Check

This is a very interesting place. I was there for the first time in January and because of the design of the place it was a little cold, but I think at any other time of the year it will be much nicer. The food and service were good and I enjoyed the time. There is something different about this place that adds uniqueness to it. I loved the tables and the chairs, probably because I like retro style furniture and things made out of wood. I highly recommend this place for evening tea or coffee with friends in a relaxing atmosphere.

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Ես ինքս երբեք չեմ եղել այս խանութում, բայց բոլոր ծաղիկները, որ ստացել եմ այս խանութից եղել են շատ ճաշակով ձևավորված և անչափ գեղեցիկ։ Արտաքին տեսքից դատելով, իսկապես կարծում եմ, որ թանկ խանութ է։ Բայց ամեն լավ բանն իր գինը ունի կարծում եմ։

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

I resisted for a long time not to update my review of this place, because I thought it would be totally unethical for me to write an extensive review of a place that I am closely associated with. But honestly in this review I just wanted to say how this place just changed my life!
I was invited to the opening night on March 7, 2011. It was very loud, super crowded and I even didn’t stay that long. But I really liked the atmosphere. Couple days later I came back to try it out in a more normal setting. And I loved it! I loved the design, I LOVED the cocktails and I really enjoyed the service. And then kept coming back…with friends, with guests. The one thing I will never regret it coming there alone on a random Thursday on December 22, 2011.
I guess what I want to say is that going out with friends is super fun, but sometimes go out alone…you never know what a great surprise is out there for you;)

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Սովորաբար շատ աղմկոտ է, բայց շաբաթ և կիրակի օրերին մինչև լանչի ժամը կարելի է շատ հաճելի ժամանակ անց կացնել։ Ինչպես և մնացաց բոլոր Սեգաֆրետոները այս մեկը ևս յուրահատուկ տեսականիով չի առանձնանում ինձ համար, բայց քաղաքի կենտրոնում հաճելի վայր է։

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

This is a really nice place to start the evening. Spacious and with lots of light, good music and nice environment. I haven’t tried food menu here, but I can say that drinks are of a good quality. Definitely recommend for a pre-party to set the mood for the evening.

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Նոր վերանորոգումը իսկապես շատ գեղեցիկ է՝ յուրահատուկ եւ ճաշակով. Իսկապես շատ հաճելի է, որ երկրորդ հարկը այժմ ամբողջովին չծխողների համար է։ մենյուն ինչպես միշտ համեղ եւ բազմազան։

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ համեղ խմորեղեններ ունեն՝ միշտ թարմ են և որակով պատրաստված: Բայց 3 աստղ գնահատելս պայմանավորված է սպասարկման որակով: 3 անգամ պատվիրել եմ տորթեր տարբեր հանդիսավոր արարողությունների համար, կոնկրետ նկարագրել եմ թե ինչ եմ ուզում եվ նույնիսկ տվել եմ նկար տպված որպես նմուշ: Նույիսկ այդ դեպքում ոչ միայն սխալ են պատրաստել, այլև երբ ասել եմ, որ սա այն չէ ինչ պատվիրել եմ ոչ մի քայլ չեն ձեռնարկել իրենց սխալը ուղղելու համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ համեղ թխվածքներ ունեն և շատ լավ են սպասարկում: Այցելել եմ աշխատանքային օր լանչի ժամին ու պետք է ասեմ, որ շատ, շատ չափից դուրս աղմկոտ էր: Դա այցելողների մեջ էլ կային տարբեր տրամաչափի մարդիկ` զուսպ գործնականից, մինչև չափից դուրս ճչացող մարդիկ: Կարծում եմ էլի կայցելեմ` ուզում եմ տեսնել բացի թխվածքներից էլ ինչ հետաքրքրի բան կառաջարկեն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ վաղուց չէի եղել այստեղ, բայց հենց սկզբից պետք է ասեմ, որ Մարկո Պոլոն այն վայրերից չի, որ մտքովս անցնի ու գնամ, կամ էլ կողքով անցնելուց մտնեմ: Բայց երեկ չգիտես ինչու որոշեցինք այստեղ ճաշել: Նախ ինքնին ներքին հարդարանքը արդեն իսկ շատ վանող էր` հին, անհասկանալի սփրոցներ, անհասկանալի դիզայնով մոմեր սեղանի վրա: Պատվիրեցինք սնկով կրեմ ապուր և աջարական խաչապուրի: Մատուցողը եկավ բերեց մեր սպասքը` խռցով դանակ, գդալ և պատառաքաղ, և երկու հատ ամենաէժան անձեռոցիկ: Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ ճաշարանում ենք: Սնկով ապուրի մեջ այնքան ալյուր էին լցրել, որ քեզ թվում էր թե խավիծ ես ուտում, իսկ աջարականի մասին ավելորդ է նույնիսկ խոսել, քանի որ շատ շատ շատ վատն էր: Էլ երեբեք չեմ գնա Մարկո Պոլո:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Խինկալին այդքան էլ վատը չէր, բայց իհարկե կարող էր ավելի լավը լինել: Այստեղ ևս աղցանների չափաբաժինները շատ փոքր էին: Ինչ վերաբերվում է մթնոլորտին, դուր չեկավ այն, որ նման շատ փոքր տարածքի համար ունեն շատ ուժեղ ականջ ծակող կենդանի երաշժտություն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Անկեղծ ասած ինձ բավականին դուր եկավ ներքին հարդարանքը: Խաշի որակի մասին դատել չեմ կարող, բայց պավիրված աղցանները բոլորը շատ համեղ էին: Դժգոհ եմ քանանկից, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր աղցան գոնե երկու հոգու համար պետք է նախատեսված լինի, մանավարդ իրենց գներով:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Պարզապես շատ ու շատ լավ խանութ: Հենց միանգամից գրավում է դիզայնը: Ամեն ինչ շատ հաճելի և տրամադրող է: Շատ որակյալ ներքնազգեստ և աքսեսուարներ ուեն: Գները Երևանի համար այդքան էլ վատը չեն, իսկ որ ամենակարևորն է շատ լավ սպասարկում ունեն: Աղջիկները համ ժպտերես են, համ խորհուրդ են կարողանում տալ, բայց միևնույն ժամանակ պարտադրող չեն: Կարճ ասած շատ խորհուրդ եմ տալիս, եթե նույնիսկ ոչ մի բան չեք գնելու, անցնելուց մտեք, հաճելիորեն կզարմանաք:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Իսկապես գները շատ ավելի բարձր են քան արտասահմանյան խանութներում, չնայծ այստեղ էլ պետք է չընդահանրացնել` նայած որ երկրի գների հետ ենք համեմատում: Բայց փաստը մնում է փաստ, որ ոչ բոլորի համար է այս խանութը մատչելի: Բայց չեմ կարող չնշել շատ լավ սպասարկումը, որ ստացել եմ այս խանութում: Չեխայում գնած ականջօղերիս հետ խնդիր ունեի: Տարա իրենց մոտ առանց որևէ հարցերի և պարզաբանումների վերցրեցին, վերանորոգեցին և երեք օրվա ընթացքում զանգեցին, որ գնամ վերցնեմ: Ու այս ամենը բացարձակ անվճար, որը շատ հաճելի էր և միևնույն ժամանակ զարմացնող:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ լավ որակի կաշվե պայուսակներ ունեն: Այս խանութից մի քանի անգամ եմ գնումներ կատարել և պետք է ասեմ, որ չափազանց գոհ եմ որակից: Ունեն բավական մեծ աքսեսուարների ընտրությունը, բայց պետք է ասեմ, որ այդ աքսեսուարների կատագորիաները մի տեսակ անտրամաբանական են` բավական գեղեցիկ ու բարձորակ շալերի կողքին ունեն շատ էժանագին տեսք ունեցող բիժուտերիա: Կաշվե իրերի գինը բավական բարձ է, և այս առումով այդքան էլ մատչելի խանութ չէ, բայց որակը լիովին արդարացնում է գինը: Միանշանակ խորհուրդ եմ տալիս:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

