Check

Միջին տեղ ա: Ինչ-որ հետաքրքիր բան կա, բայց դե ընդհանուր առմամբ շատ թերացումներ կան: Վաֆլիները համեղ չեմ, մատուցվում են շատ դեպքում արդեն սառը ու չես հասկանում թարմ են թե ոչ: Սուրճի տեսակներ կան, բայց սուրճ էլ համեղ չի, նույնիսկ սուրճը մինչև հասնում է այլևս տաք չի: Մի խոսքով կարծում եմ այն վայրերից, որ կարելի է մեկ անգամ այցելել, գոնե սեփական կարծիք ունենալու համար:
բայց ես անձամբ երկրորդ անգամ չեմ այցելի

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Այս վայրի հասցեին երևի շատ դրական խոսքեր են հնչել: Ընդունեք ևս մեկը:) Շատ լավ վայր է, ունեն իրոք շաաատ համեղ ուտեստներ: Հրաշալի վայր է ինչպես ճաշելու, այնպես էլ ուղղակի թեյ/սուրճ խմելու համար:
Մենյուն լի է հետաքրքիր ուտեստներով: Շատ տպավորից է օրինակ քարի սթեյքը – մատուցվում է շաաատ տաք քար և մեկ կտոր սթեյքի միս: Տեղում Դուք ինքներդ պատրաստում եմ սթեյքը – ավելացնելով Ձեր ցանկացած համեմունքները: Շատ հետաքրքիր է և արդյունքում ստանում եք Ձեր ուզած և Ձեր համար շաաատ համեղ սթեյքը:
Գները մի փոքր բարձր են, բայց տեղն իրոք ինքնատիպ է և կարելի է ժամանակ առ ժամանակ այցելել: Այստեղ շատ տուրիստներ են լինում նաև: Երեկոների ընթացքում լինում է շատ հաճելի կենդանի երաժշտություն:
Մի խոսքով, Այցելեք, կարծում եմ չեք փոշմանի:)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Իմ համար Երևանի լավագույն վայրերից մեկն է: Երևի արդեն շատ է գրվել, որ այստեղ ընդհանրապես չի թույլատրվում ծխել, ինչն արդեն իսկ շատ գրավիչ է դարձնում վայրn իմ համար: Ունեն բավականին լավ մենյու. արտասահմանյան լավ սրճարանների և ռեստորանների նման այստեղ ևս մենյուն մեծ չէ: Առաջարկվում է համեմատաբար փոքր, բայց լավ մենյու (ի տարբերություն շատ ուրիշ վայրերի, որտեղ բոլոր հնարավոր անունները մենյուում կան, բայց ինչ պատվիրես նույն բանն են բերում): Գների առումով ասեմ, որ իրենց սննդի որակին համարժեք գները միանշանակ բարձր չեն: Այս վայրն այցելելիս ես անձամբ կառաջարկեմ -
1. նախ ճշտել օրվա ապուրը (հիմնականում կրեմ-ապուր) – ամեն օր ունենում են մեկ տեսակ, որպես կանոն շատ համեղ
2. խմել իրենց կողմից հավաքվող փունջ թեյեր – ունեն օրինակ կանաչ փունջ թեյ, որն իրոք շաաատ լավն ա
3. սենդիչները շատ համեղ են. կարևորը որ պատրաստվում են իրոք շատ համեղ հացով, հաստատ նման հաց քաղաքում ուրիշ տեղ չկա (համենայն դեպս ինձ չի հանդիպել)
Դե հավելեմ նաև աղանդերի լավ տեսականին, բավականին հաճելի և ինքնատիպ ներքին հարդարումը, որոշ հետաքրքիր լուծումներ ու նաև կարծեմ ներսում անցկացվում են ֆիլմադիտումներ և այլ հավաքներ:

Մի խոսքով խորհուրդ եմ տալիս այցելել և հույս ունեմ որ ժամանակի ընթացքում այս վայրը կպահպահի իր հմայնքը:)

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ընդհանուր առմամբ ասեմ բավականին հաջող վայր է: Եղել եմ երկու անգամ, երկուսն էլ խաշ ուտելու նպատակով: Առաջին անգամ խաշը շատ լավն էր, երկրորդ անգամ` ոչինչ, ոչ վատը, ոչ էլ լավը: Շատ գեղեցիկ վայրում է կառուցված ու անմիջապես կիրճի վրա: Լավ տեսարան է բացվում, կարելի է մի փոքր զբոսնել ու վայելել տեսարանը:
Մենյուն նորմալ հայկական ռեստորանների մենյու, գրեթե ոչինչով չի տարբերվում: Գներն էլ իմ հիշելով նորմալ էին: Արժի այցելել ընկերներով, մասնավորապես հենց խաշ ուտելու համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ ինքնատիպ խանութ է: Նախ խանութի ընդհանուր դիզայնը շատ հաճելի է և հուշանվերների խանութին հարիր: Ապրանքի մի մասը շաբլոն է, սակայն ունեն հեղինակային աշխատանքների մեծ տեսականի: Այստեղ կարող ես գտնել հուշանվերներ, որ չկան այն խանութներում, էլ չեմ ասում նույն Վերնիսաժում:
Ապրանքի գները էժան չեն, բայց եթե ուզում եք գտնել իրոք ճաշակով ու արժեքավոր նվեր, սա հենց այդ վայրն է: Ես անձամբ շատ եմ օգտվում այս վայրից:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ընդհանուր առմամբ շատ լավ խանութ է: Եվրոպական բրենդային խանութներից այս մեկը ամենալավն է ներկայացված Երևանում: Կա հագուստի մեծ տեսականի, իսկ վերջերս բացել են նաև տան պարագաների և խաղալիքի բաժիններ:
Գները էժան չեն, բայց թանկ էլ չեն: Երևի առաջարկվող որակին համահունչ: Հագուստի տեսականին ժաշակով է, վստահ եմ, որ շատերը կգտնեն իրենց ուզածը:
Ուղղակի ունեմ մի այսպիսի առաջարկ/դիտարկում: Խորհուրդ կտամ առավել մեծ ուշադրություն դարձնել տեսականու թարմացմանը/համալրմանը: Երբեմն խանութում ակնհայտ տեսականու պակաս է նկատվում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

