Մի քանի անգամ եմ այցելել Երևանում գտնվող այս սրճարանը, բայց հատկապես վերջին անգամ դուրս եկանք ոչ այնքան գոհ…ճանճերը թռնում էին մեր գլխավերևում, բայց եթե դա համեմատաբար դժվար լուծելի հարց է, ապա առավոտյան ժամին դիսկո ոճի շատ բարձր երաժշտությունը հարց է, որ կարելի է հեշտությամբ կարգավորել, նույնիսկ խնդրանքից հետո ոչինչ այդ առումով չփոխվեց…գները անհիմն բարձր են…սուրճը, կարծես, համեղ է /ինձ հետ եկողների ասելով, ես սուրճ չեմ խմում/:
մեր ընտանիքի կողմից շատ սիրված վայր է, ուր կարող ես շատ համեղ ու յուրօրինակ խոհանոցից օգտվել, մասնավորապես, ուտել տապակած պաղպաղակ կամ բանան)), բազմատեսակ աղցաններ, խմել համեղ մարտինի և վայելել հաճելի երաժշտություն…
Ես անգամ չգիտեի, որ այն առ այսօր գործում է) Վերջին անգամ տարիներ առաջ եմ եղել, ամենավառ տպավորությունս բազմաթիվ ճանճերով լի սրահն է, երբ րոպե առաջ ուզում ես լքել այդ վայրը: Բացի դրանից հիշում եմ, որ պիցցայի խմորը բավականին հաստ էր լինում: Ամեն դեպքում գնահատականս հիմնվում է վաղուց եղած փորձի վրա: Չեմ կարող կարծիք հայտնել ներկայումս գործող այդ պիցցատան մասին:
Շատ չեմ առնչվել այս հաստատության հետ, սակայն այն միակ դեպքն էլ, որ եղել է ԼՕՌ բաժանմքունքի հետ կապված, դրական համարել թերևս չի կարելի, բավական է նշել այն, որ բժիշկի օգնականը խդրեց կոկորդից վերցված քսուկով սրվակը դնել պայուսակիս մեջ, որ ոչ մեկ չտեսնի, ու տանեմ հաշվապահություն, այլ ոչ լաբորատորիա, ընդ որում այս հարցում բժիշկի և իր օգնականի տեսակետները չէին համընկնում, բայց վերջինս էր որոշողը:)
Անտարբեր վերաբերմունք հիվանդի նկատմամբ, մշտական երկար ու խառը հերթեր, հղի կանայք պետք է սպասեն իրենց հերթին սառը նստարաններին: Ցանկացած աշխատակից կարող է արտահերթ ուղեկցել իր ծանոթ հիվանդին բժիշկի սենյակ, հատկապես սոնոգրաֆիայի բաժնում: Գները սահմանված չեն /գնացուցակ չկա/, մասնագետը կամայական գումար կարող է ասել՝ այսօր կոնսուլտացիայի համար պահանջել հինգ հազար դրամ, հաջորդ օրը՝ վեց, մեկ անգամյա օգտագործման բժ. գործիքի համար պահանջել վճարել կամ առաջարկել տանել տուն, «վնասազերծել» և հաջորդ անգամ բերել)), հետազոտության արդյունքները ոչ միշտ են հուսալի: Ծննդատան հետ առնչվող մայրերից շատ են հնչում դժգոհություններ: Հավանաբար կան նաև լավ մասնագետներ, սակայն այս հաստատությունում ակնհայտ են համակարգային թերությունները:
Ժամանակակից սարքավորումներ, հերթ պահելու քաղաքակիրթ եղանակ)) նորմալ սպասարկում, անալիզների պատասխանն էլ ծրարի մեջ է տրամադրվում: Անհրաժեշտության դեպքում լաբորատորիայում կարելի է նաև ստանալ բժիշկի կոնսուլտացիա: Միակ բացը կամ խոչընդոտը, թերևս, գներն են, որոնք փոքր-ինչ բարձր են, բայց դա էլ կարելի է հիմնավորել վերոհիշյալ առավելություններով:
Յուրօրինակ վայր է, հաճելի գույներ ու երաժշտություն, համեղ սնունդ, հատկապես սուշին, համեղ մանգոյի հյութ)), ուշադիր մատուցողներ, այդ ամենի հետ մեկտեղ «չկծող» գներ…