Check

Ճիշտն ասած, մինչև այսօր չէի առնչվել ԱՐԱՐԱՏ բանկի հետ.. Կարծում եմ, որ մեր ծանոթությունը ահագին կհետաձգվեր, եթե չպատահեր երեկվա դեպքը..
Երեկ երեկոյան, բավականին ուշ ժամի, Արարատ բանկի բանկոմատը մի կլորիկ գումար «կուլ տվեց» իմ հաշվից) Ինչ-որ խափանում տեղի ունեցավ բանկոմատի աշխատանքի մեջ, որի արդյունքում, գումարը համ ինձ չհասավ, համ էլ բալանսիցս անհայտացավ…
Բանկոմատի անմիջապես կողքը – Արարատ բանկի մասնաճյուղ կա, որը բաց է մինչև 22.00 (խոսքս Հյուսիսային պողոտայի մանսաճյուղի մասին է).. Բանկում, ինձ ասեցին, որ պետք է գրել դիմում և 10 (!) օր սպասել… նախատոնական օրերի համար ամենալավ մխիթարանքը չէր, ուստի որոշեցի այսօր դիմել գլխավոր գրասենյակ…
Պետք է նշեմ, որ այսօր շաբաթ օր է, դեկտեմբերի 29… նախատոնական և կես աշխատանքային օր… Մի խոսքով, ասեմ , որ հույս չկար ) Զայրույթս, հիմնականում , պայմանվորված էր այն բանով, որ բանկի սխալի պատճառով ստիպված եմ 10 օր սպասել!!!

Բավականին անբարեհամբյուր և անտեղյակ անձնակազմի հետ շփումից հետո – ինձ միացրեցին պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Ստեփան Փայասլյանի հետ.. Վստահ եմ, որ, եթե Ստեփան Փայասլյանի նման աշխատակիցներ մի քիչ շատ լինեն – էս երկիրն էլ երկիր կդառնա!! Էս մարդը, իր նախատոնական կեսօրը նվիրեց իմ գումարը վերադարձնելու ճանապարհներ փնտրելուն, օրվա ընթացքում իմ հետ կապի մեջ մնալով, մանրամասները ճշտելով և այլն.. մի խոսքով, արդեն բանկի փակվելու ժամն էր, երբ գումարս հաջողվեց վերականգնել: Փայասլյանը անձամբ ինձ ուղեկցեց մեկ ուրիշ մասնարյուղ, որտեղից էլ ստացա գումարը:
Ինչ եմ ուզում ասեմ )) Իսկապես զգացված և շնորհակալ եմ .. ու, իրոք, չէի կարծում, որ հայաստանյան բանկային համակարգում նման վերաբերմունք և սպասարկում կարող է լինել..
Շնորհակալություն

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Ստարիյ, դոբրիյ Թվինինգս… միայն մի բան կասեմ – առաջին օրվանից /իսկ դա ահագին վաղուց էր/ պահում են որակը և ոճը! Так держать!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Շատ էլ լավն ա .. տեղը ընտիր, դիզայնը տեղին, մենյուն նորմալ… մեծ “պլյուս” – ունի մանկական խաղահրապարակ… ես հավանում եմ!

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Մեր քաղաքի ամենալավ խմորեղեններից մեկն է… ասեմ, որ արտակարգ պաղպաղակ ունեն… կարող է, մի քիչ թանկ ա.. բայց , միանշանակ , արժի )

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Այ էս մեկը ասեմ .. մի այլ ձևի չեմ սիրում .. առաջին օրվանից չեմ սիրել.. “օվերպրայզըդ” ա… չերեզչյուր…ու դաժե դիզայնը չի փրկում .. մեկ էլ զզվում եմ , երբ գալիս են այնտեղ զուտ “տէգ” լինելու համար… ասենք, չէ էլի…լիքը ավելի հավես սրճարաններ կան..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Նորմալ, հանգիստ սրճարան… իհարկե, կարող էր ավելի լավ լինել.. բայց դե… մի տեսակ “ֆիշկա” չունի.. բայց դե երեկոյան, հաճելի է…

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Վատ տեղ չի…. բավականին հավես սարքած սրճարան.. “ին-սթայլ”…. ես հավանում եմ!

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Փնթի և անիմաստ խանութ… ժամանակին վատը չէր, բայց հիմա չէ… չեմ սիրում, երբ ընտրության հնարավորություն չի լինում… նամանավանդ սուպերմարկետում….

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

JNJ.. էն լաաավ, հին, միշտ աշխատող տեղերից ա.. տնական ու համով..