0 եմ ուզում տալ, որտեղ է 0-ն: Մենակ Բիլայնում ձեզ կարողն են ասել, որ ձեր ինտերնետը չի աշխատում, քանի որ ձեր տան պատերը հաստ են, կամ հավանաբար ձեր համակարգիչը խնդիր ունի: Մի քանի անհաջող խոսակցություններից հետո սպասարկման կենտրոնի աշխատակցի հետ վերջապես տարա իմ wi-fi router-ը, որ ստուգեն wi-fi-ը: Երբեք չեք հավատա ինչ արեցին :) LAN-ով միացրեցին համակարգչին ու ասեցին, շատ լավ աշխատում է, ու ես իզուր եմ բողոքում: Ասում եմ բայց դուք LAN-ով եք միացրել, ոնց կարող եք գնահատել wi-fi сигналы: Ասեցին որ ես բան չեմ հասկանում տեխնիկայից: Արդյունքը` էլ Բիլայնի հաճախորդ չեմ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Այս խանութը իր ներքին փնթի դասավորվածությունով second hand է հիշացնում: Ընդհանրապես դադարել եմ այդ խանութների ցանցինց օգտվել: Ժամանակին երբ նոր էին բացվել իսկապես բավական գրավիչ էր, քանի որ գները մատչելի էին, իսկ ապրանքն էլ միանգամից երևում էր, որ որակյալ է: Հիմա ոչ միայն գներն են բարձր, այլև գնում ես խանութ ու բառացիորեն պետք է քուջուջ անես տեսականու մեջ, քանի որ կախված է խիտ խիտ, հաճախ առանց որևէ տրամաբանության: Համաձայն եմ, որ բաներ կան, որ կարելի է միայն այստեղ գտնել, բայց դա չի արդարացնում փնթիությունը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Այս խանութը իր ներքին փնթի դասավորվածությունով second hand է հիշացնում: Ընդհանրապես դադարել եմ այդ խանութների ցանցինց օգտվել: Ժամանակին երբ նոր էին բացվել իսկապես բավական գրավիչ էր, քանի որ գները մատչելի էին, իսկ ապրանքն էլ միանգամից երևում էր, որ որակյալ է: Հիմա ոչ միայն գներն են բարձր, այլև գնում ես խանութ ու բառացիորեն պետք է քուջուջ անես տեսականու մեջ, քանի որ կախված է խիտ խիտ, հաճախ առանց որևէ տրամաբանության: Համաձայն եմ, որ բաներ կան, որ կարելի է միայն այստեղ գտնել, բայց դա չի արդարացնում փնթիությունը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Անկեղծ ասած շատ դժգոհ եմ այս կենտրոնից: Ժամանակակից կոսմետոլոգիական կենտորն նշանակում է ոչ թե շենք հագեցած բազմատեսակն տեխնիկայով և բուրավետ փայտիկներով, այլ մասնագետներ, ովքեր ճիշտ կարող են ախտորոշել խնդիրը և համախատասխան միջամտություն առաջարկել: Սպասարկման որակը նշանակում է, որ երբեմն պետք է հաճախորդին ասես “ներողություն, բայց Ձեր խնդիրը մենք չենք կարող լուծել, այս, այս և այս պատճառներով” և ոչ թե անկախ ամեն ինչից թանկ և անիմաստ միջամտություն իրականացնել:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Այս հյուրանոցի մենեջմենթը ինձ հաճելիորեն զարմացերց: Իրենց մենջերներից մեկը ինտերնետում փնտրել և գտել էր մարդկանց, ովքեր միջազգային ծրագեր են ղեկավարում, կամ կազմակերպում: Այդպես կապնվել էր հորս հետ, և առաջարկել համագործակցել: Մշակել էր առաջարկի փաթեթ և շատ պրոֆեսիոնալ կերպով ներկայացրել: Երբ մեր 25 հոգանոց հյուրերի խումբը ժամանեց Հայաստան, մենք բնականաբար նրան տեղավորեցինք հենց այս հյուրանոցում, քանի որ իրենց առաջարկած փաթեթը նախ գրավիչ էր, և 2-րդ շատ բարձր գնահատեցինք նման պրոակտիվ մոտեցումը: Հաճախ չի որ նմամ բանի կհանդիպես Հայաստանում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Խանութը լավն է, բայց համաձայն եմ, որ շատ թանկ է: Չնայած կան բաներ, որ միայն այստեղ կարող ես գտնել: Կորպորատիվ հաճախորդների համար բավական հարմար է, քանի որ ի տարբերություն այլ գրախանութների գրեթե ամեն ինչ գրենական պիտույքներից ունեն մեծ քանակությամբ պահեստում և մեծ պատվերների դեպքում խնդրի առաջ չես կանգնում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Բավական լավ հյուրանոց է, մանավանդ վերանորոգումից հետ: Միակ բացական բանը, այն էր որ օդափոխությունը լավ չէին կազմակերպել և ներկի հոտը շատ սուր էր սենյակներում: Մյուս բանը, որ այդքան էլ դուրս չեկավ այն էր, որ մեքենան կանգնացնելու համար հարմար տեղ չունեին:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Կհամաձայնվեմ շատերի հետ, որ ժամանակին ավելի լավն էր: Բայց անկեղծ ասած, սա այն վայրերց մեկն է, որ եթե գնում ես ընկերներիդ հետ իսկապես կարող ես լավ պարել ու լիցքաթափվել: Բավական նորմալ մարդիկ են այստեղ հավաքվում, գլամուրային պահեր շատ քիչ են լինում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Չնայած այստեղ վաղուց է չեմ գնում, բայց շատ լավ ու բարի ուսանողական հիշողությունների հետ է կապված այս վայրը: Թեյերի տեսականին բավակաին մեծ է, իսկ կարևորը ինձ համար, որ ունեն առանձնացված սրահներ ծխողներ և ճծխողների համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Հենց այս մասնաճյուղի հետ կապված կարող եմ մի զավեշտալի բան պատմել: Ընկերուհուս ամուսնու համար փնտրում էի Givenchy Play օծանելիքը: Հարցնում եմ ունեք այդ օծանելիքը տղամարդու համար, խորհրդատու-վաճառողուհին ինձ ցույց է տալիս Givenchy Play Intense տարբեակը: Ասում եմ, չէ այս մեկը չեմ ուզում, ուզում եմ օրիգինալ Play-ը: Շատ քամահրական դեմքի արտահայտությամբ և շատ հեգնանքով վաճառողուհին պատասխանեց “Սա հարյուր գլուխ ավելի լավն ա, դուք ինչ եք հասկանում”: Փաստորեն, եթե իր բեյջի վրա գրած է “խորհրդատու-վաճառող” ինքը ավելի լավ գիտի ինձ ինչ է պետք:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Այս խանութների ցանցը հարմար է այն առումով, որ քաղաքում բազմաթիվ մասնաճյուղեր ունի, բայց մեկը մեկից վատ սպասարկում ունեն: Աշխատանքիս վայրում մենք ունենք կորպորատիվ քարտ, որ տարբեր խանութներում զեղչերի հանրավություն է տալսի: Զիգգզագը այդ խանութներից մեկն է, որտեղ տեսականորեն ես պետք է ստանամ 7% զեղչ: Բայց չգիտես ինչու ոչ մի անգամ հենց իմ ընտրած ապրանքը այդ զեղչի մեջ չի մտում: Ասեմ, որ գնել եմ ինչպես 300 000-անոց այնպես էլ 15 000 ապրանքներ:
Մի քանի անգամ խնդրել եմ զանգեն տեսնեն թե մյուս մասնաճյուղերից որևէ մեկում ունեն այն ինչ ես փնտրում եմ, և արի ու տես որ դա իրենց ծառայությունների մեջ չի մտնում, ես ինքս անձամբ պետք է գնամ ու ստուգեմ: Կարճ ասած, ԶՐՈ սպասարկումով խանութ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Արտաքինից բավական լավ խանութ է երևում, բայց անկեղծ ասած գները ընդհանրապես չեն համապատասխանում վաճառվող ապրանքի որակին: Բացի այդ շատ փոքր սրահ ունեն /Թումանյան փողոցի վրա/, ու ըտրություն կատարելը այդքան էլ հարմար չի: Այս խանութից ինձ մի պայուսակ էին նվիրել, որ հենց առաջին օրը փականներից մեկը բառացիորեն կոտրվեց: Իհարկե իրենք զարմացան թե ոնց է դա հանարավոր, բայց ամեն դեպքում համաձայնեցին փոխարինել, քանի որ պիտակը դետ չէի էլ հասցրել վրայից հանել: Վստահ չեմ որ նորից կայցելեմ այս խանութ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ ու շատ հաճելի տեղ ա: Ունի յուրահատուկ ոճ, որը ոչ մի փաբ այսօր Երևանում չունի: Մենակ այն, որ арахис-ը ուտում ես ու կճեպները կարող ես թափել գետնին արդեն ամեն ինչ արժի :) )) Միակ բանը, որ այդքան էլ դուրս չի գալիս, որ պետք ա դուռը զանգես, որ մտնես, հաճախ չեն լսում, կամ չլսելու տեղ են դնում չգիտեմ: Փաբը պետք ա լինի նենց, որ ուզեցար ընկերներով գնաս վեր կանաս ու գնաս: Կամ էլ եթե ընկերներդ ներսում են, չզագես ընկերներդ ասես “մի հատ ասեք թող դուռը բացեն”:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Անձամբ ինձ դուր է գալիս այս սպա կենտրոնը: Ճաշակով ձևավորված ինտերյեր, հանգիստ երաժշտություն, մաքուր պարագաներ: Միշտ առաջարկում են հանգստացնող կանաչ թեյ: Օգտվել եմ մարմնի մերսման ծառայությունից ու շաաատ գոհ եմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Հիանալի անձնակազմ ունեցող հիվանդանոց է: Անխոս բարձր որակի բժիշկներ, և սպասարկող անձնակազմ: Հայրիկիս վիրահատության ժամանակ ամեն կես ժամը կամ քառասուն րոպեն մեկ դուրս էին գալիս ու տեղյակ պահում վիրահատության ընթացքի մասին: Անմիջապես վիրահատությունից հետո թույլ տվեցին բարձրանալ պալատ և տեսնել իրեն: Ամեն առավոտ պարտաճանաչ կերպով ներկայացոնում էին բոլոր հիվանդների վիճակը հարազատներին: Բացի սահմանված վճարումից ոչ մի այլ վճարում ոչ մեկին չենք արել, և նույնիսկ սնունդը տրամադրում էին իրենք: Իհարկե աստված չանի կարիք լինի, բայց միանշանակորեն խորհուրդ եմ տալիս այս հիվանդանոցը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Գրախանութներ ընդհանրապես շատ եմ սիրում, կարող եմ ժամերով քայլել, նայել ու թերթել գրքեր: Սա իմ սիրած գրախանութներից մեկն է: Փազլների բավական մեծ ընտրանի ունեն, հաճախ եմ իրենց մոտից գնում: Միակ բացակական բանը ինձ համար այն է, որ տարածքի առումով մի քիչ նեղվածք է, ու լուսավորույթունը լավը չէ: Մնացած առումներով շատ լավ գրախանութ է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Մի քանի անգամ եմ եղել այստեղ, բայց ոչ մի անգամ չի ստացվել, որ կարծիք գրեմ: Ներքին հարդարանքը շատ լավն է, ուտելիքը ցնցող չի, բայց վատն էլ չի: Գները չափից դուրս բարձր են, այն սպասարկման և որակի համար, որ մտաուցվում է: Ընկերուհուս հետ նստած էինք դրսի մասում, ու մեզնից անասելի ջանքեր էին պահանջվում մատուցողին գտնելու այս կամ այն բանը ուզելու կամ խնդրելու համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Շատ, ուղղակի շատ հավես տեղ: Պարզ ու շատ գրավիչ ներքին հարդարանք: Ու հետո ինչ, որ իրանց ֆրապուչինոն շատ հեռու է Ստարբաքսի ֆրապուչինոից, իսկ մատուցողներն էլ նոր են ու դեռ մի քիչ շփոթվում են, երբ բան ես պատվիրում: Իրենց մոտ այնքան հավես, անմիջական ու ջերմ մթնոլորտ է, որ եթե նույնիսկ պլաստմասե բաժակով եռացրած ջուր տան, ես մեկա կգնամ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Այսօր առաջին անգամ առիթ եղավ այցելել Միմինո: Բավական հաճելի ներքին հարդարանք ունեցող սրահ ունեին: Միանգամայն դրական էր այն, որ կարողացանք նախօրոք պատվիրել հեռախոսով և երբ եկանք արդեն ամեն ինչ պարտաստ էր և մատուցված: Համի առումով պետք է ասեմ, որ բավական նորմալ, համեղ և մաքուր ուտելիք էր: Միակ տարօրինակ բանը ինձ համար այն էր, որ վրացական ռեստորանում խինկալի ուտելիս և նատախտարի խմելիս չգիտես ինչու հնչում էր դասկան երաժշտություն՝ Կարմենը :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Իր նմանների մեջ մյուսրներից ոչնչով չտարբերովող սրճարան: Միակ դրական կողմը այն է, որ ունի մանկական խաղահրապարակ և բավական սիրալի “դայակ” ում հետ հանգիստ կարող եք թողնել երեխային քանի դուք սուրճ եք խմում: Անցյալ տարի նոր ճոճվող աթոռներ էին տեղադրել, որոնք սակայն ԺԱՄԱՎՃԱՐՈՎ էին: Անհասկանալի նպատակով անհասկանալի մարքեթինգ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ հավես խանութ ա: Ինձ ամենից առաջ դուր է գալիս դիզայնը՝ մասանվորապես հանդերձասենյակների: Շատ ուրախ գույների մեջ, ոչ տարդիցիոն մոտեցում: Անձնակազմն էլ ինչքան որ շփվել եմ շատ ժպտերես է: Այսպիսի խանութներում շոփինգը դառնում է հաճելի և նույնիսկ ժամանցային: Գները Հայաստանի համար կարել է նորմալ համարել: Նմանատիպ խանութների շարքում էժանությամբ կամ թանկությամբ չի առանձնանաում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Այսօր առաջին անգամ գործ ունեցա այս բանկի հետ: Անձնակազմը շատ կիրթ էր, ու սիրալի: Միակ բանը, որ դուրս չեկավ այն էր, որ ութ դրամարկղի պատուհաններից ցերեկվա ամենազբաղված ժամին աշխատում էին միայն երեքը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Միջին որակի սենդվիչներ են տալիս: Քանի որ համը իմ համար իր տեղը միշտ զիջում է մաքրությանը, չեմ կարող չասել, որ այն միակ անգամ որ եղել եմ իրենց մոտ աշխատողների վերանշապիկները պատված էին լաքաներով, ու շատ փնթի տեսք ունեին: Մի տեսակ դա արդեն ինձ չտրադադրեց դրական իրենց հանդեպ: Միևնույն ժամանակ շատ ուրախ ինտերյեր ունեն` գունավոր ու հավես: Շատ կրեատիվ ու նորաոճ պատվիելու համակարգ: Բայց այդ ամենը պետք է լինի ի հավելում մաքրության և որակի, և ոչ թե ի հաշիվ դրանց:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Հիանալի խանութ է: Շատ մատչելի գներ են, շատ լավ տեսականի ու շատ բարձր որակի սպասարում: Բա իրանց շունիկը ինչ լաաաաավնա: Եթե նվեր եք փնտրում տեղացու կամ արտասահմանցու համար շատ խորհուրդ եմ տալիս, պետք չի սպասել շաբաթ/կիրակիի, որ Վերնիսաժ գնաս:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Բարձրակարգ սպասարկում: Անում են ամեն ինչ շատ բարեխղճորեն: Եթե ասում ես քո ունեցած կամ նախատեսած բյուջեն, կարողանում են ամենահարմար տարբերակը առաջարկել, որ դու գոհ մնաս: Շատ խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ունեն հյուրեր Հայաստանում և ուզում են տուր կազմակերպել՝ շատ բանիմաց գիդեր ունեն: Իմ արտասահմանցի հյուրերը գոհ են մնացել միշտ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Սիրում եմ այս գործակալությունը: Ինձ համար միշտ շատ մատչելի գներով ավիատոմսեր են գտել: Միշտ կարողանում են տարբերակներ առաջարկել: Ու ամենակրևորը երբեք չեն ասում “Չէ, չի լինի”, միշտ ասում են “Անպայման կփորձենք”: Ու նույնիսկ եթե այդքանից հետո այնքան էլ քո ուզածը չի լինում, մեկա չես նեղվում շատ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Մի քանի անգամ եղել եմ տարբեր տեսակի միջոցառումների: Միակ բանը որ կարող եմ ասել, որ տպավորված չեմ եղել ինչ-որ արտառոց բանով, բայց նաև դժգոհ չեմ եղել: Նորմալ սպասարկումով, նորմալ գներով, նորմալ տեղ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ տարօրինակ բանկ, մասնավորապես ահավոր անհասկանալի կենտրոնական մասնաճյողով: Քարտերի սպասարկման բաժին հասնելու համար իսկական լաբիրինթի միջով պետք է անցնես:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Մի տեակ մազալու բանկ է: Աշխատանքիս վայրում մենք ունեն կորպորատիվ բջջային հեռախոսահամարներ, որոնք փոխնացում եմ ամեն հաջորդ աշխատողին, երբ նախօրդը դուրս է գալիս աշխատանքից: Ես պարբերաբար sms էի ստանում, որ ունեմ վարկային գծի չմարած գումար, թեպետ ինքս բանկի հաճախորդ չեմ: Զանգեցի մի քանի անգամ խնդրեցի, որ հանեն համարս ցուցակից: Հետո սկսեցի նույն հարցով զանգեր ստանալ: Վերջ ի վերջո ինքս գնացի բանկ, որ այդ հարցը լուծեմ: Ինձ մոտ ունեի վարորդական վկայական և աշխատանքիս վայրի անցագիրը: Դե պատկերացերք, որ աշխատողը ասում է ինձ, մենք ինչ իմանանք, որ դուք այս վարկային գիծը վերցրած անձը չեք, ստեղ ձեր հեռախոսն է գրած: Մի կես ժամ փորձում էի բացատրել, որ դա կորպորատիվ համար է, բայց կարծես թե չէր ստացվում: Ասում են անձնագիր ցույց տվեք, ասում եմ չունեմ, ունեմ վարորդական վկայական և անցաթուղթ: Ասեցին, որեմն աշխատանքի տեղից տեղեկանք բերեք, որ դուք մեր մոտ նշված մարդը չեք: Այդ պահին մտածում էի, թե մեզնից, որ մեկը մտավոր խնդիրներ ունի :) )))