ԲԱվականին լավ խանութ է: Տեսականին մի քիչ ոճային է, այսինքն ոչ բոլորի սրտով կարող է լինել: բայց եթե սիրում ես հարմարավետ, միջին դասի հագուստ, ապա կարող ես հանգիստ այցելել: Սվիտերներ, բա-կոններ, սպորտային որոշակի հագուստ… իսկ գներն էլ թանկ չեն, երևի միջին գներ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Կներեք ռուսերեն բառի համար, բայց КУЛЬТОВЫЙ տեղ ա: Քաղաքի ամենահանրահայտ վայրերից մեկը: Ներսում շատ պարզ, բայց միևնույն ժամանակ ինչ-որ ընդհանուր դիզայն ունեցող ինտերիեր ա: Աշխատակիցները շատ պրոֆեսիոնալ ձևով կարողանում համատեղել և շատ ֆեյս կանտրոլը, և սպասարկումը: Արդյունքում հինգշաբթի-շաբաթ օրերին որպես կանոն շատ մարդ ա լինում, աղմկոտ, բայց հաճելի միջավայր: Մի խոսքով գարեջուր խմելու և խեցգետին կամ հավի թևիկներ ուտելու հիանալի վայր: Խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել, բայց չմոռանաք նախօրոք Ձեր այցը համաձայնեցնել հեռախոսով:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Երևանի լավագույն սրճարանը կամ գոնե լավագույններից մեկը!!! Ինչպես և մնացած Segafredo-ներում մենյուն բավականին հաջող է, սուրճի տեսականին մեծ: Մատուցումը ևս չի տարբերվում այլ սրճարաններից – միշտ բարձր մակարդակի վրա է: Բացառիկ տեղերից է, երբ մատուցողը մանրամասն ծանոթ է մենյուին, կարող է բացատրել ինչը ոնց, ինչով ու ինչքան ժամանակում է պատրաստվում:
Այս սրճարանի առանձնահատկություններից է մուտքի մոտ տեղադրված պաղպաղակի սառնարանը: Ամեն մտնելուց հենց մուտքի մոտ ընտրում ես պաղպաղակը, որը հետո մատուցվում է: Նաև շատ լավ օդափոխման համակարգ ունեն: Վերևի հարկի սրահը ամբողջությամբ ծխողների համար է: Շատ են ծխում, բայց ծուխ ընդհանրապես չկա: Սեղաններն իրար գլխի լցված չեն, իսկ երկրորդ հարկում նաև շատ հարմար ու մեծ բազկաթոռներով սեղաններ կան (հա, չմոռանամ ասեմ, որ որոշ քյառթու օբյեկտների նման բազկաթոռին նստելու համար ավել փող չեմ ուզում:))
Դիրքը ևս շատ լավն ա. հեռու Օպերայի շրջակայքից ու Հյուսիսային պողոտայից…
Մի խոսքով միանշանակ խորհուրդ եմ տալիս այցելել, փորձել պաղպաղակը, սուճի լայն տեսականուց ընտրել սուրճ և վայելել ձեր ժամանակը!

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ լավ խանութ է: Ապրանքի տեսականին լավն ա: Որակը ևս լավն ա, փափուկ խաղալիքները բնական նյութերից են պատրաստված: Փոքր երեխաների խաղալիքները որակով են: Գները նորմալ են. առաջին հայացքից կարող է թվալ թանկ է, բայց իրականում որակի հետ համեմատած նորմալ գներ են:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Թարմ միս գնելու լավ վայր: Իմ տան հարևանությամբ է, և որպես կանոն օգտվում եմ այս խանութից: Իրենց մոտ կա “մշտական հաճախորդ” գաղափարհը: Եթե պարբերաբար գնումներ ես անում այստեղից, աշխատում են լավ ապրանք տալ: Նաև տեղում պատրաստում են գնված միսը (հիմնականում խորոված):

