Check

երկու անգամ եմ եղել այստեղ.. որ ասեմ դժգոհ եմ, կստեմ, որ ասեմ գոհ եմ, էլի կստեմ. միջինից բարձր սպասարկում..համով խաշ..հաճելի մթնոլորտ.. ընդհանուր սրահներում չգիտեմ ոնց, բայց առանձնացված սրահները բավականին լավն են.. շատ եմ հավանում կահավորումը, խմբով հաց ուտելու ու միաժամանակ լավ ժամանակ անցկացնելու տեղ է.. հանգիստ կարող եք զրուցել քանի որ ոչ մի խանգարող բան չկա..
հա մեկ էլ էստեղի խորոված սունկն եմ շաատ հավանում!! բավականին համով են սարքում.. խոհարարը շատ լավն է.. դրական արձագանքներ էլի եմ լսել :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Օրեր առաջ ընկերուհուս հետ որոշեցինք ընդմիջմանը էստեղ գնալ.. հմմ… հիացած եմ ուղղակի.. իսկապես խոսքեր չունեմ….մեր պատվիրած պիցցան շաաատ համով էր..իտալացի շեֆ-խոհարարը իսկապես կարողանում է այնպես անել, որ մարդիկ հիացմունք ապրեն այցելելով այս վայրը.. տարածքը շատ հանգիստ ու գեղեցիկ է, տրամադրում է հաճելի օր կամ երեկո ունենալուն.. մատուցողները շատ բարեհամբույր էին, սպասարկումը արագ` չնայած, որ ընդմիջման ժամ էր ու հաճախորդների քանալը շատ է, գները միջինից բարձր էին, բայց միանշանակ մատուցած որակին համապատասխան.. միանշանակ նորից կայցելեմ, խոսքեր չունեմ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

վաաաայյյ… ինձ արդեն շատ հարազատ դարձած վայր….. սենց ջերմ մթնոլորտ մեկ էլ երևի իմ Արտբրիջում ա…… (գիտեմ որ տարբեր կատեգորիաներ են :P ) հա ինչ էի ասում… ստեղ ուրեմն բոլորը լավն են… թե աշխատողները, թե հաճախորդները, թե անգամ էն վարկյանը մեկ ներս ու դուրս անող մարդիկ…. շատ հետաքրքիր ու սիրուն միջավայր են ստեղծել.. ինձ թվում ա տենց մարդ չկա որ ստեղից դժգոհ ա հեռանում…… ամեն չորեքշաբթի համով ռակ են տալիս….մմմ… մատերդ էլ հետն ես ուտում….էլ չեմ ասում երեկոները հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող համերգներն ու փարթիները… 01/09/12-ին լատինոյի երեկո էր ու կարող եմ վստահ ասել, որ երեկոն ստացված էր…… գին/որակ/տեղանք ու տենց բաները սաղ տեղն ա!! մի խոսքով մի անգամ գնաք, հա ուզելու եք գնաք……
ես սիրում եմ Wall Street Pub-ը <3

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

հաշված անգամներ եմ այստեղ եղել..մմ….չեմ ասի թե հիացած եմ, բայց որ գոհ եմ հեռացել դա միանշանակ է!!!!!!! կարող եմ վստահ ասել, որ այստեղ համով ՞ռակ՞ են տալիս….մի քիչ աղի են անում, բայց գարեջրով գնում ա…)) սպասարկումը օքեյ ա… մի քիչ ուշ են բերում պատվերը, բայց դե ոչինիչ….հավես տեղ ընկերներով հավես ժամանակ անցկացնելու )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Երեկ այստեղ էի ընկերուհիներիս հետ..մմմ……իսկական Իտալիա Երևանում.. շատ սիրեցի թե սպասարկումը, թե միջավայրը, թե պաստաներն ու պիցցաները…. փորձել եմ պաստա a Roma և մեծ հաճոիյքով էլի կուտեմ.. շատ համեղ ու կշտացնող էր.. պիտի նշեմ, որ բավականին զարմացած եմ գներից.. մտածում էի թանկ տեղ կլինի, բայց արի ու տես, որ մյուս “իտալական” ռեստորաններից կամ ասենք ամենասովորական “պիցցայանոցներից” շատ ավելի մատչելի էր.. շատ մտերմիկ մթնոլորտ էր տիրում.. հարմար է թե ռոմանտիկ, թե ընտանեկան, թե գործնական և թե պարզապես ընկերական հավաքների համար…… շնորհակալ եմ շատ անձնակազմից ու բոլորին միանշանակ խորհուրդ եմ տալիս այցելել ու համտեսել!!!!!!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