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Դիլեմայի առաջ եմ կանգնած ու չգիտեմ ոնց գնահատեմ ես բանկը, որ ճիշտ լինի: Ընկերոջս փոխարեն վարկի մարման մուծում էի անում, որը իրենք շատ սիրով ընդունեցին վերջում երբ հարցրեցի “Իսկ ինչքան կա դեռ վճարելու՞” միանգամից պատասխանեցին առանց ճշտելու թե ես ինչ կապ ունե վարկառուի հետ: Մի կողմից դա իմ համար լավ էր՝ ստացա հարցիս պատասխանը, մյուս կողմից չի կարելի ամեն մեկին նման ինֆորմացիա դուրս տալ: Հա մեկ էլ չգիտես ինչու VISA համակարգի քարտ չեն սպասարկում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ լավ հյուրանոց է: Շատ պարզ ու հասարակ, շատ համեստ կահավորմամբ ու ձևավորմամբ, ոչ մի ճոխություն: Բայց միևնույն ժամանակ հենց դռնից ներս ես մտնում միանգամից զգում ես, թե իսկապես ինչքան ուրախ են հյուրերին տեսնել: Անկրկնելի Գյումրվա կոլորիտ: Էլ չասեմ Անահիտի պատրաստած սպասը՝ մենակ դրա համար արժի այստեղ գալ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ավան Ձորագետ հյուրանոցը Հայաստանում իմ ամենասիրելի հյուրանոցն է: Մի տեսակ հանգստություն ներշնչող տեղ է: Հյուրանոցի թե բուն վայրը և թե ճարտարապետությունը շենքի այնքան համահունչ են միմյանց, որ թերություն գտնել չես կարող: Առաջին հայացքից սառը թվացող շենքը իրականում պարգևում է մի ուրիշ տեսակի ջերմության զգացում: Երբեք չէի մտածի, որ գրանիտի և փայտի համադրությունը կարող է այսքան ջերմ և “cozy” լինել: Դիզայնի առումով ամեն ինչ մտածված է՝ սկասծ բանալիների брелок-ից, վերջացրած վարագույրներով, և անկողնու ծածկոցներով: Իսկ իրենց մատուցած տնական գաթան այնքան համով է, որ մատերդ էլ հետը կուտես: Որ կարողանայի 100 աստղ կտայի այս հյուրանոցին:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Նորմալ կահավորված, ստանդարտ հյուրանոց: Մաքուր է, ուտելիքը նորմալ: Ինքս շատ կողմ եմ նրան, որ աշխատանքի են վերցնում տեղի բնակչությանը, բայց միաժամանակ պետք է հասկանան, որ կոլորիտից բացի պետք է նաև սերվիս մատուցեն և որ աշխատակազմը կարիք ունի թրեյնինգի: Մի քանի անգամ աշխատակիցներից մեր խդնրանքներին պատասխանել են բառացիորեն հետևյալ կերպ “Որ դուք Երևանից եք եկել չի նշանակում, որ մենք ձեր առաջ պետք է բանենք”: Ինչպես ասում են other than that, վատ հյուրանոց չի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ միջին կարգի հյուրանոց է, շատ անհասկանալի ներքին ձևավորմամբ: Լոբբիում ինչ-որ անհասկանալի հրեշտակներ, մարմարից աստիճաններ ճոխ-ճոխ, իսկ այ սենյակների կահավորանքը և սպիտակեղենը չափից դուրս համեստ և ինչ-որ տեղ էժանագին: Ես իհարկե դեմ չեմ մատչելիությանը, սակայն այդ դեպքում միայն, երբ դա արտացոլված է նաև գնի մեջ: Դրական կողմերից պետք է նշեմ, համեղ և մաքուր մատուցվող սնունդը, ինչպես նաև այն որ հյուրանոցում կա դիսկոտեկ և կարաոկե, այնպես որ երեկոները զբաղվելու բան կա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Մի գուցե ես օբյեկտիվ չլինեմ իմ գնահատականի ու կարծիքի մեջ, և թող ներեն ինձ բոլոր նրանք ում սիրելի քաղցրավենիքի խանութն է սա, բայց պետք է ասեմ, որ բավական հաճախ եմ մտնում Մոնո, բայց դեռ ոչ մի անգամ չի եղել, որ ինչ որ բան ինձ այնքան գրավի, որ ուզենամ փորձել: Կամ ես եմ տարօրինակ կամ խանութը :) ))

