Check

Բավական համաով նրբերշիկներ են ու հաչելի մթնոլորտ: Մինուսներից` նրբերշիկները /ասորտին/ մենյույում շաատ մեծ ա երևում, իսկ երբ բերում են.. էլ մեծ չեն երևում: ՈՒ արագ վերջանում են: Մատուցողությունն էլ ցավոք չի թողնում կտրվել հայկական մշակութային կոնտեքստից ու զգալ Գերմանյաներում…

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Վերջ` մյուս գարեջրատները կարելի ա փակել: Տեղում պատրաստած, լավ տրամադրություն ստեղծող միջավայրում, ու ծայրահեղ համով գարեջուր: Պլյուս կողքի զակուսկաները ևս շատ լավն են!

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Միտքը լավն էր: ԷՆտուզիազմը կա: ՈՒ միսը ոնց-որ առողջ ա: Բայց կան թերություններ` նստելու տեղը քիչ ա ու հարմար չի; բորրգերը առանձնապես տպավորիչ համ չունի /առնվազն այնքան ինչքան գովացել էին ինձ/; մի հատ չիզբուրգեր էի պատվիրել, սխալվեցին դաբլբուրգեր սարքեցին ու ստիպեցին հավելյալ վչարել /ամերիկայում չէին ստիպի:( /

բայց ընդհանուր հաճելի մթնոլորտ ա ու միսը առողջ ա /ինչքան գիտեմ/:

առայժմ լավագույնը մնում է California Burgers-ը!

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Վաղուց էի ուզում գրել այս սուպերմարկետի մասին ու վերջին այցելությունս վերջին կաթիլն էր:
Սուպերմարկետը վարում են ինչպես անմակարդակ դուքյան. փաթեթավորված կարագի տեսականին միայն մեկ տեսակ` Valio: Հավանաբար Սթարի հորոխպոր տղեն ա դրա մատակարարը: ՈՒ եթե ուզում ես գնել այլ կարագ` «Անկոր» կամ «Դոյարուշկա», ապա չես կարող, որովհետև Star-ի հորոխպոր տղեն հավանաբար չունի այդ մատակարարների հետ:

Կաթնամթերքի հարցում մի քիչ ավելի շատ հորոխպոր տղա ունի, բայց չկա, օրինակ, Marianna կամ multi կաթնամթերք: Երևի չեն բարշել իրանց հետ, իսկ սպառողի կարիքները Սթարին ոնց-որ հետաքրքիր չեն:

Մեկ էլ հավերի հարցում հետաքրքիր դուքյանային քաղաքականություն ա վարվում. կա հավի տեսականի, որի վրա գրված է «սպանվել է իսլամական օրենքին համահունչ», բայց չկա ամենատարածված Sadia հավի տեսակը:

Ուղերձ Star-ին. սուպերմարկետը կոչված ա ապահովելու սպառողին այն տեսականիով, որը կա շուկայում, այլ ոչ թե ձեր ծանոթ կամ բարեկամի արտադրանքը բրթելու /էլ չեմ խոսում ձեր սեփական արտադրության մոզամբիկային մակարդակի ապրանքների մասին/: Քանի չեք հասկացել դա, սուպերմարկետ չեք դառնա, այլ կմնաք մեծ տարածք ունեցող բուդկա:

Հ.Գ. Հա, մեկ էլ Մասիվի Սթարը մոռացել եք վերաբռենդավորել.. հին լոգոն ա խփած դեռ: Գուցե Սթարի հոպարի տղեն կեսից խռովել ա՞ վերաբռենդավորող կազմակերպությունից:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Այսպես կոչված ethic restaurant ա, որը հարմար ա զբոսաշրջիկ բան տանելու համար: Համով տոլմայով, կենդանի երաժշտությամբ, կենդանի գներով տեղ ա: Չմոռանաք գոմեշի մածուն պատվիրել: Հա ու տանկ ա ահագին:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