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Գները մի փոքր բարձր են, բայց մյուս կողմից երևի քաղաքի լավագույն ընտրանին է ծաղիկների: Ներքևում գործող շուկայից էլ կարող եք գնել էժան ծաղիկներ: Ճաշակով փնջեր, լավ ձևավորում: Միայն կառաջարկեի (եթե դեռ չեն արել), որ ներքևի շուկան բացվեր ոչ թե ժամը 9-ին, այլ գոնե մեկ ժամ շուտ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Լավ վայր է ու շատ հաճելի է: Եղել եմ մի քանի անգամ միայն բացօթյա մասում: Երեկոները արժի այցելել, հանգիստ մթնոլորտ է, լուսային որոշ հետաքրքիր լուծումներով:
Իհարկե պետք է ասեմ, որ սպասարկումը լավը չէ, մատուցողներն արձագանքում են ուշ, իսկ որոշ դեպքերում կարող են նույնիսկ փորձել համոզել, որ սխալ ես: Խնդրեցինք, որ մաքրեն սեղանը, ինչը արեցին, բայց քանի որ լավ չէին մաքրել նորից խնդրեցինք: ու փորձում էին համոզել, որ իրականում մաքուր ա, դա մեզ է թվում, որ յուղոտ է և ձեռներս կպնում են սեղանին:
Ընդհանուր ուտեստները լավն են, պիցաների տեսականին ևս հետաքրքիր ու համեղ: Բայց մենյուի մի մասը հեռու է լավը լինելուց: Մի անգամ պատվիրել եմ ստեյք (հասկանում եմ, որ երևի մի քիչ տրամաբանական չէր պիցերիայում սթեյք պատվիրելը, բայց դե մենյուում կար, դրա համար…) ու խնդրեցինք, որ միջին մակարդակի եփված լինի: Նախ բերեցին ԼՐԻՎ չորացրած սթեյք ու հետո….. սթեյքը 2 կտորից էր…. ուղղակի 2 կտոր տավարի միս էր, սթեյք չէր: Սա իհարկե բնավ չի սազում – կամ հանեք մենյուից կամ թողնելու դեպքում նորմալ պատրաստեք:
Բայց ընդհանուր առմամբ ինձ համար հաճելի վայր է ու առաջիկայում ևս կայցելեմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Շատ լավ վայր է: Գները զարմանալիորեն բարձր չեն: Ընդհանուր միջավայրը լավն է, բացօթյա մասը շատ հաճելի է ամառային երեկոների համար: Հիմնական սրահը մի քիչ արհեստական ճոխ է կառուցված, բայց ընդհանուր ոճի զգացում կա: Երաժշտությունը լավն է, տարբեր ոճերի: Ջրային ու լուսային լուծումներն էլ են հետաքրքիր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Որպես արագ սնունդ կարող եմ ասել շատ լավն ա: Յուրահատուկ սնունդ է, յուրահատուկ սոսուսներով: Սպասարկումը, սրահի հարդարումը լավն են: Նաև առաքման ծառայությունն է լավ աշխատում՝ արագ և առանց սխալների (էն որ քեզ բերում են հենց այն, ինչ դու պատվիրել ես ցավոք հազվադեպ է հանդիպում այլ մատակարարների մոտ): Մի խոսքով համեղ սնունդ, լավ ու արագ սպասարկում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Նորություն երևի չեմ ասի: Գները բավականին բարձր են, գին/որակ հարաբերակցության մեջ չեն տեղավորվում: Բայց հաճելի վայր է, համեղ ուտեստներ, նորմալ հարդարում և լավ միջավայր: Ընդհանուր առմամբ այցելել կարելի է, բայց այդ կարգի առավել լավ վայրեր կան քաղաքում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Դե երևի գաղտնիք չի լինի, որ ասեմ, որ այստեղ մատուցվում է քաղաքի լավագույն խինկալին: Իրոք որ շատ լավն ա: Դրանից համեղ մեկ էլ Թբիլիսիի 1-2 ռեստորանում եմ կերել: Ներսի ինտերիերը ևս շատ լավն է, գեղեցիկ է: Գները նորմալ են, սպասարկումը ևս: Մի խոսքով համեղ խինկալի (և ոչ միայն, նաև վրացական խոհանոցի այլ ուտեստներ) ուտելու հաճելի վայր…

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Երկու անգամ հանգստացել եմ այս համալիրում: Կարող եմ փաստել, որ Ծաղկաձորի միակ լիարժեք համալիրն է՝ փոքր ինչ ակտիվ հանգիստ կազմակերպելու համար: Նախ այստեղ կա Ծաղկաձորում միակ Օլիմպիական լողավազանը (իրականում Հայաստանում նման լողավազան մի 2-3 հատ կա), որի մուտքը համալիրի հանգստացողների համար 50% զեղչով է: Սնունդը լավն է, համարների վերանորոգումը և կահավորանքը նոր:
Ինձ համար նաև շատ կարևոր է, որ հենց համալիրի հարևանությամբ սկսվում է անտառ, որի մի մասը նախատեսված է հեծանիվ քշելու համար, իսկ դրանից վերև արդեն խիտ անտառ է:
Մի խոսքով որոշ չափով ակտիվ հանգիստ անցկացնելու համար Ծաղկաձորյան հանգստյան տներից նախընտրում եմ այս մեկը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Շատ լավ վայր է: Իրականում մենյուի տեսականու մասով բոլոր չինական ռեստորանները մոտ են իրար: Այստեղ ևս մենյուն էականորեն չի տարբերվում այլ չինական ռեստորաններից: Գների մասով ասեմ, որ դե մի փոքր թանկ է, բայց դա ևս բնական է այս կարգի ռեստորանի համար: Սպասարկումը իրոք շատ լավն է, արագ, ժպիտներով…
Առանձին պետք է նշեմ, որ ռեստորանի սեփականատեր կինը գրեթե միշտ ռեստորանում է և շատ դեպքերում անձամբ է մոտենում հաճախորդներին. զրուցում նրանց հետ:
Մի խոսքով եթե ուզում եք վայելել չինական սնունդ՝ խորհուրդ եմ տալիս այցելել Լոտուս:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ լավ վայր է: Որպես կանոն լավ երաժշտություն է: Կազմակերպում են շատ լավ թեմատիկ երեկոներ՝ հունական, ռետրո և այլն: Սպասարկող անձնակազմը լավն է, մենյուն և գները ևս բավականին նորմալ: Լավ վայր է նաև ծննդդյան օրերը հետաքրքիր և աշխույժ տոնելու համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ընդհանուր առմամբ լավ վայր է: Ինտերիերի, սնունդի ու գարեջրի որակը լավն են: Արժի հաճախել: Ուղղակի կառաջարկեի տնօրինությանն ուշադրություն դարձնել խեցգետնի օրերին մատուցվող խեցգետնի որակի վրա: որոշ դեպքերում խեցգետինը թվում է թե թարմ չէ, իսկ չափը ավելի է նման креветка-ի չափսի: Այլ գարեջրատներում խեցգետնի օրերին ավելի մեծ խեցգետին է լինում և հաստատ թարմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Իրականում շատ երկակի կարծիք ունեն այս վայրի մասին: Լինում են օրեր, որ երաժշտությունը լավն է, շատ մարդ կա ու շատ լավ երեկո է անցնում: Բայց հաճախ, թեկուզ և ասենք ուրբաթ և շաբաթ երեկոներին, կիսադատարկ է լինում, երաժշտությունը մի քիչ անհասկանալի (ասենք շաատ տեխնո): Գներն էլ ասեմ բավականին թանկ են, մի տեսակ չարդարացված թանկ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Լավ վայր ա: մի տեսակ կոլորիտային ա: Իհարկե մի քանի տարի առաջ շատ ավելի հայտնի ու պոպուլյար էր, բայց մեկա մինչև հիմա էլ լավ վայր է: Ինտերիերը հաճելի է: Այստեղ կարող ես հանդիպել նաև տուրիստների հետ, շփվել, ծանոթանալ: Ընդհանուր առմամբ խորհուրդ եմ տալիս այցելել