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Շատ լավ, շատ կոկիկ, “քոզի”, շատ համեղ ու հավես տեղ …եթե “տնական” խոհանոցը գնահատում եք- ապա այս վայրը ձեր համար է..միանշանակ “լայք”!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Երևանում հենց “համբուրգեր ուտելու” տեղ ունենալու միտքը շատ լավն էր… բազմաթիվ շաուրմաների ֆոնի վրա կարող էր հաջող առանձնանալ… սակայն… պետք է ասեմ, որ, ինչպես շատ դեպքերում – իրագործումը չափազանց անհաջող է… Բացատրեմ..
1. Նման ՞լըքէյշն” ունեցող ուտելիքի “օբյեկտը” ուղղղղաակի իրավունք չունի գիծերը փակ լինի… հիշեցնեմ, որ այն բոլոլր կողմերից շրջապատված է տարներ փաբերով և բարերով,,հետևաբար, խելամիտ կլիներ, որ անգամ գիշերվա կեսին, կարողանայիր համբուրգեր վայելել, երբ մարդիկ սոված դուրս են գալիս փաբերից ..
2. Իրականում սպասարկումը ահաաաաավոր դանդաղ է.. ահավոր.. մի անգամ “լանչի” ժամին եմ եկել – էլ տենց “ղալաթ” չեմ անի .. միանշանակ ուշանում ես..
3. համբուրգերները, հէչ էլ համեվ չեն.. հա, բան չունեմ ասելու – “տնական” է.. բայց համով՞ “քմոն” .. չէ, էլի.. բացի դրանից շատ հաճախ նենց միջին սառնության վիճակում են մատուցվում …
Չգիտեմ, իմ կարծիքով,հերթական “հենց ընենց” անկապ տեղ մեր քաղաքում ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

երկար հաճախել եմ Ակվատեկ… բավականին հաջող է, եթե գնում ես միայն լողավազանի համար… պետք է ասեմ, որ առավոտյան ժամերին շատ ավելի հաճելի է- քիչ մարդ կա.. երեկոյան, նորմալ լողալ գրեթե անհնարին է – լիքը ջրում կանգնած, իրար հետ խոսացող սուբյեկտներ են պատահում )

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Շատ լավ հանգստի տուն. Գեղեցիկ դիզայն, լավ մշակված տարածք.. լիքը անելու բան ) լողավազան և լավ ուտելիք, մի խոսքով – “լայք” )

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Հաճախ օգտվում եմ այս հյուրանոցի ծառայությունից – մեկ կամ երկու գիշերով հյուրեր “տեղավորելու” համար. Հյուրանոցի տեղը ընտիր է, ինչը չի կարելի ասել համարների ներքին հարդարանքի մասին ) Բայց, երբ համեմատում ես գին -որակ , ամեն ինչ իր տեղն է գալիս – “լայք” )

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Շատ լավ հյուրանոց է!!! Կոկիկ, մաքուր, սիրունիկ )) Գները շատ հարմար են. Միանշանակ
“ռեքըմենդ” ու “լայք” )

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

ՌԵՍՓԵՔԹ !

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Օպերա-ի հատվածին լիովին բնորոշ մի տեղ ) անկապ մենյու vs հարմար գներ… մատոուցողները, որ միայն անգրաագետ են (Lizet M), բայց նաև, “քյառթու” ու միշտ հոգնած…
հաաա.. ու ամենակարևորը – մեկ մեկ սարսափելի մասա ա լինում )))) “դիզլայք”

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Սեգ-ը, ինչպես միշտ լավն է !!! Նախ, ծատ հարմար “լըքէյշն” բոլոր նրանց համար, ով հոգնել է “փարիզյանից” և ” ցենտրալից”.. հիանալի ինտերիեր – վառ, բայց միևնույն ժամանակ, հանգիստ գույների մեջ.. չծխողների համար նախատեսված մաս.. որկու հարկ.. Լավ սպասարկում և ամենակաևորը – բաց է մինչև 2 am ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Մինչև էս ֆուտբոլի չեմպիոնատը այդքան էլ չեի հավանում…սակայն, անցաց մի ամսվա ընթացքում լռիվ իրենց արդարացրին.. շատ լավ մենյու, նորմալ սպասարկում և մատչելի գներ.. մի քիչ աղմկոտ է, բայց դե.. մեկա, “լայք” )

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Բայրոնի մասնաճյուղը ինչ-որ սովետական գաստռանոմ ա հիշեցնում .. ահավոր հերթեր, սարսափելի սպասարկում … մի 4 տարի օգտվելուց հետո վերջնականապես հրաժարվեցի..

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Յամ-յամ-ը գնալու տեղ չի… ափսոս, բայց տարիների ընթացքում լռիվ որակը քցեցին… մաքսիմում, կարելի ա ստեղից “դըլիվրի” անել… էն էլ.. մենակ սենդվիչ…

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

10 տարի առաջ կդնեի 5 աստղ … հիմա, ցավոք, 1-ից ավել “ձեռս չի գնում ” … էս մի աստղն էլ իրար մեջ կիսում են ցածր գները ու “լըքէյշընը” … ուրիշ պլուսեր չկա….