թերևս իմ սիրած խանութներից մեկը.. շարֆերիս հսկայական տեսականին այստեղից է.. ու ընկերներիս էլ եմ միշտ խորհուրդ տալիս էստեղից օգտվել.. գին/որակ հարաբերությունը վատը չէ.. գոհ եմ միշտ իմ կատարած գնումներից.. իսկ զեղչային քաղաքականությունը իրոք որ ուղեկցվում է խորամանկությամբ :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

եթե հիշողությունս ինձ չի դավաճանում մամայիս կարի մեքենաներից մեկն էստեղից էինք գնել.. 10-12 տարի առաջ էր.. էն ժամանակվա համար հիանալի սպասարկում ունեին.. իրոք շատ գոհ էինք.. անգամ ետերաշխիքային սպասարկումը պատշաճ մակարդակով էր արվում.. միշտ գոհ ենք եղել իրենց մատուցած ծառայություններից.. էն թվերի համար ինքը բավականին թանկ էր, որովհետև, եթե չեմ սխալվում, մրցակցություն գրեթե չկար, դրա համար էլ գները բարձր էին, վաղուց իրենցից չենք օգտվել, չեմ կարող ասել հիմա ոնց է.. հուսամ նույնն է ամենինչ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Երևանի ամենահամով ժինգյալով հացը.. կարծես հենց արցախցիները սարքած լինեն.. դե բոլորս էլ գիտենք, որ իրենց սարքածն ուրիշ ա.. շատ ուրիշ… իսկ էստեղ էնքան լավ ու համով են սարքում, որ էլ չասած.. մատերդ էլ հետն ես ուտում :D

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

ներսում չեմ եղել երբեք, բայց այստեղից առաքված խինկալի եմ կերել…. անմահական համ ունի..մի ուրիշ համ ու հոտ.. որ կերա, ինձ թվաց թե առաջին անգամ եմ ուտում խինկալի, որովհետև լրիվ ուրիշ համ ուներ….շատ շատ սիրեցի, հուսով եմ մի օր էլ հենց ներսում կուտեմ ու արդեն մնացած ամենինչի մասին էլ կարծիք կկազմեմ :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

սիրում եմ մանկանը ու իրնեց տեսականին.. սպասարկումը բարձր մակարդակով է արվում, խաղալիքները որակյալ են.. ու կարևորը շատ ճիշտ է ներկայացված ամենինչ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

կրկին հայրիկիս հարցով ենք դիմել.. որոշ սրտաբանական ստուգումներ այստեղ է անցել.. մարդասիրական վերաբերմունք, պրոֆեսիոնալ բժիշկներ, բարեհամբույր սպասարկում ու որ ամենակարևորն է հիվանդին մարդու տեղ են դնում :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

թերևս մեր ընտանեկան պրակտիկայում հանդիպած միակ նորմալ հիվանդանոցը, որտեղ հիվանդին լուրջ են վերաբերվում.. մի քանի տարի առաջ հորս սրտի վիրահատությունը այստեղ ենք արել.. ուղղակի շնորհակալ եմ բժիշկներ Վիլենից և Հրայրից իրենց մարդկային վերաբերմունքի ու այդքան ուշադիր ու անկողմնակալ լինելու համար.. միանշանակ այստեղ ոտք դնողը կարող է վստահ լինել, որ լիարժեք բուժում կստանա..ու ամենակարևորը.. եթե բուժվում ես “պետպատվեր”, ուրեմն դա այդպես էլ կա..ոչ մեկի ոչ մի ավել կոպեկ վճարելու պարտավորություն չունես..

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

որ 0 լիներ, միանշանակ 0 կդնեի.. 2.5 տարի առաջ պապայիս ինսուլտի պատճառով հայտնվեցինք այս չարաբաստիկ հիվանդանոցում..դատելով հորս տեսքից, իրան ուղղակի պիտի պառկացնեին ու թույլ չտային անգամ շարժվել.. բայց չէ.. իրենք որոշեցին, որ հորս վիճակը էտքան էլ ծանր չի, ու ինքը հանգիստ կարա նստած սպասի մինչև բժիշկը կբարեհաճի սուրճը վերջացնել.. իինչ-որ տարօրինակ սարքավորումներով փորձեցին ուղղակի շնչառությունը ռիթմի մեջ պահել (դրա կարիքն ամենևին չկար, որովհետև հայրս նորմալ շնչում էր), մի խոսքով տանջալից 1 ժամ անցկացնելուց հետո հասկացանք, որ ճիշտ կլինի տեղափոխել ու արդեն “պետական” շտապ օգնության մեքենայով տեղափոխեցինք Հանրապետական հիվանդանոց, որտեղ էլ հայրս բուժում ստացավ.. ճիշտ է Էրեբունին իր վատ հետևանքներն ունեցավ, ինչի պատճառով մինչ օրս հայրս խնդիրներ ունի, բայց գոնե Հանրապետականում կարողացան այնպես անել, որ չմահանա… ահավոր հիասթափված եմ իրենցից ու տարիներ առաջ թողած լավ տպավորությունը մեկ օրում կարողացան 0-ի հասցնել……