գարեջուր խմելու ճշտագույն տեղերից մեկը: Կողքից ուտելիք բանն էլ վատ չի գնում: ՄԻ երեք տարի չտեսած ու հանկարծ հանդիպած ընկերների հետ կարելի ա լավ գարեջուր խմել ու կողքից քյաբաբ, սունիկ բան ուտել:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Գացինք մի կտոր հաց կերանք ստեղ երեկ: Պիցան երկրորդ ամենամոտն էր իսկական պիցային Պիցատորիայից հետո: Տեղը շատ լավն էր` հենց Կարապի պճի մոտ ու սպասարկումը չնեռվայնացնող:
Ակուռատնի հաց կերանք, գնացինք: Ընկերներով կենտրոնում մատչելի ուտելու տեղ ա. Ամերիկանո հենց պիցան 2500 էր կարծեմ ու երկու հոգու կշտացնում էր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Էսօր գնացինք ընկերներով խաշ կերանք: Ասեմք, որ խաշի համար հրաշք տեղ ա` մթնոլորտը տրամադրող, Արարատի մեծ ֆրեսկայով, փայտե սիրուն դիզայն ամեն մի կետի վրա ու հարմար սեղաններ:
Տարածքը մեծ չէր` գողտրիկ ու մտերմիկ ավելի շատ:
Շատ հարմար է ընկերներով հաց ուտելու ու շփվելու համար:
Հա ու խաշը շատ համով էր!

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Կարծում եմ սա ամենաունիվերսալ խորովածային ռեստորանն է տարածաշրջանում. լավագույն խորոված, տրամադրող մթնոլորտ, մատուցողներն էլ ահագին նորմալ են: Նաև խինկալին վատը չի: ՈՒ չմոռանանք առաքման տարբերակի մասին:
“Արտաշի մոտ”ը նոր խոսք և չափանիշ է քյաբաբահեն տնտեսություն ունեցող երկրների համար!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Շատ հարմար ու բովանդակալից Սուպերմարկետ ա: Մանավանդ համեմատած կիսադատարկ, ու ընտրանի չառաջարկող Սթարի հետ, որտեղ ինչ-որ անհասկանալի ձևով են թույլ տալիս, որ արտադրողը իրա ապրանքը դնի ու դրա համար ասենք կաթնեղենից ընդամենը մի քանի ընկերություն կա.. Լավ կենտրոնանանք ՍԱՍ-ի վրա: Այստեղ կա Hershey’s Chocolate Syrup!! կարիք կա շարունակելու? Հյութերը շատ լավ բաժանված են ըստ լավի ու վատի, աշխատողները ի տարբերություն Սթարի չեն դրդում արտագաղթի ու ընդհանուր մթնոլորտը լավն ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Լավ կողմերից` ուտելիքը շատ համով էր:
վատ կողմերից` պորցիաները շատ քիչ էին, պատվերներից մի քանի անգամ մոռացան տարբեր բաներ, մատուցողները մոտենում էին ուշ, wi-fi կար, բայց միայն ախատիկցների համար /ինչպես պարզաբանեց մատուցողը/:

Մի խոսքով, երկրորդ անգամ դժվար թե գնամ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ անկեղծ պիցցայական մթնոլորտ, իտալացի պիցա-շեֆ` Լուիջի, ճաշակով ինտերյեռ ու ահավոր համով պիցա: Այստեղ գնալուց հետո սկսեցի ամաչել, որ Տաշիրի բլիթները պիցա եմ համարել..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

ՄԻ խափնվեք անբովանդակ հայացքով մատուցողին` իրականում լավ տեղ ա: Երեք տեսակի լահմաջո կերանք, բայց ամենալավը սովորական լահամջոն ա` 150 դրամ: Պանրով լահմաջոյի մեջ մի երկու միլիգրամ պանիր են ցփնում ու գինը դնում 300` կուլինառ տուզիկություն:

Մի խոսքով թան ու սովորական լահմաջո` շատ լավ տեղ ա էդ առումով:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Համով բուրիտոյա, բայց լավաշը ամեն անգամ փռթվում ա ու բուրիտոն կդառնա տապակած բրինձ, լոբի ու միս:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ամեն ինչ արեցի, որ սիրեմ էդ տեղը` երկու անգամ գնացի… բայց չստացվեց: Անկապ մթնոլորտ, բարձր գներ ու “նրբաղեգության” հավակնություն:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Հրաշք մթնոլորտով տեղ ա, ճաշակով արվեստամետ մարդկանց համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ենթադրում եմ, որ լավ տեղ ա, որովհետև դժվար թե վատ տեղ գնային մարդիկ ում պատճառով Պուշկինի էդ նեղ տեղը պարբերաբար լցվում են հաստ մեքենաներ, հաստ թիկնապահներով: Ափսոս էլիտիստական դժվարհասանելի և “միայն հարուստների համար” տեղերից ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Համով հավի բուրգերներ են ու ֆրի, ուղղակի գնի համեմատ փոքր ա, չկշտացնող և հուսախաբող..