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Ավան Ձորագետ հյուրանոցը Հայաստանում իմ ամենասիրելի հյուրանոցն է: Մի տեսակ հանգստություն ներշնչող տեղ է: Հյուրանոցի թե բուն վայրը և թե ճարտարապետությունը շենքի այնքան համահունչ են միմյանց, որ թերություն գտնել չես կարող: Առաջին հայացքից սառը թվացող շենքը իրականում պարգևում է մի ուրիշ տեսակի ջերմության զգացում: Երբեք չէի մտածի, որ գրանիտի և փայտի համադրությունը կարող է այսքան ջերմ և “cozy” լինել: Դիզայնի առումով ամեն ինչ մտածված է՝ սկասծ բանալիների брелок-ից, վերջացրած վարագույրներով, և անկողնու ծածկոցներով: Իսկ իրենց մատուցած տնական գաթան այնքան համով է, որ մատերդ էլ հետը կուտես:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ լավ բաներ էի լսել Թումանյանի Խինկալիի մասին, և վերջապես երեկ որոշեցի ինքս փորձել: Շատ հաճելի էր, որ իսկապես ունեն իրարից առանձնացված ծխողների և չծխողների սրահներ: Շատ արագ և գեղեցիկ ձևով սպասարկում են: Խինկալին իսկապես համեղ է: Միակ բանը, որ ինձ համար անհասկանալի էր, դե ինտերյերի մի քիչ տարօրինակ դիզայնն էր: Մի տեսակ շատ խառն էր ու անտրամաբանական: Բայց դե խինկալին այնքան լավն է, որ ուտելուց պատերին չես էլ նայում :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ լավ հյուրանոց է: Ունի յուրահատուկ ոճ, որ մտնում ես միշտ մի տեսակ տաքություն ես զգում: 1930 – 40-ական թվերի կահավորանքը լոբբիում շատ մտերմիկ ու ջերմ մթնոլորտ է ստեղծում: Սենյակները կահավորված են շատ պարզ, պրակտիկ և հաճելի ոճով: Ոչ մի ճնշող բան չկա: Միակ բանը այն է, որ խոհանոցը չի առանձնանում բազմազանությամբ, բայց այն ինչ մատուցում են միշտ շատ համեղ է և տնական: Եթե Գորիսում եք լինելու միանշանակ խորհուրդ եմ տալիս:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Մուտքը խոստումնալից էր` դրսի գրաֆիթին շատ լավը: Մեկ ու կես հարգանի ներքին կառուցվածքը ևս շատ լավն է: Առաստաղի ծղոտանման ծածկոցը օրիգնինալ է շատ: Հիմնական սրահի պատերի աֆրիկյան նկարները ևս հաջող են: Մենակ չեմ հասկանում թե ինչպես ու ինչու են տենց կտրուկ անցել չինական թեմաներին իրենց կիսահարգում: Անկեղծ ասած իմ վրա դա որևէ մեգապոիլիսի չայնաթաունում գտնվող էժանագին ռեստորանի տպավորություն թողեց: Պատվիրել էինք Long Island Ice Tea, որը մատուցվել էր նախ սխալ բաժակով և երկրորդը այնքան սուր էր զգացվում տարբեր խմիչքների համը, որ հնարավոր չեղավ խմել:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Միշտ շատ մարդ, նեղ ու անհարմար խանութ: Տեսականաին ցնոցող չի, բայց շաաաաաաաաաատ հարմար տեղում է գտնվում ու շատ հաճախ մտնում ես միայն նրա համար որ քթիդ տակ է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատերը չեն սիրում այս խանութների ցանցը, բայց ուզում եմ լինել օբկետիվ ու ասել, որ կոնկրետ Կոմիտասի Սիթին շատ հարմար է այն առումով, որ միակ սուպերմարկետն է իմ այցելածներից, որ կարող ես շարքերի արանքում հանգիստ սայլակդ քշել ու կատարել գնումներդ: Այն որ անձնակազմի թրեյնինգի վրա մի կոպեկ գումար ծախսված չէ դա անկընհայտ է, բայց բավականին մեծ տեսականի ունեցող խանութ է: Ու նաև Երևանի միակ սուպերմարկետն է, որը ունի ռեալ գործող բոնուսային քարտ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Արագ լանչ անելու համար շատ հարմա տեղ է: Շատ արագ են սպասարկում: Մատուցողները լավ տրիապետում են մենյուին և կարողանում են ճիշտ խորհորդ տալ: Շատ մաքուր են մատուցում և ուտելիքն էլ համեղ է: Միակ խնդիրը ինձ համար այն է, որ լանչի ժամերին շատ աղմկոտ է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Հիանալի ռեստորան է: Շատ եմ տպավորված սպասարկումով: Անակնկալ ռոմանտիկ երեկոյի համար սեղան էի պատվիրել երկու հոգու համար: Ուզում էի նախօրոք վճարել, քանի որ իմ կազմակերպած երեկոն էր, բայց ասեցին խնդիր չէ մենք հաշիվ չենք տա ձեզ հաջորդ օրը երբ հարմար է կգաք կվճարեք: Հիանալի ճաշակով զարդարել էին սեղանը: Օգնեցին ճիշտ և համեստ գների սահմաններում ընտրել ուտելիք մենյուից, առաջարկեցին գինի, որը էլ բավական մատչելի էր ու շատ լավը: Մատուցողը ճիշտ պահին էր հայտնվում, բայց և երբեք չէիր զգում, որ քեզ աչքաթող են արել: Ուտելիքի որակից նույնպես շատ գոհ եմ: Շատ համեղ էր: Միանշանակ խորհուրդ եմ տալիս:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Տեսականին և սպասարկումը շատ լավն են, բայց այ տարածքը շատ փոքր, նեղ և անհարմար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ եմ սիրում այս վայրը ու նրա համար, որ մարդիկ իսկապես հասկանում եմ թեյից ու թե ինչպես պետք է այն թրմել: Երբեք դառը կամ ջրիկ թեյ չես գտնի իրենց մոտ: Մատուցողները անգիր գիտեն մենյուն ու շատ ճիշտ ուղղորդում են հարկ եղած դեպքում: Շատ համեղ խմորեղեններ ունեն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ լավ թրեյնինգ անցած անձնակազմ ունեն: Միշտ բարևում են, վերջում էլ միշտ ասում են հաճելի օր Ձեզ: Երբ ինչ որ բան չես կարողանում գտնել միշտ հետդ գալիս են ու ցույց են տալիս թե որ տեղ է և ոչ թե ասում , կամ էլ :