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Լիովին համաձայն եմ Lilit M. -ի հետ … գները գրեթե 1,5 անգամ գերազանցված են… Ստիպված եմ եղել մի քանի անգամ այստեղից գնեմ, բայց ամեն անգամ խոստացել եմ, որ էլ չեմ անի ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +11

Շատ համեղ արագ սնունդ!
Իրենցից հաճախ օգտվում եմ.. Լավն այն է, որ բացի ավանդական գիրոսներից ունեն բավականին հաջող աղցաններ…Պետք է նշեմ նաև, որ բավականին արագ առաքում են!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

….Անիմաստ թանկ խանութ… ես հասկանում եմ, որ գինը թելադրվում է տեղի “ռենթ”-ով, բայց դե, չէ էլի… ասենք US Polo Assn. բավականին ցածր կլասի “բրենդ” ա… ու ոչ մի կապ չունիPOLO Ralph Lauren-ի հետ.. կարծում եմ, անիմաստ է վճարել մի գին, որն անհամապատասխան է ապրանքին..

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Չեմ սիրում էս տեղը.. համով չի.. “վռոդէ” բարդ բաներ էլ չկա.. բայց մեկա, համով չի…ու մի տեսակ ձեթի հոտ ա գալիս.. “դիզլայք”

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

հա, բան չունեմ ասելու , լավն ա.. բայց դե մի տեսակ էտ “Ой, я баблом замученна, мне так скучно, Проблема на проблеме, верту заглючило…” վիճակները շատ են…

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

5 ու գիտեմ, որ օբյեկտիվ չեմ )))) բայց դե լավ եմ անում )) 4,5 չկա .. իրականում – շատ յուրահատուկ… ու հենց ամառային տեղ է… սպիտակ, կարմիր.. շատ լավ են համդրել գույները… միակ “մինուսը” – սպասարկում (((((

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Չփչացնեք էլի էս գարեջրատունը….. շատ լավն է..Khachik G-ն ամեն ինչ ասեց )))
Մնում է ուղղակի հավատալ, որ գնալ )))) Իսկապես շատ լավ գարեջուր, հաճելի մթնոլորդ և լավ սպասարկում!

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

“Սո ֆառ” Երևանի ամենահամեղ Pizza-ն !!!!
Առաջին անգամ էի երեկ գնացել.. վստահ կարող եմ ասել, որ լավագույն Pizza-ն է…. սպասարկումը շատ լավն էր.. Մի քիչ բացօթյա մասը .. հմմ… “ույուտնի” չի, բայց դա կոմպենսացվում ա ուտելիքով ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Շատ հաճելի վայր է.. ամենից առաջ գրավում է ինտերիերը… սրճարանը նախագծելով՝ հետաքրքիր լուծում է տված շենքի միջանցքին … շատ հավես տեղ է.. Բավականին համեղ “թիրամիսու” ունեն…

Կրկին փորձեք
ռեյտինգ +11

Ստեղի խորովածը շատ էլ հաջող ա))) համաձայն եմ Աշոտի հետ – տիպիկ պռոշյանային – ՏՊ)

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Շաատ անհաջող է տեղ է… մի անգամ եմ եղել … երբեք էլ չեմ գնա.. տենց վատ թաբուլե դեռ չեի փորձել… մի խոսքով – “դիզլայք” )

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Շատ լավ տեղ է!!! Համեղ խոհանոց, լավ դիզայն, հանգիստ և շատ հարմար թե “լանչի”, և թե երեկոյան սրճելու համար… իրենց բոլոր “լըքէյշններն” էլ հավանում եմ .. շատ լավ է մտացած… սիրում եմ ստեղի “բռաուն”-ին ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Շատ հավես տեղ ա… ինտերիերը լավագույներից է.. համեստ , օրիգինալ և ճաշակով…
“Մյուզիքը” միշտ լավն է… գրեթե ամեն բան ԴԵՌ լավ է ) Դեռ եմ ասում, քանի որ նոր է…
Մի տեսակ շատ ճիշտ “տրամ ա” տիրում այստեղ )
բայց մի բան էլ ասեմ էլի…. միակ բանը, որ ինձ ներվայնացնում է ակումբում – էտ, էսպես կոչված “ֆէյս քընթռոլ”ն է… ասենք, “ֆէյս քընթռոլ”ը էն չի էլի, որ առանց զույգ չես թողնում…այն էն ա, որ չես թողնում այն մարդկանց, ով, համաձայն տվյալ ակումբի քաղաքականության, տեղին չի համապատասխանում, անգամ , եթե հարեմով է եկել )) Չգիտեմ, մի տեսակ էտ զույգերով մուտքը շատ 90-ականների սկիզբա էլի.. անձամբ ինձ, զույգը երբեք չի խանգարել “համը հանելուն”, եթե տենց սիտուացիա ա եղել ))
Բայց դե մեկա, լավ տեղ ա, գնացեք!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +11

Գիտեք, ինչու չեմ սիրում ես բանկը՞ …. երկար տարիներ հաշիվներ եմ ունեցել իրենց մոտ… և անձնական , և կազմակերպության… չեմ սիրում, որովհետև, 2 անգամ ինձ հաշվի բալանս են ասել – առանց ճշտելու, թե ով եմ , ինչ եմ … ասենք,” Կասե՞ք , ինչքան ունեմ հաշվիս վրա” , “Հա, էսքան….”
Չէ էլի….. մի համոզեք, որ ինձ հիշել եք… դա գրագետ աշխատելու ձև չի….”բայ-բայ” )

