Check

Լավ տեղա :)

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Միակ տեղը, որտեղ ես Նեսկաֆե ուզեցի, ու նույնիսկ չբարեհաճեցին հարցնել՝ սառը թե տաք, կամ դառը թե քաղցր?
Իսկ մատուցողուհին զարմացավ ու աչքերը չռեց, երբ նորից կանչեցի ու հարցրի, թե ինքն ինձ ինչ նեսկաֆե պիտի բերի :)
Մի խոսքով, իրանց -անսահմանություն:
Էլ չեմ ասում գները :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ավելի լավա քան թե ծառերի հետևում կամ ավտոյի մեջ :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

:D
20 րոպե լավ երաժշտություն ու մի շիշ գարեջուր:
Այն ամենն ինչի համար արժե գնալ այստեղ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Բայց նորմալա որ ստեղ շատ մարդ կա միշտ։
Որովհետև երբ որ գիշերվա ժամերին 7-րդ մասիվից գալիս հասնում ես ստեղ առևտուր անելու, քանի որ քո ճանապարհին գտնվող 2 STAR սուպերմարկետները փակ են, իսկ Երիցյաներում միշտ չի որ ուզածդ ապրանքը կգտնես, ապա ցերեկն էլ եթե կողքով անցնում ես ու գիտես որ ինչ որ բանա պետք, կմտնես այստեղ և ոչ թե կգնաս Սթար կամ Երիցյաններ

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Չափից դուրս մեծ է։
Երևի նախատեսված է բազմահազարազավակ ընտանիքների համար :D
Էլ երբեք կյանքում այստեղ չեմ մտնի

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

ՍԱՍ-ի այս մասնաճյուղը արդեն հեռվից ձգում է։
Ներսի տարածքը շատ ճիշտ է օգտագործված։ Դե սպասարկման մասին խոսք չկա։

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Ամեն անգամ մասիվի շուկա գնալուց այցելում եմ նաև այստեղ, որպես կանոն կաթնամթերքի և շաքարավազի համար։
Գները հարմար են ու դրամարկղերի մեծ մասն աշխատում են, չնայած միևնույնն է՝ հերթից չեմ խուսափում երբեք։

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ լավ ընտրված տեղ խանութի համար․․․

Կրկին փորձեք
ռեյտինգ -2

Սթարի միակ սուպերմարկետը, որտեղ հարմարավետ եմ զգում ինձ

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Պոնչիկանոցը ավանդաբար սիրում ենք :)
Բոլոր Գրանդ Քենդիի պոնչիկանոցներն էլ շատ եմ սիրում։
Աշխատողների հետ էլ կարելիա հանգիստ կատակել ու “Փուշ կերած մալի պես վրեդ չեն աշե” :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Մենակ շենքի վրա մեծ տառերով գրած DEBENHAMS-նա լավը

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Գները ու զեխչերը հրապուրող են։
Բայց այսքան ժամանակ այստեղից ընդամենը մի շոր եմ գնել։
Ցանկացած տոնավաճառում ավելի լավ ու օրիգինալ հագուստ կարելի է գտնել։

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Այստեղ ամեն ինչ շաատ է։
Այստեղ ամեն ինչ լավն է։

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Այստեղից այնպիսի գիրք եմ գնել, որ երբեք չէի պատկերացնի թե այդպիսիք գոյություն ունեն․․․
Շատ հաճելի տեղ է, մեծամասամբ հաճելի աշխատողներով։

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Երկու տարի առաջ եմ եղել այստեղ։
Դժգոհելու ոչ մի առիթ չկար, ամեն ինչ նորմալ էր, ապուրը համեղ էր։
Բայց ոչ մի յուրահատուկ բան չեմ կարող նշել։

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ոչ մի այնպիսի բան որի համար արժի մտնել այստեղ ու շաաաաաատ փող ծախսել:
Թերևս եթե սիրահարված չեք այնտեղի աշխատողներից մեկին :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Հավես տեղա……
Համեստի մեջա ամեն ինչ… ու ճաշակով:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Չգիտեմ թե ինչու կայքում նշված չի Գայի պողոտայի մասնաճյուղը, բայց այստեղ գրածներս վերաբերվում են հենց այդ մասնաճյուղին:
Միշտ հերթեր են գոյանում այստեղ, սպասարկումն այնքան էլ լավը չի:
Եվ այստեղ միշտ փող չկա: Համեմատաբար ոչ այնքան մեծ գումար ստանալու համար, հետ են ուղարկում և ասում.
-Կներեք այսօր բանկում փող չկա, վաղը եկեք:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Մի անգամ գնացի չթողին ներս մտնեի:
Չհասկացա պահակի դուրը չեկա թե իրոք փակ ակումբա, ոնց որ ինքն ասեց :(

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Անիմաստ փող ծախսելու վայր

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ջահել տարիներիս նարգիլե ծխելու վայրն էր:
Առանձնապես սիրում էի ապակին, որի վրայով ջուր էր հոսում

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Միայն պատերի ու ժանգոտ խողովակի համար եմ այնտեղ մտնում:
+ պուֆիկների սրահում շատ հաճելիա նստելը…….իսկ թեյը…. մի անգամ ինչ-որ հիմալայան թեյ պատվիրեցի (անունը բավականին խոստումնալից էր), բայց ոնց հասկացա ամենասովորական թեյ էր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Մենք ասում ենք ՈՉ Փարվանային:
Մնացածը մի կողմ, բայց մենակ էն որ ռեստորանը փակվելու ժամին էնտեղ խցանումա տեղի ունենում (մեքենաների), արդեն հերիքա որ չգնամ

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Սալին հայկականա հա? :D
Մի անգամ եմ Սալիից կոշիկ գնել (ձմեռային):
Նախ ասեմ որ սպասարկումը շատ լավն էր, աշխատողները շատ բարեհամբույր:
Բայց ափսոս կոշիկը ընդամենը մեկ սեզոն ապրեց, քանի որ տակացուները, չնայած որ բարձր էին բավականին, շատ փափուկ ու հարմար, սնամեջ էին և հաջորդ սեզոնին ստացել էին սպունգի էֆեկտ ու լիտրերով ջուր էին ներծծում:
Մալաթիա տոնավաճառում Սալիի 32000 դրամանոց այդ կոշիկի փոխարեն կարելի էր գտնել ոչ այդքան հարմարավետ, սակայն ավելի դիմացկուն 10000 արժողությամբ կոշիկ:
Հարմարավետության և լավ սպասարկման համար՝ 3 աստղ 5-ից :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Մի անգամ այստեղ պատվիրել ենք մեկ բաժակ ջուր, երեքական պիցցա և ֆանտա:
Ջուրը եկավ անմիջապես, պիցցան եկավ 1 ժամ 20 րոպեից, իսկ ֆանտան ընդհանրապես չեկավ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Եվ այնպես եղավ որ ժամը 23:10 ընկերոջս հետ սնկապուր պատվիրեցինք:
Սնկապուրը մատուցեցին 23:50 և ասացին որ 10 րոպեից փակվում են՝ պիտի վճարենք:
Իսկ ժամը 24:00 եկան հավաքեցին մեր սեղանից ամեն ինչ բացի մեր ապուրից ու գդալներից:
Կյանքումս չեմ տեսել որ որևէ այլ օբյեկտում հաճախորդի հետ այդպես վարվեն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3