաջորդ օրն եմ գնում կատարել քաղաքի մոտակա մասնաճյուղից, հենց Տաշիր Սթրիթի աշխատակիցներն են օգնել ընտրել։

    ռեյտինգ -1
    կարդալ
  • Ինքս չեմ օգտագործում բուրգեր, մայրս ասաց, որ նման ա Ամերիկայի բուրգեր քինգին, ու համը լավն է, իսկ ինձ դուր ա գալիս, որ առևտրի կենտրոնում ա գտնվում, ոչ թե օպերայի հարևանությամբ։

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Lilit G. գնահատել է Ucom – Ajapniak

    Տարածքում առաջին օգտատերերից եմ իրենց Wi-Fi ինտերնետի, կապի արագությունը կամ որակը նորմալ են ինձ համար, բայց ամսվա ընթացքում մի քանի օր անջատվում է, ինտերնետ չի լինում։ Կարծում եմ, որ սպառողների քանակի ավելացման հետ է կապված նաև - օգտվողները շատացել են բայց իրենք կամ փոփոխություն չեն անում կամ էլ աննշան։ Հիմա արդեն շատ են ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունները, ուսումնասիրում եմ պայմանները , որից հետո չի բացառվում, որ այլ օպերատոր ընտրեմ !!

    ռեյտինգ 0
    կարդալ
  • վերանորոգեցին հեռախոսս, որի մասերը Հայաստանում բարդ է գտնել, այդ պատճառով մի քանի օր ավել տևեց նշված ժամկետից, բայց հմուտ մասնագետներ են ու ծառայությունն էլ Սայաթ Նովայի նմանատիպ խանութ-սրահի առաջարկած գումարի ուղիղ կեսը արժեցավ։

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Նույնիսկ պիցցերիա​ներում հազվադեպ եմ հենց պիցցա պատվիրում։ Ընդմիջման ժամին մեկ-մեկ մեկ այցելում էի մանկավարժական համալսարանի տարածքում գտնվող պիցցա հաթը։ Ապուրներ ունեն բանջարեղենով ու հանդարտ է ի տարբերություն մյուս արագ սննդի վայրերի։ տհաճ անակնկալ եղավ Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում- թիթեռի նման ինչ-որ միջատ հանգստանում էր իմ ուտեստի կողքին, չեմ վճարել ուտեստի համար բնականաբար, բայց տրամադրությունս փչացավ ու այլևս ցանկություն չի լինում այցելել այդ մասնաճյուղը

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Մանկության ու ուսանողական տարիներից լավ հիշողություններ ա առաջացնում։ ուրախ մթնոլորտ ու ինքնասպասարկում։ կարելի ա մենյուից ընտրել "լավաշով" տարբերակները բուրգերի փոխարեն ։ Հիշում եմ, նոր բացված մասնաճյուղը Գր. Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում, այն ժամանակ բուրգերի չափերը ավելի մեծ էին, տարիների ընթացքում կամաց-կամաց փոքրացան )

    ռեյտինգ 0
    կարդալ
  • ենթադրում եմ - հենց շատրվանների համար ա մեջտեղում, երբ չեմ տրամադրվում փնտրելու կամ գնումների, սառը ըմպելիքը օգնում ա կենտրոնանալ !

    ռեյտինգ 0
    կարդալ
  • Ես այլևս չեմ օգտվելու այս սուպերմարկետից, իր իսկ աշխատողների նկատմամբ վատ ու ճնշող վերաբերմունքի պատճառով !

    ռեյտինգ 0
    կարդալ
Տեսնել ավելին

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