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Հետաքրքիր բանկ է… ինչ-որ ցիվիլիզացիայի նշույլներով…
Լավ սպասարկում , նորմալ մթնոլորդ… մի խոսքով, թու-թու-թու ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +11

Նորմալ բանկ ա երևում )) Չնայած անհավանական տոկոսների – դեռ չի փախել ))
Շենքը արտաքինից հաճելի է ….ներսը, տեղ-տեղ – խայտառակ … ասենք, հին կանաչ , կեղտոտ
“կավռալիտներ” , եսիմ ճաքճքած պատեր… բայց, սպասարկումը վատը չէ… “տակ սիբէ” – 4)

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Տեսնես, ինչու չեն գնահատում ՞
Ինձ թվում է – շատ լավ միտք է… է հա, թող “աութլեթ” լինի , հետո ինչ՞
Հարմար գներ – նորմալ որակ.. շատ պետքական խանութների ցանց մեր քաղաքում…

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Շատ եմ օգտվում, շատ լավն է !!!
Տարբեր, օրիգինալ, գեղեցիկ , յուրահատուկ ապրանք …
Զեղչերի ժամանակ շաաաատ հարմար է!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Նվեր գնելու համար ամենահաջող խանութներից է… անգամ, եթե նվերը ինքդ քեզ ես գնում )))
Շատ տարբեր, շատ օրիգինալ… գեղեցիկ… ու , ի տարբերություն այս ոճի խանութների – քիչ “ռաբիզ” ) Զեղչերի ժամանակ շաաաատ հարմար է!

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Կարծում եմ , գները բարձր են… մի քիչ չափազանցված է… բայց դե մեկա, մտնում եմ… հաճախ)

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Սիրում եմ , երբ խանութը մեծ և ընդարձակ է.. շատ հարմար է մտածված…
ես հավանում եմ!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Իմ կարծիքով, մի քիչ “ռաբիզիկ” ա, բայց դե.. մեր քաղաքի համար վատ չի )))

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Լավ խանութ է… առաջին անգամ NEXT-ին ծանոթացել էի Լոնդոնում.. ու շատ ուրախացա, երբ 10 տարի չանցած ստեղ էլ եկավ ) նորմալ որակ – մատչելի գներ.. հարմար է!

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Սա միշտ եղել և մնում է իմ սիրելի խանութներից մեկը )
բաներներ, օրակալներ, պլյոնկաներ, ամեն ինչ միայն այստեղ … լավ տեսականի – լավ գներ!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Իսկական գրախանութ… բազմազան տեսականի, հարմար գներ… բա էն ներքևի դաշնամուրը… շատ հավես ա.. լավ կլիներ, մի քիչ մեծ լիներ – մարդ նստեր գիրք կարդար…

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Այս խանութը չափազանց լավ ինտեգրվեց երևանյան խանութների շարքին… ճիշտ ընտրված գնորդների “թարգեթ- գրուփ”… նորմալ որակ – մատչելի գներ.. հարմար է!

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

“Լաքշրի” խանութ… երևի միակն է Երևանում .. այս ոճի մեջ.. շատ համապատասխան ինտերիեր և էքստերիեր… լավ սպասարկում.. ապրանքի գրագետ մատուցում… Բացի ամեն ինչից, կարևորում եմ նաև LaGalleria-ի մասնակցությունը զանազան մշակութային միջոցառումներին

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Շատ լավ խանութ է… ես ողջունում եմ ցանկացած հայկական արտադրանքը, իսկ երբ որ բարձր որակի է- կրկնակի հաճելի է.. կարծում եմ, որ շատ ավելի հաճելի է կրել AWI, քան “ֆէյք” Vacheron!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Կարծում ոմ , որ գները ահագին բաձր են .. միջին որակի արտադրանքի համար.. Mexx ա էլի .. եսիմ ինչ չի… չէ, “դիզլայք” )

Կրկին փորձեք
ռեյտինգ +14

Շատ լավն է !!!
Համեղ, բազմազան և թեթև!!!! Միշտ թարմ խմորեղեն և շատ հաջող “պեչենի” )))

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Շատ լավ խանութ է !!!
Շատ կարևոր է , որ ունենք այս որակի արտադրություն, հատկապես երեխաների համար!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Շատ լավ խանութ է !!!
Շատ կարևոր է , որ ունենք այս որակի արտադրություն, հատկապես երեխաների համար!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Լավ որակ, մեծ ընտրություն, լավ սպասարկում…. 5 )
Կարևորում եմ նաև զեղչային համակարգը!