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Աստիճանաբար համոզվում էր վերջնական, որ ԼաBeerինտը քաղաքի լավագույն գարեջրատների ցանցն է: Նախ որպես կանոն ունենում են թարմ և հաջող գարեջուր: Մենյուն բավականին համեղ է, գները ցածր: Վերջին ժամանակները շատ եմ փորձել գտնել ավելի հաջող վայր (դե քանի որ անընդհատ գնում ենք այստեղ), բայց ոնց որ թե չի ստացվում: կամ գներն են անհասկանալի թանկ, կամ էլ գարեջուրն է վատը: Մի խոսքով խորհուրդ եմ տալիս: Այս մեկը և Մոսկովյան հասցեինը շաատ հաճախ եմ այցելում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ընդհանուր առմամբ հարմար խանութ է այդ տարածքում բնակվողների համար առօրյա գնումներ իրականացնելու համար: Կայանատեղին բավականին մեծ է ու հարմար: Դե խանութը միշտ լիքն է, նեղ, սպասարկումն այնքան էլ լավը չէ (ուզում ես ինչ որ բան ճշտել, բայց աշխատող չկա), բայց տեսականին նորմալ է, գներն էժան: Անում են նաև որոշակի promo ակցիաներ և արդյունավետ զեղչեր

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Միշտ շատ մարդ, ընդհանուր առմամբ սպասարկման բացակայություն: Սակայն առօրյա գնումներ անելու համար հարմար վայր: Գները ցածր են, տեսականին ժամանակ առ ժամանակ սահմանափակ է, բայց ընդհանուր առմամբ տանելի: Հիմնական գործոնը գների ցածր մակարդակն է: Վերջին ժամանակները լավն են նաև promo ակցիաները

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Այս Սասը, մնացածի նման ունի շատ լավ տեսականի, ինչպես նաև սպասարկում: Շատ հարմար է նախ կայանատեղի ունենալու մասով, ինչպես նաև կողքը Sas Home խանութի առկայությամբ: Կան բացառիկ ապրանքներ, որ հնարավոր չէ գտնել այլ խանութներում

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Հարմար խանութ ա: Մնացած Սասերի նման լավ տեսականի, լավ սպասարկում: Հարմար կայանատեղի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ընդհանուր առմամբ Սասերի ցանցը ներկայումս բավականին լավացել ա: Նախկինում գները միջինից բարձր են բավականին, բայց հիմա աստիճանաբար նորմալանում են: Կա իրոք լավ տեսականի, որոշ ապրանքներ կարելի է գտնել միայն ստեղ: Գներն արդեն նորմալ են: Գումարենք նաև իրոք լավ սպասարկումը (բացառիկ բան քաղաքի սուպերմարկենտների համար) ու կստացվի բավականին դրական պատկեր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Թեյերի շատ մեծ տեսականի: Ընդհանուր առմամբ վայրը շատ ջերմ ու հաճելի է: Ներսում կարելի է նաև համտեսել թեյը մինչև գնելը: Աշխատակիցներն իրոք հասկանում են թեյից, սպասարկումը լավն է: Գները նորմալ են որակյալ թեյերի համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Մի անգամ եմ գնացել, բայց իրականում դուրս շատ եկավ: Շատ համեղ էր ամեն ինչ, գները բավականին էժան: դե իհարկե առանձին թեման ձևավորումն ա… շատ հետաքրքիր միտք կա ու իրոք հաճելի է: Չէի ասի, որ ամեն օր կգնամ, բայց շուտ-շուտ գնալ արժի: Ինչ որ տնական միջավայր ա, ինչի արդյունքում որոշակի մասսա բարեբախտաբար չի այցելում ստեղ: Մի տեսակ տնական միջավայրում ես ու կարող ես հանդիպել շատ հետաքրքիր մարդկանց հետ:
Մենյուի մասով իրոք ես էլ խորհուրդ կտայի աշխատել մենյուի ընդլայնման վրա… ավելի շատ ոչ թե ուտելիքների, այլ խմիչքների ու սուրճ/թեյ տեսականու վրա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Ժենգյալով հաց ուտեստի մեծ սիրահար չեմ, բայց այստեղ իրոք լավ են պատրաստում: Նաև ունեն առաքման ծառայություն: մեկ-մեկ լանչի համար պատվիրում ենք: Գինը դե բավականի էժան է: Արժի փորձել :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Վաղուց չեմ եղել, բայց չեմ եղել նրա համար, որ այնքան էլ հաճելի վայր չէր: Տեղը դե լավն է, բայց մենյու գրեթե չկա, սպասարկումը ոչինչ, բայց մի քիչ անտարբեր, ձեռի հետ…. ներկայումս եթե ուզում եմ բացօթյա վայր, հաստատ ավելի լավ տարբերակներ շատ կան