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Այս խանութում սիրում եմ այն, որ երբ մոտենում ես դրամարկղին միշտ բարևում են քեզ, այն էլ “դուքով”: Համաձայն եմ, որ թանկ խանութ է, բայց դե բաներ կան, որ միայն աստեղ կգտնես: Ցանկալի կլիներ, որ քաղաքի այլ հատվածներում էլ լինեն մասնաճյուղեր և ոչ թե միայն կենտրոնում: Դասավորվածության տեսակետից ամենհարմարը Հյուսիսային պողոտայի և Սարյան փողոցի խանութներն են: Սայաթ Նովայի վրա շատ նեղվածք է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Մի անգամ կնունքի եմ հրավիրված եղել ու կարծում եմ էլ երբեք չեմ գնա: Չափազանց աղմկոտ, անհասկանալի ոճի և բովանդակությմաբ շոու ծրագրով և շաաատ միջակ խոհանոցով:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Հանգստյան տեղը իսկապես շատ լավն է` աղմուկից հեռու, կանաչի մեջ: Շենքերի դիզայնը տարբերվում է մյուս բոլոր հանգստյան տներից` գեղեցիկ աստիճանային դասավորվածություն: Միակ բանը, որ մինչև ճաշարան ես հասնում սովածանում ես, բայց դե հաց ուտելուց հետո էլ մինչև հասնում ես քո սենյակ արդեն մարսել ես կերածդ, որը ևս դրական է: Միակ բանը, որ ուզում եմ չհամաձայնել Ռուբենի հետ այն է, որ ինձ համար այնտեղ մի քիչ տխուր է: Այդքան էլ զբաղմունք չկա: Երեք օրից ավել չեմ դիմանում այնտեղ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Այստեղ հրավիրված էի վերջերս ծննդյան տոնակատարության և պետք է ասեմ, որ ուրախացա, որ ես չեմ վճարում նման խայտառակ սպասարկման համար: Մատուցողին կանչես չկանչես օգուտ չկա, այդ մեծ տարածքում գնում անհետ կորում են: Ուտեստները մատուցում էին ժամ ու կես ինտերվալներով այն էլ սառը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Առաջին անգամ էի այցելում ու պետք է ասեմ, որ անմիջապես մուտքի մոտից ինձ գրավեց դիզայնը` երկու փոքրիկ աթոռակ, սպասքով փոքրկ սեղան: Ներսի սրահների դիզայնը ևս շատ լավն էր /ընդհանրապես սիրում եմ բնական փայտի առկայությունը/: Ամեն ինչ մտածված է, նույնիսկ զուգարանների դիզայնը: Դրական էր նաև այն, որ ունեն իսկապես իրարից առանձին ծխողների և չծխողների սրահ: Մատուցողները շատ բարյացակամ էին, որը ևս շատ գոհացնող էր: Պատվերը բավական արագ բերցին: Այս ամեն դրականի կողքին կա մի բայց ինձ համար` խոհանոցի վրա բավական աշխատելու կարիք ունեն: Փորձել եմ կեսար աղցան, և պիցցա, և չեմ կարող ասել որ ցնցված եմ: Եթե որոշեմ նորից այցելել, ապա այս պահի դրությամբ դա պայմանավորված կլինի միայն հանգիստ, հանդարտ և շատ քիչ ծխած մթնոլորտով:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Ժամանակին շատ հաջող կրեպներ ունեին մենյուում: Շատ եմ հավանում այն, որ ունի իսկական մանկական հրապարակ ու երեխաները կարող են զբաղվել քանի դու սուրճ ես խմում: Որ մտածում ես տեղն էլ այդքան վատը չի, բայց մի տեսակ проходной двор է, մասնավորապես մեջտեղի մասը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ահավոր վերամբարձ ներքին հարդարանք: Ու դրա հատ մեկ տեղ հաճախորդին հարմարվելու զրո ցանկություն: Մի միջոցառում էինք ուզում պատվիրել իրենց մոտ 200 հոգու համար, որտեղ խոսքը գնում էր շատ մեծ գումարի մասին: Պայմանն այն էր, որ իրենք պետք է յուրաքանչյուր հյուրին մատուցեին ուտելիքը անհատական, իսկ ճաշատեսակը ընտրված կլիներ հենց իրենց մենյուից: Ասեցին “չէ տնեց չենք անի, ինչի մեզ տանջենք նույն գումարը մի ուրիշ հարսանիքից կստանանք, ու խորովածը մի ափսեի մեջ կդնենք յուրաքանչյուր սեղանին”:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Որակով և մատչելի գներով կանացի ներքնազգեստի խանութ: Այս ստեղ են ասել размер не имеет значения :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ժամանակին լավ համերգներ էին կազմակերպում: Հիմա այդքան էլ հաճախ չեն լավ խմբերն այստեղ ելույթ ունենում: Բացի այդ մի քանի անգամ եղել է, որ նախօրոք պատվիրել ենք սեղան համերգի համար գնել ենք տոմսերը, և երբ եկել ենք պարզվել է, որ ուրիշ մարդկանց հետ պետք է նստենք քանի որ շատ են վաճառել տոմսեր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Տեսականին լավն է, բայց մի տեսակ իմը չի: Աքսեսուարների բաժնը սիրում եմ ավելի քան շորերինը, բայց գները միշտ չեն որ մատչելի են:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ֆորտեի հետ աշխատել ենք որպես ձայնային ձևավորում ապահովող ընկերության հետ և շատ գոհ ենք: Մարդիկ իսկապես գիտեն իրենց գործը և հազարավոր шнур-ներից ու вилка-ներից լավ գլուխ են հանում: :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Սիրում եմ այս խանութը մանավանդ աքսեսուարների բաժինը: Խելամիտ գների սահմաններում լավ բաներ կարելի է գնտել: Ներկայացված տեսականու թե ոճը, և թե չափսերի բազմազանությունը շատ լավն են:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ եմ սիրում Scoop-ը մանավանդ իրենց սորբեների համար: Իմ համար միակ թերությունը, որ միշտ չգիտես ինչու մանրի խնդիր են ունենում: :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Սպասելիքներս չարդարացան: Մի տեսակ ուրիշ բան էի ուզում տեսնել: Չեմ կարող ասել որ համեղ չէր շոկոլալդը, բայց դե ոչ ինտերյերը գրավեց, ոչ էլ մենյուն: Չնայած որ կողքով անցնում ես միշտ գայթակղիչ համեղ հոտեր են գալիս:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ լավ փաբ է: Ոճը ճիշտ է ընտրած, դիզայնն էլ առանց ավելորդությունների է: Մի քիչ աղմուկ է միշտ, բայց դե փաբ եկողի համար դա խնդիր չի կարծում եմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Այս բանկը չի դադարում ինձ զարմացնել: Իրականում իրենց դիրքավորել են, որպես բարձր որակ ապահովող բանկ, բայց երբ գալի է ամենացածր մակարդակում գործ անելուն մի տեսակ իրենց մոտ չի ստացվում: Հասկանում եմ, որ աղջիկները պետք է լինեն բարետես, բայց դրանից բացի գոն մի քիչ թե բանկի գործունեությունից պետք է հասկանան, և թե հաճախորդի հետ շփվել կարողնանա: Օբյեկտիվ լինելու համար պետք է ասեմ, որ իմ դժգոհությունս հենց այս օղակի աշխատակիցներից է, եթե բախտդ բերում է և հասնում ես սպասարկող մենեջերի մակարդակի և նրա հետ գործ ունես, միանգամից բոլոր հարցերիդ պատասխան ես ստանում և խնդիրներդ լուծվում են, բայց իսկական փորձություն է այդ առաջին արգելք անցնելը :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Երբ նոր էր բացվել շատ ավելի լավն էր: Անիմաստ է ասել, որ օդափոխություն չունի: Բայց կարևորը ունի շատ ընկերական և անմիջական աշխատակազմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Չնայած որ բավականին շատ բացասական կարծիքներ են գրված, ես պետք է ասեմ որ իմ փորձը այստեղ բավական դրական է եղել: Մի քանի անգամ գնացել ենք բիզնես լանչի այստեղ ու գոհ ենք եղել հենց սպասարկումից: Համաձայն եմ կարծիքների հետ, որ գերազանց խոհանոց չէ, շատ միջին որակի: Ոչ մի անգամ սպիտակ գինին սառը չեն մատուցում: Բայց շատ ճշտապահ են: Վերջին անգամ 20 000 դրամ պատահաբար ավել էինք վճարել և դուրս եկել, մեր հետևից դուրս եկան և վերադարձրեցին: Սա այդքան էլ հաճախ չես հանդիպի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Գնին բացարձակապես չհամապատասխանող հյուրանոց: Տարօրինակ ներքին հարդարանք, անհասկանալի դիզայն: Միակ դրական բանը բացօթյա լողավազանն է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Coffee house-ի մտահաղացումը իհարկե լավն է, բայց շատ նեղվածք է: Կոմֆորտ չես զգում երբ նստած ես: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը քո հետ մի սեղանի շուրջ են նստած: Մի անգամ իբր թե ուզում էի “ֆրանսիական” նախաճաշ անել ու պատվիրեցի սուրճ կրուասանով: Սուրճը վատը չէր, բայց կրուասանը ոնց որ մատնաքաշի կտոր լիներ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Շաաաատ համով լահմաջո… շատ շատ շատ:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Սա այն վայրերից է, որտեղ սուտ կլինի, որ ասես թե արտակարգ խմիչքներ կամ ուտելիք են մատուցում, բայց միևնույն է անըդհատ վերադառնալու ցանկություն է առաջանում: Նախ շատ լավ են սպասարկում և շատ լավ մարքեթինգ ունեն: Կարողանում եմ ճաիշտ մոտեցում ցուցաբերել մշտական հաճախորդներին, իսկ նոր հաճախորդների հետ էլ այնպես ան աշխատում, որ շատ արագ դառնում են մշտական: Ներքին հարդարանքն էլ շատ հաճելի է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Քանի որ Ստեփանակերտի Տաշիր պիցցան չկա, գրում եմ այստեղ :)
Մի կողմ թողնենք, որ հունական աղցանը իրանց մոտ հունական չէր, իսկ կեսարը կեսար չէր, ու 600 դրամով Mojito էին տալիս :) կարևորը այն էր, որ շատ լավ ու հաճելի սպասարկում էին, իսկ որ տեսան, որ Ղարաբաղից չէինք փորձում էին նույնիսկ մատուցողները ամեն կերպ մեզ օգնել տարբեր տեսարժան վայրերի տեղեր ցույց տալով ու ուղղություն տալով: Էնպես որ շատ էլ գոհ եմ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Եթե մի կողմ թողենք էժանագին կիսաէրոտիկ ներքին հարդարանքը, ապա պետք է ասեմ, որ բավական համեղ ուտելիքն են մատուցել այն երկու անգամը, որ եղել եմ այնտեղ /չնայած դա մոտ մի 5 տարի առաջ էր/: Հենց այդ կիսամոթելային միջավայրից խուսափելու համար այլևս այնտեղ չեմ գնում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Հո զոռով չի, մեր մոտ fast food-ը մի տեսակ չի ստավում: Հավի թևիկները մի տեսակն տնական տապակա են հիշացնում: Չեմ ասում համով չի, բայց դե KFC-ի չի :)