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Լավ որակ, մեծ ընտրություն, լավ սպասարկում…. 5 )

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

FINE-ը հավանում ոմ այն բանի համար, որ գրեթե միշտ ունեն տեսականի .. ասենք ստեղնաշարների, աքսեսուարների, և այն.. միշտ իրենցից եմ օգտվում ..եթե օգտվում եմ )

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Շատ անկապ սպասարկման կենտրոն … դեռ չի եղել, որ մի բան տանեմ – սարքեն…. “դիսլայք”

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Շատ ճաշակով ծաղկեփնջեր ունեն.. կարևորը, որ ի տարբերություն շատ այլ ծաղկի սրահների – այստեղ միշտ կարելիա գտնել , փոքրիկ և շատ գեղեցիկ կոմպոզիցիաներ… ու , ամենակարևորը – ծաղիկներկ վրա փայլեր չեն լցնում )))

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Վերջապես ! Նորմալ կոշիկ – նորմալ գնով!!! Շատ հաջող խանութ է!!
BTW, այստեղ հանդիպել եմ նաև Levi’s իմ շատ սիրել բրենդի կոշիկներ ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Շատ լավ, յուրահատուկ տեղ … համեղ խոհանոց… լավ գինիներ… լավ սթէյք ))
Թեյարանի մասը շատ օրիգինալ է..

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Լավ բրենդ, լավ արտադրանք, լավ որակ !!!!
Իմ կարծիքով, հայկական ամենահաջող բրենդերից է!!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Շատ հարմար տեղում է գտնվում այս սրճարանը…. բացօթյա հատվածը շատ հաճելի է… պետք է ասեմ, որ անգամ ձմռանը հաճախ գալիս ենք այստեղ, քանի որ Ալեք Մանուկյանի վրա ամենահարմար տեղն է, թեկուզ մի բայակ սուրճ խմելու համար….

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Նորմալ պիցցա ))
Հատկապես շատ եմ հավանում իրենց Pizzarito-ները…. շատ հարմար չափ է)) Լավ է, որ բացի պիցցաներից էլի լիքը համով բաներ կան… ճիշտ է, սպասարկումը այդքան էլ հաջող չե….

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Ճաշարանի համար հեչ էլ վատ չի … արագ ուտես , դուրս գաս )

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Որպես սրճարան երբեք չեի դիտարկել այս տեղը…բայց, որպես շատ համով խաչապուրի-պիրոժկի, etc, “թէյք-ըվէյ” – ԸՆՏԻՐ է !!! Շատ համեղ, շատ թարմ, շատ որակով!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Բավականին հաջողված սրճարան է.. վերևի հարկը, անհամեմատ, ավելի հաջող է.. լավ “վյու” ունի )) Ուտելիքները շատ հաջող են.. հատկապես, սիրում ոմ իրենց ֆրանսիական հավի կոտլետները)) մասան, իհարկե, “նի տո” ա, բայց դե… էտ հիմա տարածված երևույթ ա ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Չեմ հավանում … մի տեսակ դիսբալանս կա թե վայրի, թե անվանման, թե ինտերիերի և մենյուի մեջ… չեմ սիրում “բեսեդկա” տեղեր….

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Առաջ շատ էինք գնում … շատ շատ … միշտ լավ “մյուզիք” էր… լավ ջազզզզզ….. հիմա, մի տեսակ բոլորովին այլ մարդիկ են հաճախում… պոպլավոկից բան չի մնացել…

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Ամենալավ պաղպաղակն է !!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Էս մի Jazzve-ն ավելի հաջող է… երևի, այն բանի պատճառով, որ փոքր է… շատ լավ մտածված դիզայն.. հատկապես, “ձախ” մասում.. մուտքից ձախ, “այ մին” ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Էլի նույնը ասեմ – մասայական տեղ.. լիքը մարդ, միջին ուտելիք, ահավոր սպասարկում , բայց էժան գներ և լավ “լըքէյշն” ) բայց ավելի լավն է, քան դրա փակօթյա տարբերակը )

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Ճիշտն ասած, ուրիշ բան չես էլ սպասում .. մասայական տեղ.. լիքը մարդ, միջին ուտելիք, ահավոր սպասարկում , բայց էժան գներ և լավ “լըքէյշն” )

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Ոնց թե ՞ Բարսելոնան ՞ Սրա նման տեղ չկա !!!!
Ֆուտբոլի , ու հատկապես, Բարսա-ի “ֆաների” համար մի հատ ա ))
Իսկ, եթե լուրջ, ծատ հաջող ակումբ՝ համով և բազմազան խոհանոցով!!! Շատ հարմար է նաև “փրայվիթ փարթիների” համար..

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Շատ հավես տեղ ա… Իմ համար կարևորը այն էր, որ նոր միտք ա… թարմ իդեա- թարմ սինաբոն )) սենց մի բան )) Մեկ էլ դուրս շատ եկավ “թէյք-ըվէյ”-ի ցիվիլ ձևը… տուփերով, բանով, “молодцы”))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Հաաա , էս շատ լավ “ֆոտո” է; Իսկապես որ, շատ լավ են սպասարկում: Մի աղջիկ կա, սենց մի քիչ երակարավուն դեմքով – միշտ շատ բարեհամբույր ա )) Մի խոսքով, լայք )

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Կարծում եմ , որ գները իսկապես շատ բարձր են – բավականին անճաշակ ծաղկեփնջերի համար… հնացել է… առաջ լավն էր, մրցակիցներ չկար… հիմա, երբ կա ընտրության հնարավորություն… պետք է մի քիչ փոփոխել մոտեցումը….