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ընդհանրապես այս ռեստորանը պետք է ներկայացնել երկու կեսով՝ առանձնացնելով վերևի հարկը բացօթյա հատվածը: Ընդհանուր առմամբ դիրքը շատ հարմար է, առավելապես լանչերի համար: Մենյուն լավն է ու համեղ են պատրաստում: Գները ևս լավն են:
Բացօթյա մասը դե բնական է հայտնի է առավելապես հիանալի տեսարանի համար: Նման տեսարան կա մեկ էլ Հին Էրիվանի վերջին հարկից:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Լավ բացօթյա սրճարան: Ընդհանուր տարածքը լավն է, նորմալ սարքած: Մենյուն նորմալ: Չէի ասի շատ համեղ է, բայց դե սրճարանի համար բավականին նորմալ: Գները լավն են: Հաճելի վայր է ամառային երեկոներն անցկացնելու համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Հին և լավ Թվինինգը…. դե ինչ ասեմ, երևի բոլորի կողմից սիրված վայր ա: Շատ եմ այցելել: Ժամանակին շատ ինքնատիպ ու յուրահատուկ էր: դե հիմա նման վայրեր շատ կան, բայց միևնույն ա աշխատում եմ հաճախ այցելել: Թեյերի տեսականին երևի ամենամեծն է Երևանում, սպասարկումը լավը: Ամենակարևորը, որ ունեն ծխողների և չծխողների առանձին սրահներ: Գները նորմալ են:

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Լավ սրճարան է: Շատ հարմար է լանչի ժամին սուրճ/թեյ խմելու համար: ունեն նաև լանչի մենյուներ, բավականին համեղ: հաճելի մթնոլորտ, լավ սպասարկում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ լավ վայր ա: Մի տեսակ ջերմ մթնոլորտ ա համ էլ, ոնց որ եվրոպական փոքր սրճարանները կամ համանման bakery-ները: Հաճելի ժպիտով սպասարկում: Տեսականին ընդհանուր առմամբ լավն ա, գները դե մի փոքր բարձր են, բայց դե որակի բարձր լինելու պատճառով: Միշտ ամեն ինչը թարմ ա: Մնում է պահպանեն նման բարձր մակարդակը և ժամանակի ընթացքում չվատացնեն որակը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Ինչպես և մնացած Ջազզվեներում, սպասարկումը բավականին վատն ա: ու ես արդեն իրոք չեմ հասկանում, թե ինչի ոչ մեկ ուշադրություն չի դարձնում սպասարկման որակի վրա: էսքան էլ գրեցին դրա մասին:
Տեղը լավն ա, նամանավանդ բացօթյա հատվածը հաճելի է: տեսականին դե լավն ա իհարկե, համեղ ուտեսներ ու աղանդեր: Գները նորմալ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ընդհանուր առմամբ հաճելի վայր է քաղաքի կենտրոնում: Որոշ տարօրինակ պահեր կան, օրինակ նույն VIP բազկաթոռներ…. բայց ընդհանուր առմամն հաճելի ա, լավ տեսականի, գները նորմալ: ՀԱճախ եմ այցելում

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ հաճելի վայր Օղակաձև այգու այս հատվածում: Մենյուն լավն ա, չի զիջում այս կարգի այլ սրճարաններին: Անձամբ իմ համար այս վայրում ամենակարևորը հրաշք հարմար աթոռներն են: բարձր թիկունքով ու շատ հարմար: Խորհուրդ եմ տալիս

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Իհարկե սպասարկումը իրոք լավը չի, բայց ընդհանուր առմամբ հաճելի տեղ ա: Մենյուն դե լավն ա, գները ևս նորմալ: Իհարկե երևի հենց տեղով ա պայմանավորված, շատ հարմար տեղ ա: Ես անձամբ շատ հաճախ եմ այցելում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ հաճելի վայր: Փոքրիկ, ու էն որ մի տեսակ կոմֆորտ ու уют ես զգում:) համեղ թեյեր ունեն: Աղանդերի տեսականին էլ ահագին լավն ա: Խորհուրդ եմ տալիս հաստատ

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Իմ համար բավականին լավ վայր է, նամանավանդ լանչի համար: Ի միջի այլոց հենց Թաբուլեն շատ համեղ է իրենց մոտ: Հիմնականում օգտվում եմ լանչի օրվա մենյուից:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

ԼԱնչ անելու համար նորմալ վայր ա: Իհարկե գները շատ բարձր են, բայց դե հազարից մեկ ուզում ես մի քիչ “էլիտարոտ” լանչ անել:) Իսկ իրականում ունեն լավ սենդվիչներ ու դեսերտներ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ լավ վայր ա: Երևի բոլորիս մոտ ավելի շատ հին ու լավ հուշերով ա պայմանավորված, որ այսքան սիրում ենք այս վայրը: Այժմ էլ մեկ-մեկ այցելում եմ ու դուրս գալիս ա: Ամեն ինչ միշտ շատ թարմ ա ու համեղ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Լավ գարեջուր ա, միշտ թարմ: Ունեն հետաքրքիր խորտիկներ գարեջրի համար ու խոհանոցն ընդհանուր առմամբ լավն ա: Շատ համեղ խեցհետին ունեն, ուղղակի թանկ ա, հատով ա ու մեկ հատը սկսում ա 350 դրամից, բայց իրոք շատ լավն ա