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

ինչ բացվել ա, դարձել ա իմ ամենասիրելի Սեգան.. մի տեսակ ստեղ ուրիշ ա.. չգիտեմ, ստեղ ավելի լավ են նայում հաճախորդին.. չնայած մյուսներն էլ չեն զիջում իրենց սպասարկմամբ, բայց դե սա ուրիշ ա.. օրեցօր ավելի ու ավելի եմ սիրում Սեգաֆրեդոն..ու դրան նպաստեցին հենց իրանք :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Երբ դեռ նոր էր բացվել այս մասնաճյուղը, մի տեսակ վանում էր, այս մասնաճյուղի աղջիկները մի տեսակ մուննաթով էին, բայց որոշ ժամանակ անց ամենինչ իր տեղն ընկավ ու հիմա դարձել են ավելի լավը քան կարելի էր ենթադրել….

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

կոսմետիկա և խնամքի միջոցներ գնելու իմ միակ սրահը.. իրենց մշտական հաճախորդն եմ, սիրում եմ իրենց սպասարկումը, գները խելքին մոտիկ են, ամնե դեպքում իրենց մրցակիցների մոտ բավականին բարձր են գները.. աղջիկները միշտ հաճույքով են օգնում ընտրություն կատարել, օգնում են ճիշտ կողմնորոշվել ու տարբեր խորհուրդներ տալ.. մի խոսքով իրենք գիտեն թե ինչպես ճիշտ և լավ սպասարկեն, որ հաճախորդը գոհ հեռանա..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ջազզվեն մի տեսակ էն հին ու բարի տեղերից ա, որ անկախ ամենինչից ու անկախ ժամանակներից միշտ էլ իրա այցելուներն ունի.. Թումանյանի Ջազզվեն լավն ա, չէի ասի թե մի հրաշք տեղ ա, բայց դե սպասարկումը ստեղի լավն ա, ամեն դեպքում երբ համեմատում ես մյուս Ջազզվեների հետ.. լավ ա որ ունեն ծխողների և չծխողների սրահներ, բայց վատ ա, որ դրանք գրեթե իրարից չեն տարբերվում.. մի տեսակ ստեղ միշտ տոթ ա.. տարածքը մեծ ա, բայց մի տեսակ նեղվածք ա.. գների մասին բան չեմ ասում.. բոլորս էլ գիտենք, անիմաստ գներ են, բայց դե վաֆլիով պաղպաղակը մենակ իրանց մոտ ա ու մենակ իրանք են էտ վաֆլին համով սարքում :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

սիրում եմ Պասկուչին.. հաճախ չեմ լինում, բայց երբ էլ լինում եմ, միշտ գոհ եմ հեռանում: Սիրում եմ ինտերյերը, շատ սիրուն է ամենինչ.. սպասարկումը միջինից բարձր է.. երբեմն ուշացնում են պատվերը, բայց գոնե գիտես, որ լավ բանի համար ես սպասում.. ամենինչը միշտ թարմ է եղել ու համեղ…..աղմուկ չկա, 2րդ հարկում հավես է նստելը, մի տեսակ առանձնացրած հավես միջավայր են ստեղծել.. այսինքն դու ու քո զրուցակիցը հանգիստ կարող եք շփվել առանց խանգարելու ուրիշներին, ուրիշներն էլ ձեզ չեն խանգարում..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

նորմալ տեղ, նորմալ սպասարկում, համով պիցցաներ և ոչ միայն.. խորոված պանիր շամփուրի վրա.. անմահական համ ունի.. միանշանակ արժի փորձել!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մի քանի օր առաջ առաջին անգամ գնացի.. մմ.. սպասումներս արդարացան.. թե մատուցողը և թե բարմենը շատ անմիջական ու հավես սպասարկում էին բոլորիս.. մթնոլորտը տրամադրում էր relax լինելուն.. գործից հետո արժի գնալ մեկ մեկ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

իմ առաջին ռոմանտիկ հանդիպումը այստեղ է եղել :) ) ես ինքս թեյի սիրահար չեմ, բայց Թոմասի թեյերը շատ շատ շատ համով են… բա բլիթները.. մմ~ միանշանակ արժեն….
սպասարկումը շաաաաաաաատ դանդաղ ա, բայց հանուն համով խմորեղենների ու թեյերի միանշանակ արժի սպասել.. միշտ թարմ ու որկայալ է ամենինչ.. սիրում եմ էս տեղը