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Ժամնակին վատը չեր… երևի, ուրիշ տեղեր չկար…դրա համար .. հիմա մի տեսակ, շատ “թառգեթ օդիենս” ա գնում ընդեղ…. եսիմ, ոնց որ թե վատը չի, անգամ համեղ մենյու…
բայց ինչ-որ մի բան հաստատ էն չի..

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Վատ, անհամ, անորակ…. ու հեչ էլ էժան չի- իրենց անդուր ուտելիքի դիմաց… Չեմ գնում, մնացածին էլ խորհուրդ չեմ տա )

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Տրիումֆի բացօթյա մասը հեչ վատը չի.. ներսը, ճիշտն ասած, չեմ սիրում….
բայց ամռանը, հատկապես առավոտյան, ծատ հաճելի է դուրսը սրճելը կամ նախաճաշելը.. լավ պոմիդորով ձվածեղ ունեն բայ զը վէյ )

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Դասական գարեջրատուն… միշտ հավանել եմ.. հարմար է և տեղը, և որակը… ստաբիլ -4

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Մի անգամ եմ եղել ու էլ երբեք չեմ գնա.. անկախ այս PUB-ի շուրջ վերջերս ծավալված իրադարձությունների… Ահավոր անիմաստ տեղ … փոքր, ծխած… զուգարանի դուռը ուղիղ սրահի մեջտեղում է.. էս չունեն, էն չունեն.. բաժակները տանում, լվանում բերում.. չէ էլի.. ամոթ ա… չեմ սիրում տենց “բոմժ” տեղեր…

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Վայլը շատ հաճելի է… թե ներսը, և թե դուրսը… համոց մենյու, շատ լավ դեսերտներ…
Տիրամիսուն, իսկապես ընտիր է.. բայց .. բայց գնալով “մասսան” վատանում է.. էտ “նի զավոդիտսյա ֆեռարի” վիճակները չի դզում … էտ “ֆեյք գլամուր” վիճակները մի քիչ “չերեզչյուռ ա”)

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Ճիշտն ասած, սպասումներս ավելի շատ էին այս խանութից.. Երևանում գրեթե չկան “գաթջեթ”ների խանութներ.. Սակայն, երբ մտա այստեղ, հասկացա, որ “էս էլ էն չի” … մի տեսակ, թվում է, որ լիքը բան կա.. բայց… մի խոսքով, ԷԷԷՉ – (էս էլ էն չի)))

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Շատ լավն է, շատ օրիգինալ, հետաքրքիր և ճաշակով!! Կարևորը, որ յուրահատուկ է!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Շատ հաջող խանութ է… Մատչելի և յուրահատուկ աքսեսուարներ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Կարծում եմ , որ գները մի քիչ չեն համապատասխանում բավականին միջին որակին.. բայց դե Երևանի մնացած խանութների “ֆոնի վրա” – էլի բան ա)

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Միշտ լավն է, միշտ որակով!!
Միանշանակ – 5 !!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Կարծում եմ, որ մի քանի տարի առաջ ավելի հաջող էր… հիմա մի քիչ ավելի “ռաբիզոտ” է, դե, իմ համար, պարզ է… բայց դե մեկա, նվեր գնելու համար – քաղաքի եզակի հաջող խանութներից է..

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Յա)))) բա ոնց))) մեր դքի բուդկեն -5 !!!
Լավ ծաղիկներ, նորմալ գներ , արագ առաքում )

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Չասեմ էլի.. . 0 .. լուրջ.. եթե լիներ, կտայի 0… ստիպված՝ 1..

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Շատ համեղ, հավեսով և նորմալ սպասարկում ունեցող պանդոկ է.. Միշտ շատ լավ ժամանակ ենք այստեղ անցկացրել.. Հավանում եմ !

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Չէ.. մեկա.. չեմ սիրում այս կարգի տեղեր.. չգիտեմ .. հա, օկ, ինչ-որ “իդեա” կա..բայց դե կատարումը .. եթե ուզեմ տանը սուրճ խմեմ, էլ ինչ՞ու եմ գնում ինչ-որ մի տեղ… մի անգամ եմ մտել .. ինչ ուզեցինք -չկար.. ես էտ բանը ընդհանրապես չեմ հասկանում – ասենք “չկան” որն ա՞ …գնացեք, բերեք… լավ, մի խոսքով ) Չէ, ես չեմ հավանում …

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Չեմ սիրում, երբ “օբյեկտի” վրա գումար են ափսոսում … “տրաքած” տեղ..
Կարծում եմ , որ այօրվա “կոնկուրենցիայի” պայմաններում պետք է ավելի շատ ուշադրույթուն դարձնել “ինտերիեր”-ին…

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Չեմ հավանում այս տեղը… մի տեսակ, անունը տրամադրող է… բայց.. բովանդակությունը – անկապ… հիվանդանոցային դիզայն չեմ սիրում.. տարածքը փոքր է.. եթե “սփեշլ իվենթ” չկա, առհասարակ տխուր է.. եթե կա – սեղանի գինը՝ չափազանցված.. միակ լավ բանը “ֆէյս քընտրոլ”ն է )