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Արտաշի մոտինից հետո լավագույն շաուրման ա:
Լահմաջոն էլ ատ յուրօրինակ ա` հալված պանրով:
Բուն տեղը “տղավարի”-ի և “քաղաքակիրթ” օբյեկտի կոնցեպտների հաճելի սահմանագծում ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

շատ հարմար տեղ ա անհարմար բաներ անելու համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Տղաներով ստացանք օպերատիվ տեղեկություն, որ այստեղ քաղաքի լավագույն համբուրգերներն են պատրաստում: Փաստահավաք խմբով այցելեցինք և ինչ տենանք… իրոք ամենահամով բուրգերներն էին քաղաքում: + drive-thru

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Ուրեմն սենց. մենյուի եղածը ավելի լավ հնչում է քան երևում և զգացվում բերանի մեջ: Զգուշացեք մասնավորապես Steak on Stone սրիկա ուտեստից` նույնիսկ եթե ուրիշի հաշվին եք ուտում: Եթե շփոթվեք ու պատվիրեք դա, ապա ձեզ կբերեն շիկացաց քրի վրա մսի հում կտոր` առանց բաստուրմա դնելու կամ որևէ համեմունքի ու կասեն ‘վեգալ ինքդ սարքի’: Ահագին անհարմար ա սարքել դա ինքնուրույն, իսկ համը սովորական մսի համ ա` անհամ, անհամեմունք:
Անտառային սալատը` մյուս տուֆտա ուտեստը, որը իրենից ներկայացնում է հում սունկ, քաղցր սուսիով…
Բայց the Club-ը ունի շատ մեծ առավելություն` այն MR. Gyros-ի կողքն ա` լավագույն ոֆաստֆուդային շաուրմայով!

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

շատ լավ ու բամազան բիզնես լանչեր են: Օրիգինալ սուպերով` դդումի օրինակ: Սպասարկումը հաճելի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ հարմար օբյեկտ ա խաշի ու հայավարի նստելու համար: Սպասարկումը իհարկե սարսափելի ա, բայց եթե վերցնեք կուպո ու դուռը լավ պինդ փակեք, ապա չեն խանգարի: Խորհուրդ եմ տալիս ուտել Գոնիո: Չեք փոշմանի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ուսանողական տարիներս անցան այս օբյեկտի կողքը: Երբեք չեմ մտել, բայց միշտ գոհ դուրս եկող դեմքեր եմ տեսել` հիմնականում պաշտոնյաներ ու այլ հաստ մարդիկ: Պտի որ համով ու թանկ բաներ լինեն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Լավ գարջուր ա: Կարելի ա գնալ ու գարեջուր խմել:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ լավ հարսանիքների օբյեկտ ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Հիանալի վայր` թե Լուսինեն, թե Էրիկը ուղղակի հրաշք են:

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

հիանալի տեղ ա: ՈՒղղակի հիանալի:

Կրկին փորձեք
ռեյտինգ -2

Լավագույն մեքսիկական ուտելիք ու խմելիք: Մեծ պոռցիաներ ու գրեթե չկոպտող անձնակազմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Ոչինչ:

Կրկին փորձեք
ռեյտինգ -3

Լավագույն ռեստորաններից: Հայկական երաժշտությամբ ու մթնոլորտով ու քյաբաբով:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Լավ շաուրմայի տեղ ա, մանավանդ հինգ տարի առաջ, երբ համ էլ համով էր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Նորմալ տեղ ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Աշխատողներով նոր տարի նշելու, տատիկի 70-ամյակ նշելու ու հարսանիքի լավ տեղ ա: Ամեն ինչ համով ու մատչելի ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ հետաքրքիր տեղ ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Բացարձակ տեղյակ չեմ ինչպիսի օբյեկտ ա, բայց ամեն անգամ Մասիվ գնալուց տեսնում ու նեռվայնանում եմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ -4