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Շատ լավ ներքին ձևավորում ունեցող սրճարան է: Շատ ճաշակով սպասք ունեն, ու բավական հաճելի մատուցողներ, սակայն երբեմն մի քիչ անցնում են հաճախորդ-մատուցող ընկերական թույլատրելի սահմանը, մանավանդ մշտական հաճախորդների հետ: Շատ հաջող նարգիլե ունեն, խմիչքնրերը սկայան միջինոտ են: Ժամանակին ընկերներով շաբաթը մոտ 5 անգամ գնում էինք հենց նարգիլե ծխելու համար, իրենք էլ միշտ ասում էին որ մեզ որպես մշտական հաճախորդների զեղչի քարտ կտան, ու միշտ մի պատրվակ գտնում էին ինչու հիմա չեն կարող տալ: Մենք էլ գտանք ուրիշ տեղ, ու հիմա շատ հազվադեպ ենք գնում այնտեղ: Չնայած ինչքան հասկանում եմ վերջին այցելություններից մի տեսակ փոխվել է այցելուների կոնտինգենտը դեպի վատը ավելի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Մի տեսակ շատ թափթփված խանութ է: Դասավորվածության մեջ տրամաբանություն չկա, ու շատ հաճախ ամեն ինչ ուղղակի ցփնած է խանութով մեկ: Համաձայն եմ Lizet M.-ի հետ, որ երբեմն կարողանում ես հարմար բաներ գտնել բավական մատչելի գներով, բայց shopping-ից հաստատ հաճույք չես ստանում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Գները իհարկե միջինից բարձր են սրճարանի համար, բայց քաղցրավենիքի շատ համեղ ու լայն տեսականի ունեն: Այստեղ հաճախ էին գալիս նարգիլե ծխելու, բավական հաջող են պատրաստում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Վատ տեղ չի: Դուրս չի գալիս որ հենց փողոցի վրա է, բայց շատ լավ են սպասարկում: Ի նկատի պետք է ունենեալ, որ բավական կծու են պատրաստում:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Երբ նոր էր բացվել շատ ավելի լավն էր քան հիմա: Օդափոխություն գրեթե չկա, կոսմետիկ վերանորոգում ևս, և բջջային հեռախոսները շատ վատ են աշխատում տարածքում: Բայց կա լավ երաժշտություն:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Միանշանակ խորհուրդ եմ տալիս այս հյուրանոցը: Եթե բախտ վիճակվի և հայտնվեք 4-րդ հարկի loft սենյակներում կարծում եմ, որ շատ գոհ կմնաք: Ամենից հաճելին ընդարձակ լոբբին է, որտեղ երեկոյան դաշնակահարուհին դասական երաժշտություն է նվագում, փափուկ լույսեր են և սովորաբար աղմուկ չի լինում: Միակ խնդիրը այն է, որ եթե ձեզ հյուր են գալիս “դրսից” մարդի, ովքեր այդ հյուրանոցում չեն բնակվում, ապա ներս մտնելու խնդիր կա: Բայց դրա էլ լուծելի է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Որ հնարավորություն լիներ այս խանութին 100 բալ կտայի: Շատ պրոֆեսիոնալ ու համբերատար սպասարկում: Առանց որևէ ավելոդ խոսքի 20-30 տարբերակ ցույց կտան ու խորհուրդ կտան: Ունեմ Կառայի մոտից մոտ 7 տարի առաջ գնված զարդ /այն ժամանակ դեռ խանութ չկար/, որը վերանորոգման կարիք ուներ, առանց որևէ գումարի մեծ սիրով վերանորոգեցին, փայլեցրեցին: Եթե նվեր եք փնտրում, ապա միանշնակ խորհուրդ եմ տալիս: Գները իհարկե միջինից բարձր են, բայց որակը և անկրկնելի ոճը արժեն դրան:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Տեսականին յուօրինակ է, գներն էլ հիսաթափեցնող չեն: Այստեղից գնված ականջօղիս փականի հետ խնդիր կար, հրաճարվեցին նորոգել: Վաճառելուց հետո դա իրենց գործը չի:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Այս խանութի միակ դրական կողմը ինձ համար այն է, որ կարելի է տղաներին խելքին մոտ գների սահմաններում նվեր առնել: Իսկ եթե չես կողմնորոշվում ապա գոնե նվեր քարտ: Բայց դրամարկղի աշխատողների մասին ուզում եմ լռել, քանի որ ուղղակի անտանելի, անկիրթ սպասրկեցին մի անգամ ու դրանից հետո միայն խիստ անհրաժեշտության դեպքում եմ գնումներ անում:

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Չարդարացված թանկ գներով խանութ: Միգուցե որակը իսկապես շատ բարձր է, բայց տեսականին շատ միօրինակ է և դեռ չեմ տեսել, որ իրական զեղչեր ունենան:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Իսկապես շատ համեղ իտալական խոհանոց, և որ առավել կարևոր է հասանելի հասարակ մարդկանց համար: Սակայն մատուցողները լուրջ թրեյնինգի կարիք ունեն՝ բացարձակապես չեն կարողանում խորհուրդ տալ կամ ուղղորդել հաճախորդին: Եթե իտալական խոհանոցին ծանոթ չես, ապա պետք է пальцем в небо, իսկ տվյալ դեպքում пальцем в меню тыкать անես:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Շատ, շատ, շատ վատ և մունաթով սպասարկում հեռախոսավարների կողմից: Բանկը, որպես բանկ լավն է, երբ որ գործ ունես ամիջականորեն մասնագետի հետ, բայց չեմ կարողանում հասկանալ թե այս աղջիկներին որտեղից են հավաքել ու ինչու նորմալ թրեյնինգ չեն արել: Հաճախորդը առավել հաճախ հենց իրենց հետ է շփվում ու հենց իրենք են թողնում առաջին տպավորությունը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Այստեղ կարելի է գնալ միայն տանիքից բացվող տեսարանի համար: Զայրացնում է այն, որ հեռախոսով երբեք չեն վերցնում ամրագրման պատվեր բացօդյա սեղանների համար /ամեն դեպքում մի քանի անգամ փորձել եմ/: Իսկ ներսի սրահները ինձ չգիտես ինչու ճաշարան են հիշեցնում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Նման ակումբներ հաճախելից պետք է հիմնականում ուշադրություն դարձնել միջավայրի վրա: Թե խմիչքները, թե առհասարակ մենյուն, թե ինտերյերը և թե սպասարկումը միջնի ստորին սահմանին են ձգտում: Բայց դե Ուլիխանյան գալիս ես երաժշտության համար և ոչ թե ուտելիքի կամ խմիչքի: Դե իսկ օդափոխությունն էլ ժամանակակից Երևանյան ակումբերի Աքիլեսյան գարշապարն է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Անկեղծ ասած բացարձակ չեմ սիրում այս վայրը: Երբ նոր էին բացվել մեծ հաճույքով այցելում էի՝ թե սպասրկումն էր լավը և թե գներն էին հարմար: Մի օր աշխատանքի վայրում որոշեցինք լանչի համար պատվիրել: Ինտերնետում իրենց մենյուից ընտրեցինք մի քանի տեսակի սուշի և նախօրոք հաշվարկեցինք թե դա ինչ կարժենա: Երբ բերեցին երկու տեսակ պակաս էր, իսկ գինն էլ զգալիորեն ավել էր մեր հաշվարկից: Զանգեցի խոսեցի մենեջերի հետ և պարզվում է, որ կայքում իրենք գները չեն թարմացրել իր ասելով /թեպետ հենց ռեստորանում դրանից երեևի մի 4-5 օր առաջ էի եղել/, սակայն առավել վրդովեցնողը այն էր, որ իմ պնդմանը որ երկու տեսակի սուշի չեն ներառել առաքման պավերի մեջ բայց գումար են գանձել, այդ կինը շատ կոպիտ պատասխանեց “եթե չեք կարողանում գտնել դա արդեն ձեր խնդիրն է”: Մոտ մի 10-15 րոպե բավական լարված խոսկցությունից հետո, իրենք համաձայնեցին մեզ ուղարկել այն ինչ պատվիրել էինք, այն էլ одалжения անելու համար: Ի զարմանս ինձ ուղակել էին նաև մեկ լրացուցիչ բաժին ռոլ: Ամեն դեպքում դրանից հետո այլևս այնտեղ չեմ այցելում և ուրիշներին էլ ինքս երբեք խորհուրդ չեմ տալիս: Փառք Աստծո այժմ Երևանում կա այլընտրանք:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ համեղ պաղպաղակ և շատ բարեհամբույր սպասարկում: Միակ վատ բանը այն է, որ համարյա միշտ հերթ է, սակայն կարծում եմ դա միայն խոսում է լավ որակի մասին:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Ինձ դուր է գալիս ներքին հարդարաքն ու ընդհանուր դիզայնը: Զամանալիորեն համեղ սուշի ունեն` մի բան, որ նման վայրից չես սպասի:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Մի գուցե եթե արտասահմանում կերած չլինեի չինական խոհանոցի ճաշատեսակներ կհամաձայնեի որ համեղ է: Չեմ կարող ասել, որ համեղ չի, կամ որակով չի, բայց դե “չինական” չի այդքան: Օրինակ իրենց մատուցած “spring roll”-ը ընդամենը սովորական բլինչիկի մեջ փաթաթած բանջարեղեն է: Սակայն օբյեկտիվ լինեու համար պետք է ասեմ, որ “Խոզի ականջներ” աղցանը իսկապես շատ համեղ է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Շատ բազմազան ու համեղ մենյու ունեն: Սպասարկումն էլ շատ լավն է: Միակ բանը ինչից, որ դժգոհ եմ դա այն է, որ չափից դուրս շատ են սեղաններ դրված, շատ աղմկոտ է և ներսի սրահում շատ ծխած:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Նման բրենդային խանութները թե իրենց ներկայացված ապրանքով և թե իրենց ներքին ձևավարմամբ և հարդարանքով չեն կարող վատը լինել: Բայց որպես կանոն, և Ֆրանկ Մյուլլերը բացառություն չէ, շատ ցածր սպասարկման որակ ունեն: Ընկերուհւս հետ փնտրում էինք запонка-ներ ամուսնու համար: Նախ մեզ մի հատ լավ ոտքից գլուխ չափեցին, և շատ քամահրանքով ասեցին, որ “Մեզ մոտ գները սկսվում են 2000 եվրոյից”: Չեմ սիրում, երբ հասարակ աշխատողը նման խանութների իրեն նենց է պահում, կարծես մանուց միան բրեդային հագուս և աքսեսուարներ է կրել:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Իսկապես շատ լավ տեսականի ունեցող և իրական զեղչերով աշխատող խանութ է: Սակայն չեմ կարող չնշել ինձ հետ պատահած մի դեպք, որը հակված եմ վերագրելու կոնկրետ աշխատողի և ոչ թե խանութի սպասարկամնը: Կանացի աքսեսուարներից մի բան էի փնտրում, որը կսազեր նախկինում այստեղից գնած մեկ այլ աքսեսուարի հետ: Մոտեցա վաճառողուհուն և խնդրեցի օգնել: Շատ անվրդով դեմքով պատասխան ստացա. “Այո ունեինք դրան սազող բան, բայց վերջացել ա, այն ժամանակ էր պետք մտածել, երբ առնում էին, շատերն են փոշմանում”: Ու թողեց գնաց :) Այ սենց բաներ….