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Ուղղակի, չեմ կարող 5 աստղ չտալ մի տեղին, ուր անց ենք կացրել ուսանողական տարիները… Ռեդ Բուլ Ֆոռեվա !!! Առաջին փաբերից է մեր քաղաքում .. յուրահատուկ մթնոլորդ և դիզայն…. Երևի, մի քիչ հնացել է, բայց դե մեկա , լավն ա))

Կրկին փորձեք
ռեյտինգ +11

Իմ համար մի քիչ անհասկանալի տեղ է… հա, համաձայն եմ, “գլամուր”-ոտ ա… անգամ, երևի, ճաշակով սարքած….բայց ես չեմ հավանում երաժշտությունը…. ինձ թվում է, որ չափազանց բարձր է.. մեկ էլ միշտ “արհեստականորեն” բոլոր սեղանները ” ռիզըրֆթ” են …

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Նորմալ “գին-որակ-սպասարկում” համադրություն:
Բացի բազմազան պիցցաներից “Pizza Hut”-ում բավականին հաջող աղցաններ և ճաշատեսակներ կան… Սիրում եմ, երբ պիզզան տարբերվում է “ճաշ”-ից ..
“Բայ զը վէյ”, բավականին արագ առաքում ունեն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Մեեեծ ափսեներ, քիչ ուտելիք, լիքը բրոկոլի… բայց և շատ համով մսային մենյու )
Ափսոս, որ ապամոնտաժվեց բացօթյա մասը.. հաաա, մոռացա – շատ համով “քեռըթքէյք” ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Իմ ամենասիրած լահմաջուն այստեղ է !!!
Յուրահատուկ լահմաջու ունեն.. պանրով.. հաաա, բա “աջարսկին” …շատ լավն ա !
Երկու տեղում էլ շատ համով է… սակայն, կարծում եմ, որ կարելի ա մի քիչ “թարմացնել” ինտերիերը.. եթե, իհարկե, դա գնի վրա չազդի )

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Իմ ամենասիրած լահմաջոն այստեղ է !!!
Յուրահատուկ լահմաջու ունեն.. պանրով.. հաաա, բա “աջարասկին” …շատ լավն ա !
Երկու տեղում էլ շատ համով է… սակայն, կարծում եմ, որ կարելի ա մի քիչ “թարմացնել” ինտերիերը.. եթե, իհարկե, դա գնի վրա չազդի )

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Ամառային հատվածը բավականին հաճելի է լահմաջու-ով գարեջուր վայելելու համար)

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Համեղ , մատչելի և որակով!!
Այս ռեստորանը միշտ հավանել եմ.. սպասարկումը – ընտիր է! Ուտելիքի “պորցիաներն” էլ նենց են, որ միշտ մնում է ) իսկ մենք շատ ենք ուտում )))
“Պեկինը” հարմար է նաև տարբեր առիթներ նշելու համար.. ունեն բավականին մեծ, կլոր սեղաններ.. մենակ շատ չխմեք այստեղ – չինական ուտելիքը անյուղ է և ալկոհոլին ահագին տեղ է մնում )))) Չէ, էդ՞)))

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Լագոնիտ!!!
Ինչ կարող եմ ասել մի տեղի մասին , ուր 10 տարուց ավել գնում եմ ՞
Որակով ուտելիք, նորմալ սպասարկում, մատչելի գներ.. արագ առաքում..
Շատ լավ “ֆասթ ֆուդ” !!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Անկապ տեղ ա.. մենակ ամռանը .. դուրսը … “պիվա” ու հենց “պիվա” խմելու համար կարա ծառայի ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Մի քիչ նենց…”մուսի-պուսի” տեղ ա, բայց դե… վատը չի… սպասարկումը շատ հաջող է, մատուցողները՝ ուշադիր… “մինուսներից”.. օրինակ այն, որ տեսարան չունի .. թվում է, որ օատուհանի մոտ ես – բայց դե նայելու բան չկա.. Մի խոսքով, մեծ բաժակներով քիչ գինի խմելու ու ժամերով խոսալու համար լավ ա ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Ավանդական հայկական ռեստորան ու դրանով ամեն ինչ ասված է!!!
Շատ որակով, շատ համով, շատ մատչելի … հայկական “ֆասթ ֆուդ”-ի լավագույն օրինակն է…

Կրկին փորձեք
ռեյտինգ +10

Այն եզակի տեղերից է, որ տարիների ընթացքում յուրահատկությունը չի կորցրել… շատ լավ ուտելիք, “հարուստ կոկտեյլ-մենյու” և վերջապես , առաջին “ժարիտ մառոժնին” մեր քաղաքում ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Բավականին նորմալ խոհանոց, համով ուտելիք… սակայն, մի հատ մեեեեծ “մինուս” ունի .. վտանգ կա, որ սեղանի շուրջ իրար չեք լսի – երեկոյան ժամերին… ահավոր բարձր կենդանի երաժշտություն՝ փոքր դահլիճի համեմատ…. “խոտյա”, եթե ուղում եք լցվել ռազմաշունչ հայրենասիրական ոգով՝ նորանոր տարածքներ գրավելու համար – զիս իս զը սփոթ)