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Տիպիկ Պռոշյանի ռեստորան: Իրականում սնունդը բավականին լավն ա: Գները իր սերվիսի ու որակի համեմատ մի քիչ բարձր են, բայց ընդհանուր տեղը վատը չի: Կորպորատիվ երեկույթներ կարելի ա կազմակերպել

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Միշտ շատ եմ սիրել այս վայրը: Հաճախ եմ գնում լանչի ժամերին և ոչ միայն: Լանչի ժամին շատ դեպքերում տեղ չի լինում, բայց կարելիէ նախօրոք զանգել ու պատվիրել սեղան ու նաև ուտեստներ: Տուրիստներին և հյուրերին էլ եմ տանում: Գներն էլ են նորմալ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Լավ տեղ ա: Պիցան հիմնականում լավնա լինում, սալաթները ևս լավն են: մեկ-մեկ չգիտեմ ոնց հնոտ պիցցա ա հանդիպում, կառաջարկեի ուշադիր լինել: Ընդհանուր առմամբ արագ լանչ անելու համար հարմար վայր ա

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Երևանի լավագույն սրճարաններից մեկն է: հատկապես բացօթյա մասը, Թումանյանի փողոցի կողմից: Դե մենյուն լավն ա, սուրճ էլ դե ինչպես ցանցի մնացած սրճարաններում, լավն ա

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Լավ տեղ ա, սնունդը լավն ա, որակյալ ա ու համեղ: Ընդհանուր նեևսի ինտերիերը ևս հաճելի ա ու հետաքրքիր: Գները ուղղակի բավականին թանկ են: Անկեղծ ասած երևի էլ չեմ այցելի, որտև իրոք մի փոքր վերև Կովկաս ռեստորանում կարելի է համտեսել նույն որակի համեղ ուտեստներ էապես ցածր գներով

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ լավ վայր ա: Երևի քաղաքի լավագույն երաժշտական ակումբն ա կամ ակումբներից մեկը: Մալխաս ակումբը լավ է հենց ջազ սիրողների համար, իսկ Մեցցոյում մի քիչ ավելի բազմազան երաժշտություն ա: համեղ ունեղ համեղ խոհանոց, հատկապես աղանդերի գծով

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Շատ լավ վայր ա, շատ համեղ են ուտեստները: Հատկապես խորհուրդ կտամ սպիտակ և կարմիր գինիներով պատրաստված մսային ուտեստները (տավարի մսով, բադով…) կան նաև հետաքրքիր գիներ ու աղանդերի լավ տեսականի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Միջակ վայր ա: Ունեն լավ դեսերտներ, սուրճն էլ վատը չի: Ուղղակի գները մի քիչ աբհասկանալի բարձր են ու մի տեսակ լարված մթնոլորտ ա ներսում, ռելաքս չկա

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ լավ վայր ա: Երաժշտությունը հիմնականում լավն ա: Միջավայրը, հավաքված մարդիկ ևս լավն են: Արժի մեկ-մեկ գնալ

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Ինձ դուր ա գալիս այս վայրը: դե բնական ա աղմուկ ա, ծխած ա մի թեթև ու խմած մարդիկ, բայց դե ժողովուրդ ջան, սա փաբ ա, փաբի իմաստն էլ հենց դա ա: Ունեն շատ համեղ ուտեստներ, օրինակ ասենք կարտոֆիլ ֆրի, իրոք համով ա: Եվ լավ լցնովի գարեջում, օրինակ Կիլիկիա և Շումեր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ՇԱաատ հաճելի վայր: Լրիվ ինքնատիպ: Բոլոր տեսակի ռոլերը շատ համեղ են, բայց դե հիմնականն իհարկե դասական ռոլն է: Շատ լավնա նաև իրենց սուրճը և մրգային ըմպելիքները: Եթե չեմ ուզում նստել տեղում (կամ տեղ չկա), կարող եմ վերցնել քեզ հետ, շատ ցիվիլ ձևով է դա արված:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Շատ լավ վայր ա: Առաջին հարկը ստանդարտ սրճարան ա, ոչնչով ուրիշներից չտարբերվող: Բայց երկրորդ հարկը շատ հաճելի վայր է, նամանավանդ պատուհանի մոտի սեղանները:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Լավ սրահ է: Աշխատակիցներն ունեն ճաշակ, հավաքում են իրոք գեղեցիկ կոմպոզիցիաներ և փնջեր: Նաև լավն այն է, որ կարող ես պատվիրել նախօրոք և վերցնել առավոտյան շատ շուտ, սկսած ժամը 8:30-ից, ինչի շատ հարմար է, երբ փունջը նախատեսված է գործընկերոջդ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ համեղ և ինքնատիպ խմորեղեն: Հաճախ եմ օգտվում :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ լավ խանութ ա ու բրենդ ա, հպարտ եմ, որ կա նման հայկական բրենդ: Արդեն մի քանի ժամացույց գնել եմ իմ և նվերի համար: Իհարկե կա մի խնդիր – բոլոր ունեցածս ժամացույցների դեպքում բուն ժամացույցի մասով խնդիրներ չկան, բայց ակսեսուարների որակը այնքան էլ լավը չէ: Օրինակ գոտին շատ արագ մաշվում ու գունաթափվում է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

հաճելի վայր ա գնումների համար: Երևի միակ խանութն է, որ մեկ-մեկ այցելում եմ ուղղակի նայելու, պտտվելու, առանց հստակ նպատալի: Սակայն որպես կանոն ամեն այցը վերջանում է գնումով: :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Լավ խանութ ա: Այո, հաճելի ա, որ brend-ները գալիս են Հայաստան: Միայն մի փոքր անհասկանալի է այն, որ Թբիլիսիի խանութում տեսականին ավելի մեծ է ու լավը ու գներն էլ ոնց որ ավելի ցածր են