Թաթուլ լսողների օբյեկտ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Նորմալ վրացական ռեստորան ա: Ուտելիքը համով ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Լավ փաբ ա: Ճիշտ փաբ ա: Սրիկա ծխողներ չկան: Ուռող էլ չկա: Նորմալ գնալու շփվելու տեղ ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Լավն ա լահմաջոն, համով ա, մեծ ու հոգով պատրաստած: Տեղն ա մի քիչ փոքր ու նեղվածք ա ընդհանուր: Մեկ էլ իրենց “Կերուսուսն” ա շատ համով: Ուղղակի շատ սյւոռ ա, որ մի քանի սեղան ա ընդամենը, լավ ա գոնե ամառը դրսում սեղաններ են դնում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Չնայած էլիտար միջավայրի, այստեղ ավանդական ամեն պարագա պահպանված ա տուրիստների վրա լավ տպավորություն ու հայկական համն ու հոտը փոխանցելու համար: Գները մի քիչ հա, թանկ են, բայց սենց լավ ռեստորանի համար նորմալ ա: Ի դեպ դրա տակը կա Ավլաբար պանդոկ, որտեղ ֆանտաստիկ համով խինկալի են սարքում: Ճիշտ կանեք մի ձև թռնեք ստեղից իջնեք ներքև խինկալի անուշ անեք:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Հարմար ա, եթե Շվեյցարիաից հյուր ունեք ու չեք ուզում , որ զգա Հայստանի քաղցրությունը ու գները: Մնացած առումներով առանձնապես գնալու տեղ չի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Համով բռաունի ունեն: Մնացած ամեն ինչը միջին պսեվդոէլիտարոտ զգացում ա տալիս:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Հմայքով տեղ ա, լավ տեսարանով, հիմնականում նորմալ սպասարկում /չէ, ժպտալ չկա իհարկե/, լավ թեթև բաներ ուտելու համար տեղ ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Տեղը շատ լավն ա, պիցցան համով ա, մատուցողները user-friendly: Բայց էն վերեվի տղեն ճիշտ ա ասում` շատ երկար են պարաստում տեղում:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Իսկական պիցցա /համարյա/ ու իսկական հարմար ընտանեկան ուտելու տեղ:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Լավ պիցցա ա, ինչպես նաև ունեն հարմար մութ սենյակ պաչպչվելու համար: Հիանալի տեղ ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Սպեվդոէլիտարություն: Աննորմալ թանկ գներ:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Վատ սպասարկում: Շատ վատ, մունաթով ու չուզողության տարրերով սպասարկում: Բայց դոնաթերի միջավայրը ամերիկայոտ զգացում ա ստեղծում` մինչև, իհարկե, չփորձեք բուն դոնաթերը:

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Լավագույն խորովածը քաղաքում /իմ փորձած/: Ու նենց հավեսով տղավարի տեղ ա իրա ամեն ինչով ու նույնիսկ խինկալիով:

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Կինոմոսկվաինից լավն ա: Դե ուտելիքը համով ա, մնում ա մատուցողի հարցում բախտը բերի:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Աննախադեպ, էլիտար, գլամուռ և այլ կեղծ կատեգորիաների համատեղում + չարդարացված գներ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Տարածաշրջանի լավագույն լահմաջոն և երկրորդ լավագույն շաուրման:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Տհաճ մթնոլորտ, տհաճ դեմքեր, լավ ուտելիք, վատ սպասարկում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Որպես օբշեպիտ ու մատչելի տեղ ուղղակի ընտիր ա: Ավելի պետք չի սպասել: Համ էլ գարեջուր ունեն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Լավ ծնունդ անելու տեղ ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Համով-հոտով տեղ ա, ուղղակի մարդկանց խտությունը ահագին բան փչացնում ա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Լավագույն հնդկական Ռեստորանը Երևանում: Ահագին սյուռ ուտեստներ կան:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Նորմալ պիցերիայա: Ոչ մի ավելորդ բան:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Իր նպատակին ամբողջությամբ ծառայում ա. էժան, համով, ընտանեկան, ուրախ ու մանկական դեկորացիայով: Ասեցի արդեն, որ շատ համով ա?

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ինչ ուզում են ասեն, բայց Տաշիրը շատ լավ սովետական օբշեպիտ տեղ ա ու պիցան շատ նորմալ ա ու մյուս մակարոնեղեն բանը: ԷԼ չեմ ասում, որ գարեւջուր ունեն ի տարբերություն շատ ուրիշ “family-friendly” տեղերի: Գներն էլ շատ մատչելի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Հմայք ունեցող տեղ ա: Լավ ուտելիք, լավ մարդիկ: Քսան տարի չտեսած մարդկանց հետ հանդիպման լավ վայր:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Փոքրիկ բուրգերները ահագին հիշեցնում են բուրգերներ: Մնում ա աճեն մի քիչ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Վատ սպասարկումը գեղեցիկ համեմված է դանդաղ պատրաստմամբ ու նախշված է կոպիտ մոտեցմամբ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ահասարսուռ վատ խինկալի են պատրաստում: Բայց խորոված-բան նորմալ կլնի: Բայց խինկալին շատ թուրքամետ ա…

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Գանձ ա, ռեստորան չի! Բոլոր սպագետիեղենն ու սթեյքերը ու լազանյան ուղղակի հրաշք են: Բայց թանկ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

պարզվեց սպորտային համազգեստով չեն թողնում ներս: Սիրուն տեղ ա ու միշտ մանկական/դպրոցական միջոցառումներ են կազմակերպվում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1