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Շատ հաճելի պանդոկ է.. ի տարբերություն “Կովկաս”-ի շատ ավելի համեղ է և ունի լավ սպասարկում… Բավականին մատչելի գներ… Անցյալ “սեզոն” լավ խաշ էին տալիս ) սպասենք մյուս տարվա))

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Հարմար տեղում է, շատ համով, որակը տարիների ընթացքում չի քցում – 5))

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Բավականին էժան , փրիթի մաչ անհամ, ահավոր սպասարկումով (չեմ սիրում , երբ լինում է – մենեջերի – մենեջերի – մենեջերի մենեջեր), բայց դե, նույն ժամանակ, տուրիստ կամ անկոչ հյուր տանելու համար ահագին հարմար տեղ ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +12

Լավ Փաբ.. միշտ հավես տրամադրություն.. հավես մարդիկ.. Հավանում եմ !!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +9

Միշտ միշտ միշտ հավանել եմ !!! Շատ յուրահատուկ տեղ է Երևանում … շատերին թվում է, որ “անկապ տեղա”, “էս ա էն ա” բայց ասեմ – մեր քաղաքի այն եղակի տեղերից է, որ ունի իրեն բնորոշ ոգի.. միշտ շատ լավ տրամադրություն.. շատ հետաքրքիր մարդիկ.. հավանում եմ տարվա բոլոր եղանակներին!! )) մի քանի հատ “քուբան ռեվոլյուշն” ու էլ տենց փաքր չի թվա տեղը ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +11

Լավ գարեջրատուն !! Հարմար տեղ, հարմար գներ.. “ոչինչ-ոտ” սպասարկում ..
Ես հավանում եմ !

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Միշտ հավանել եմ եւ կհավանեմ )
Գեղեցիկ վայր, գեղեցիկ երաժշտություն.. հա մի քիչ թանկ է, բայց , միանշանակ – “արժի”))

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Իմ և առնվազն 3 ընկերներիս կարծիքը այս տեղի մասին հեր լավը չի )))
Ի տարբերություն “Լաբիրինթի” մյուս գարեջրատներին, այս մեկը շատ “անկապ” է.. նախ, ասեմ որ .. գարեջրի ծորակների միայն մի մասն է, որ աշխատում է.. մնացածը – բուտաֆորիա են կամ չեն գործում .. հետո.. ասենք մարդիկ ահագին ներդրում են արել, լավ սարքած տեղ են բացել, բայց մի տեսակ իրենց թվում է, որ ոչ թե գարեջրատուն է, այլ ինչ-որ “հայ-կլասս” տեղ.. չէ, էլի … սենց տեղում չի կարելի ֆուտբոլը նայել ռոմանտիկ երաժշտության ներքո… մի խոսքով – չի հաջողվել…

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Ժամանակին շատ էի հավանում այս տեղը… շատ լավն էր… համեղ ուտելիք էին տալիս..շատ լավ սպասարկում էր.. . հիմա մի տեսակ “հնացել” է…չնայած, մենյուն ու սպասարկումը – էլի լավն է) Կարծում եմ , որ ձեթի հոտը և “նո վայ-ֆայը” կարելի է վերացնել )

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Ժամանակին բավականին պոպուլյար տեղ էր.. նենց ինչ -որ առաջին “գլամուր”ներից )
Ճիշտն ասած, ես հավանում եմ այս սրճարանի “լոքէյշնը”.. մի խոսքով, նորմալ տեղ է… հատկապես , իմ դուրը գալիս է առաջին, պատուհաններով մասը.. մի բան կա ուղղակի.. ես մի տեսակ չեմ սիրում, երբ տարիների ընթացքում ոչ մի փոփոխություն չի լինում , ասենք սրճարանում… կարծում եմ, մի հատ լավ “ռեմոնտը” չեր խանգարի )

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Իմ սիրած տեղերից է, նամանավանդ ամռանը !!! Շատ լավ լուծում են տվել բացօթյա հատվածին… շատ համեղ խոհանոց ունեն… ստեյքերը, մի քիչ փոքր են, բայց լավն են )))

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Աչաջուրը Երևանի ամենահավես տեղերից մեկն է… շատ լավ միտք, շատ լավ կատարում…
Սա այն եզակի տեղերից է, որ չես կարող դժգոհ մնաս սպասարկումից – քանի որ ինքդ ես սպասարկողը ) Շատ եմ հավանում .. շատ հանգիստ, շատ գեղեցիկ տեղ է!

Կրկին փորձեք
ռեյտինգ +8

Շատ լավ տեղ է… ի տարբերություն “հյուսիսայինի” շատ ավելի հաճելի և հանգիստ մթնոլորդ..
Երաժշտությունը միշտ շատ ճաշակով … հարմար է և՛ լանչի, և՛ ուղղակի սրճելու համար…

Կրկին փորձեք
ռեյտինգ +6