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Խանութն ընդհանուր առմամբ բավականին լավն է, տեսականին մեծ: Գները մոտ 20-25%-ով բարձր են իրենց մրցակիցների և իրենց առաջարկի համեմատ: Շատ դեպքերում որոշ որակյալ իրեր հնարավոր է գտնել միայն այստեղ

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Լավ վայր ա: Նորություն չի լինի եթե ասեմ, որ դեսերտներն ահագին համեղ են: Ընդհանուր միջավայրը ևս հաճելի ա: մի քիչ շատ աշխույժ ա, բայց դե դա ոչինչ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Լավ տեղ ա: Չէի ասի, թե մենյուն շատ հիանալի ա ու համ էլ գներն էլ են թանկ, բայց ներսի միջավայրը շատ հանգիստ ա: Ունեն լավ թաք շոկոլադ, սենդվիչներից մի քանիսը ահագին լավն են: ընդհանուր առմամբ ասեմ, որ շարունակում եմ հաճախել:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ հաճելի վայր է: հավաքվում է հետաքրքիր մարդկանց խումբ: Ծխելն արգելված է!!!! Երևի միակ տեղն է քաղաքում, ուր ծխելն իրոք արգելված է: Հաճելի մթնոլորտ շփվելու համար: Որակյալ սնունդ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Բացառիկ տեղերից է, որ տարիների ընթացքում պահպանում է որակը և սպասարկման մակարդակը: Այցելու եմ մոտ 10 տարի: Նախկինում շատ ավելի հաճախ, բայց ներկայումս նույնպես պատահում է: Լահմաջոն շատ համեղ է, թանը նույնպես: Ինտերիերը հետաքրքիր լուծումներով: Հաճելի վայր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Քաղաքի լավագույն ռեստորաններից, հատկապես իրենց երաժշտության պատճառով: Ուտեստները համեղ են, գները միջինից մի փոքր բարձր: Կենդանի երաժշտությունն իրոք շատ ճաշակով է: Հրաշալի վայլ է կորպորատիվ միջոցառումների, ծննդյան օրվա երեկույթների կազմակերպման համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Բավականին հաճելի վայր: Ինչպես և մնացած բոլոր Երևան պանդոկներում սնունդի որակը լավն ա: Ներքին ինտերիերը բավականին գեղեցիկ է: Մի քանի անգամ այցելել եմ խաշի համար, լավն էր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Հաճելի վայր է մնացած բոլոր Segafredo-ների նման: Ներկայումս ավելի մեծ տարածք: Ներսի հատվածում շատ հանգիստ մթնոլորտ է, որտեղ կարող եք լրիվ վայելել

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Բավականին հաճելի վայր: Համեղ մենյու, ինտերիերն էլ լավն է: Գները մատչելի են հիմնականում

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Թեյերի մեծ տեսականի: ՇԱտ չի տարբերվում թեյերի մասնագիտացված այլ խանութներից, բայց որպես այդպիսին լավ խանութ է: ԿԱ նաև սուրճի, ինչպես նաև քաղցրավենիքի լավ տեսականի, նաև մեղր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Փոքր խանութ, բայց մեծ տեսականի: Ամենահարմար գները Երևանում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Փոքր և շատ հաճելի գրախանութ Բժշկական համալսարանի դիմաց: Առավել շատ գեղարվեստական գրականություն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Քաղաքի լավագույն գրախանութը: Մեծ տեսականի, նորմալ գներ: Այս խանութն աչքի է ընկնում նաև լավ աուրայով: Ներքևի հարկում ցերեկները նվագում եմ դաշնամուր, ինչը յուրահատուկ շունչ է տալիս: Ցանկալի է քաղաքում շատ նմանատիպ վայրեր ունենալ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Խաղալիքների լավագույն խանութը Երևանում: Որակյալ ապրանք: Վերջին շրջանում շատ են նաև երեխայի զարգացման համար նախատեսված խաղերն ու խաղալիքները: ԲԱզմազան տեսականի: Գներն էլ հիմնականում նորմալ են:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Բարձրակարգ ծառայություններ, շատ կրեատիվ մոտեցում: Իրոք որ հետաքրքիր ապրանքներ: Ունեն նաև մանկական գրականության տպագրություն և հեքիթների էլեկտրոնային DVD-ներ: Շատ օգտակար բաներ են:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

ՀԱմակարգչային ակսեսուարների լավ խանութ: Բազմիցս գնել եմ CD, DVD կրիչներ, Flash քարտեր և այլն: Իրոք որ բավականին էժան գներ և որակյալ ապրանք

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Երևակայի չունեմ միասնական կարծիք: Եղել եմ հարսանիքների և կոլեկտիվ հավաքների: Սնունդի որակը լավն է: Երաժշտությունը բավականին քյառթու: Նաև խնդիրն այն է, որ տարածքը շատ մեծ է և միևնույն ժամանակ հավաքվում են մի քանի կոլեկտիվ, որն այդքան էլ հաճելի չի: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ և հարսանիքների, և կորպորատիվ միջոցառումների համար կան առավել հետաքրքիր տեղեր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Հետաքրքիր վայր է: Ճապոնական սնունդի և առավելապես սուշիի ստանդարտ մենյուով: Այդ ոճի այլ ռեստորաններից մենյուի մասով չի տարբերվում: Ինտեևեևը գեղեցիկ ա, հաճելի: Բացօթյա մասը շատ լավն ա: Գները մի փոքր բարձր են իր առաջարկածի համար

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Իհարկե “էլիտար ռեստորանային համալիր” արտահայտությունն իմ համար մի քիչ ծիծաղելի ա, բայց ընդհանուր առմամբ վատ տեղ չի: Եղել եմ երկու անգամ` հարսանիքի և ուղղակի ընթրելու: Բացօթյա մասը գեղեցիկ է: Իհարկե երաժշտությունը մի քիչ քյառթ ոճի մեջ ա, բայց տանելի ա: Մի խոսքով կարելի է գնալ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Քաղաքի լավագույն բար/փաբերից մեկը: Շատ ընկերական և ջերմ միջավայր, լավ երաժշտություն, բազմաթիվ միջոցառումներ, թեմատիկ երեկոներ: Գներն անսպասելիորեն ցածր: Highly recommended!