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Շատ համեղ, շատ արագ ու ինչը որ ավելի կարևոր է շատ մատչելի գներով լանչ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ համեղ բրաունի ունեն: Բայց քանի որ մատուցողները ահավոր беспардонный են, շատ քիչ եմ այցելում: Եթե նույնիսկ դու իրենց հարգելով իրենց հետ “դուք”-ով ես խոսում, շատ հաճախ քեզ հետ “դու”-ի են անցնում ու դեռ նեղանում են, երբ փորձում ես հիշեցնել, որ մենք ընկերներ չենք և ես հաճախորդ եմ իրենց մոտ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ջազվեն իրենից ներկայացնում է շատ յուրօրինակ երևույթ: Այն մեր քաղաքի եզակի սրճարաններից է, որ ունի ընդգծված ոճ, ներքին հարդարանք, մենյու /բավականին հաջող թե գնի, թե տեսականու և թե որակի առումով/, բայց միևնույն ժամանակ խայտառակ վատ, դանդաղ և non customer friendly սպասարկում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Չեք պատկերացնում ինչքան չեմ սիրում այս տեղը: Նման վատ սպասարկում ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել: Մի անգամ ընկերուհւս հետ գնացել էինք և որոշել էինք խինկալի ուտել: 45 րոպե սպասելուց հետո, և մի քանի անգամ հարցնելուց հետո մեզ ասում են, որ իրենց խոհանոցում խինկալի պատրաստելու սարքի հոսանքը անջատվել է: Մոտ մեկ ժամ հետո, մեզ բերում են բառից բուն իմաստով փափկած և “լխկած” խինկալի առանց ներողություն խնդրելու և դեռ հաշվի մեջ էլ ավելացնում են 10% սպասարկման վճար: Դա եղավ վերջին անգամը, երբ ես այնտեղ էի: Ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Անիմաստ թանկ գներ, միշտ շատ աղմուկ: Երբ որ նոր էին բացվել շատ յուրօրինակ ու լավ տեղ էր, հիմա դարձել է զուտ արտասահմանցինների սպասրակելու վայր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Cinnabon-ները շաաաատ համով են, ոչինչով չեն տարբերվում ամերիկյաններից: Դուրս չի գալիս, որ սառը թեյը միայն շշերով մատուցվող տարբերակն է, և ոչ թե թարմ պատրաստվող: Լիովին համաձայն եմ Աննայի կարծիքի հետ, որ աշխատողները թեպետ և լավ ժպտում են ու բարեհամբյուր են, բայց արագաշարժ չեն: Սուրճի որակն էլ ցնցող չէ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ հաճելի սրճարան քաղաքի կենտրոնում: Սպասարկման որակը շատ բարձր, տեսականին բազմազան ու համեղ: Կարևորը, որ ունեն իսկապես առանձնացված չծխողների սրահ: Չնայած նրան, որ գները միջինից բավական բարձր են, միևնույն է լիովին արդարացված են:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Իսկապես շատ համեղ և արագ մատուցվող սնունդ: Մի քանի անգամ այստեղից պատվիրել եմ առաքում և հաճելիորեն զարմացել թե ինչքան կիրթ և բարեհամբյուր երիտասարդներ են աշխատում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Ջազ ակումբներից մի գուցե առավել հայտնի և պահանջարկ ունեցող վայրերից մեկն է: Միայն դրական բաներ կարելի է ասել երաժշտության և երաժիշտների մասին: Ինձ համար սակայն չափից դուրս գլամուրային վայր է: Հաճախ կարելի է տեսնել մարդկանց ովքեր այստեղ են գալիս ոչ թե այն պատճառով, որ սիրում և գնահատում են ջազը, լավ վիսկին ու լավ սիգարը, այլ միայն այն պատճառով, որ դա ավելացնում է իրենց վարկանիշը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Տեսականու առումով պետք է ասեմ, որ բավական բազմազան է: Բարձրակրուն և ճչացող ոճ նախըտրողն էլ իր համար հարմար բան կգտնի, ցածր և պրակտիկ ոճ նախընտրողն էլ գոհ կմնա: Մյուս դրական կողմերից մեկը այն է, որ այստեղ “цены не кусаются” և զեղչերը իրական են: Սպասարկման տեսանյունից ես ավելի գրադասում եմ Ամիրյանի վրա գտնվող սրահը, ավելի պրոֆեսիոնալ մոտեցում եմ տեսել այնտեղ:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Այն որ իսկապես արագ է համաձայն եմ: Չիզբուրգերը դեռ ոչինչ` ստանում ես այն որակի բաննի ինչի համար վճարում ես /1000 դրամի սահմաններում ակնկալիքներդ չեն կարող շատ մեծ լինել/: Բայց հավի թևիկները շաաաաաաաատ անհաջող են: Օբյեկտիվ լինելու համար պետք է ասեմ սակայն, որ դրանց հետ մատուցվող սոուսը բավականին լավն է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Գին/որակ համադրության համար բավական լավ է: Նոր ավելացված սրահ բավական հարմարավետ է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Այս մահճակալով սննդի օբյեկտները արդեն վաղուց չպետք ա լինեն մեր մոտ.. բայց ինչպես հասկանում ենք առաջարկը ծնում ա պահանջարկ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Գարջրի հետ մատուցվող ուտեստները համ բազմազան են, համ ոչ ստանդարտ համ էլ շատ համով:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Այստեղ եղել եմ մի քանի անգամ միայն: Առաջին անգամ շատ դրական տպավություն էր գործել: Նկարիչ կար, որ հաճախորդներին մատիտով նկարում էր, հիմա կարծեմ դա էլ չեն անում: Դադարեցի այցելել քանի որ մի պահ շատ սահմանափակ գարեջրի ընտրություն ունեին: Մի գուցե այժմ փոխվել է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Երևանի համար միջինից բարձր գներ ունեցող սուշի բար է: Բավական համեղ ու որակով սուշի են մատուցում, բայց անկեղծ ասած ոչ տեղը, ոչ էլ ներքին ձևավորումը տրամադրող չեն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ ճաշակով փնջեր են, իսկ ամենաշատը ինձ դուր է գալիս, որ ունեն առաքում և շատ պունկտուալ կերպով են աշխատում: Դեռ ոչ մի անգամ չեն հիասթափեցրել: Հա և ամենակարևորը ունեն իրականում աշխատող կայք:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Խմորեղեների տեսականին շատ լավն է:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Սիրում եմ Վասաբին: Եթե հաշվի առնենք, որ ծովին ելք չունեցող երկիր ենք, ապա բավականին համեղ և որակով սուշի են մատուցում:

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Եթե հյուր ունեք աշխարհի ցանկացած երկրից և ուզում եք նրան զարմացնել հայկական խոհանոցի ուտեստներով, ապա երկրորդ կարծիք չի կարող լինել` Ակումբը դա լավագույն տարբերակն է: Շատ լավ համադրվում է ինդուստրիալ ոճի ներքին հարդարանքը և ավանդական հայկական խոհանոցը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Հիանալի վայր է: Կարելի է ուղակի նստել վայլել բնությունը, գիրք կարդալ կամ աշխատել: Շատ դրական աուրա ունեցող տեղ մեր քաղաքում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ ճոխ ներքին հարդարանք ունեցող սրճարան է, իսկ ամառային դրսի սեղանները իսկապես շատ տրամադրող են: Ունեն շատ համեղ նանայով և դարչինով թեյ, որը իսկապես խորհուրդ եմ տալիս: Բայց համաձայն եմ նշված կարքիների հետ, որ այն ավելի շատ դարձել է на друих посмотреть и себя показать տեղ: Իմ ամենամեծ դժգոհությունը մենեջերներից է: Մի անգամ երբ խնձորով շտրուդելի միջից մազ հանեցի, ինձ մենջերը շատ կարեկցանքով ասաց “Ջանիկս, երևի այսօր ձեր օրը չի”: Դրանից հետո շատ հազվադեպ եմ այցելում այնտեղ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Ընդհանրապես շատ լավ բանկ է: Եթե ունես անհատական մենեջեր և քո հաշիվները վարող անձ, ապա խնդիրներ երբեք չեն առաջանում: Շատ բարձր մակարդակով սպասարկում են: Միակ դժգոհությունս երևի թե հեռախոսային օպերատորներից է, բավական հաճախ պատահել է, որ ոչ ճիշտ կամ կիսատ տեղեկատվություն են տրամադրել:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Բավական թանկ հյուրանոց է, բայց այդ բարձր գնի դիմաց ստանում ես յուրահատուկ ոճով և շատ բարձր ճաշակով ձևավորված սենյակներ, և շատ համեղ խոհանոց:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Իմ ամենաՉՍԻՐԱԾ վայրերից մեկը Երևանում: Անկեղծ ասեմ, որ եղել եմ միայն մի քանի անգամ և այլևս ցանկություն չունեմ գնալու:

Կրկին փորձեք
ռեյտինգ -4

Շատ յուրահատուկ ու հետաքրքիր տեղ է, բայց շատ ծխած և վատ օդափոխությամբ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Տեսականին լավն է, բայց սպասարկումը և մարքեթինգը շատ վատ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

They make the best drinks in Yerevan!

Կրկին փորձեք
ռեյտինգ +2