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Լավ վայր է, սնունդը հիմնականում հաջող է, պարբերաբար այցելու եմ: Տեսականիով շատ չի տարբերվում մնացած չինական ռեստորաններից, բայց ընդհանուր առմամբ այցելել արժի

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ լավ տեղ է, միջավայրն իրոք որ շատ հաճելի է: Թեյերի տեսականին և աղանդերը լավն են: Արվեստի գործերը, ինչպես նաև օրվա թերթերը հատում շարմ են տալիս այս վայրին:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Քաղաքի լավագույն սրճարաններից մեկը: Լրիվ եվրոպական ոճով: ընտիր պաղպաղակ և այլ ուտեստներ: Անպայման փորձեք թունդ տաք շոկոլադը, բելգիական վաֆլին… Նաև գտնվում է քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկում` Կասկադում

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Էլեկտրոնիկայի ամենալավ խանութը Երևանում: Գները նորմալ են, սպասարկող անձնակազմը իրազեկ ու բարյացակամ: Միակ բանը, որ չեմ հասկանում ինչու խանութը չունի զեղչի քարտեր: Անձամբ ինձ 2 անգամ պետք է եկել գնել նման քարտ, արդյունքում ստիպված այլ քարտեր եմ գնել

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Wooow Աչաջուր: Երևանի ամենահրաշալի վայրերից մեկը: շատ եմ սիրում այս վայրը: Ամեն ինչ լավնա, եվրոպական ոճով: դրախտի մի կտոր Երևանում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Որպես կանոն շատ համեղ թխվածք: Գները նորմալ են: Խորհուրդ եմ տալիս օգվել

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Երևակայի քաղաքի լավագույն սուշի ռեստորանը: Գները համեմատաբար մատչելի են, որակը բարձր: Ունեն լավ առաջարկներ մեծ խմբերի համար: Եղել եմ մի քանի անգամ, ամենանախընտրած վայրերից մեկն է

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Համեղ ուտեստներ, վրացական խոհանոցի ուտեստներն եմ փորձել, լավն են: Առավելապես լավն էր Օջախուրին և մի ժամանակ ունեիր շամփուրի վրա խորոված խաչապուրի

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ամեն ինչ շատ համեղ ա: Ես շաուրմայի սիրահար չեմ, բայց իրենցն իրոք համով ա: Պանրով լահմաջոյի մասին էլ չասեմ: Աջարականը ես չեմ կերել, բայց շատ են գովում:
Միակ խնդիրն այն ա, որ ամառները ահավոր շոգ ա լինում ներսում, պետք է մի բան մտածեն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Առավել նախընտրած վայրերից մեկը: Համեղ և յուրահատուկ սնունդ, հետաքրքիր այցելուներ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ավանդակն քյառթու վայր ահավոր երաժշտությամբ: Ես անձամբ երկրորդ անգամ չեմ գնա

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Հետաքրքիր վայր ա, նամանավանդ առաջին հարկը: Շատ գեղեցիկ ինտերիեր ա: Խորհուրդ եմ տալիս այցելել

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ համեղ սնունդ ա, նաև պատվիրում ենք գրեթե շաբաթը մեկ: Միայն դրական կարծիք, ուրիշ ոչինչ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Համեղ ուտեստներ, լավ տեսականի, նորմալ գներ: Միշտ խորհուրդ եմ տալիս նաև տուրիստներին, քաղաքի լավագույն ռեստորաններից մեկն ա, արդեն համարյա Երևանի խորհրդանիշներից մեկը: Հիմա կարևորը որակը միշտ բարձր պահելն ա

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Հաճախ ենք այցելում, միջին վայր է: Ծորակներն իրոք որ ոչ բոլորն են աշխատում, բայց… ուտեստները լավն են, գարեջուրը թարմ (որպես կանոն)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Եթե հաշվի չառնենք գների թանկությունը, որակը լավն է, արժի այցելել

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Լավ վայր է տուրիստների այցելության համար: Գները մի փոքր թանկ են առաջարկված տեսականու համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ցավոք վերջին շրջանում ոչ մի դրական բան ասել չեմ կարող

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Ամեն առումով լավ տեղ: Մատչելի գներ, համեղ սնունդ, արդեն իսկ բացված ռեստորանային սրահ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Սոսկալի ա

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Դասական Fast food. Որպես թերություն նշել ձեթի անդուր հոտը: Շատ ուժեղ ա, երևի կարելի ա օդափոխությունն ավելի լավ կազմակերպել

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Լավ տեղ ա, հետաքրքիր տեսականի: Գները մի փոքր բարձր են առաջարկածի համար: Տարիների ընթացքում որակը չի կորցնում, ինչը ողջունելի է

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Միջին որակի պիցցա: Առաքումը լավը չի, վաղուց դադարել ենք առաքումով պատվիրել, քանի որ լինում էր հին, վառած… Միջին էլի, միջին

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Համեղ ուտեստներ, լավ տեսականի, նորմալ գներ: Միշտ խորհուրդ եմ տալիս նաև տուրիստներին

Կրկին փորձեք
ռեյտինգ 0