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

թանկ, բայց շատ սիրուն տետրերի տեսականի ունեն.. տեսականին միջին ա, բայց հետաքրքիր բաներ կան, գրասենյակային ապրանքներ էլ շատ կան.. միանշանակ խորհուրդ եմ տալիս

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

աշխարհի գրիչների տեսականին կա..մտնում եմ ու ժամերով պտտվում :D գրիչների հանդեպ յուրահատուկ թուլություն ունեմ ու մենակ ստեղից եմ կարողանում իմ սրտով մի բան գտնեմ.. գները լավն են, տեսականին շատ… իրոք որ one-stop experience ա (Narek M.)…

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

օ դաաաա… էլեգանտ վայր.. հիանալի սպասարկում, հիանալի տեղ, հիանալի մթնոլորտ… կարծես ֆրանսիական ինչ-որ մի ռեստորանում լինես.. մեկ անգամ եմ եղել, ընթրիքի էի հրավիրված, ահավոր մեծ բավականություն ստացա այստեղ գտնվելու ընթացքում..գները ճիշտ է բարձր են, բայց համն ու հոտը տեղն են..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

երկու օր առաջ այստեղ հարսանիքի էի հրավիրված..պիտի ասեմ, որ ամենինչ ուղղակի հիանալի անցավ.. սնունդը շատ լավն էր, երաժշտությունը հարսանեկան )) հավեսով քեֆ ենք արել.. հա վերջին դեպքերը իհարկե էնքան էլ դրական կարծիքի չպետք է հանգեցնեին, բայց ամեն դեպքում մենք բավականին հաճույք ստացանք միջոցառումից, ամենինչ շատ լավ ու գեղեցիկ էր կազմակերպված..մի փոքր օդափոխության հետ խնդիր կար, բայց դա էլ կարգավորվեց..

Կրկին փորձեք
ռեյտինգ -4

յամմի Մոնո… շատ եմ սիրում, ամենինչը շատ համեղ ու թարմ է…..գներն էլ շատ հարմար են :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Գլխամասում դիմում ներկայացնելուց հետո` այս մասնաճյուղ էի մոտեցել որոշ բաց մնացած հարցերիս պատասխանները ստանալու.. կրկին փայլեցին իրենց թե գիտելիքով և թե սպասարկումով :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մեկ շաբաթ առաջ դարձա այս բանկի քարտապաններից և օգտվելու եմ իրենց վարկային գծից…. ասեմ, որ սա այն քիչ թվով հայկական բանկերից էր, որն ինձ իր սպասարկումով ուղղակի զարմացրեց…. ես իրոք նման բարեհամբույր, համբերատար ու սիրալիր աշխատակազմ դեռ չէի տեսել.. ինքս այս համակարգին շատ քիչ ծանոթ եմ մասնագիտությանս բերումով ու որ հարցերս ավելի շատ էին, աշխատակիցը ամենևին չէ նեղվում ու հաճույքով ու մանրակրկիտ պատասխանում էր հարցերիս.. ափսոս անունը չմտապահեցի.. բայց իրոք շնորհակալ եմ բոլորից!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

սպասարկումը շաատ վատն աաա..ահավոր դանդաաաաաաաղղղ….. բայց դե որ պիցցաները համով են, դրա մասին խոսք անգամ լինել չի կարող!!!!!! ստեղ գլյասեն էլ են շատ համով սարքում.. ամենահամովը չի, բայց հաստատ արժի փորձել!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ամեն օր թարմացվող մրգեր, սառը ձմերուկ ու էլի համով բաներ….. քիպլիկ, պուճուր խանութ ա, բայց ‘շաաաատ լավն ա!!! ապրեն հայր և որդի խանութի տերերը )))))))))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

քիչ թե շատ հաջող խանութ….կարծում եմ տեխնիկայի, հեռախոսի ու նմանատիպ խանութներում գործից հասկացող մարդիկ պիտի լինեն.. համաձայն եմ Գոքոր Բ.-ի հետ, աշխատակիցներից ոմանք տեղյակ չեն ինչ են վաճառում ու դա վատ է անդրադառնում իրենց սպասարկման որակի, ինչպես նաև հաճախորդների թվի վրա

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

նեղ տեղ, նորմալ սպասարկում, իմ փրկիչ….կոնկրետ էս սթարում մի հատ հաց կա, որ ոչ մի մյուս մասնաճյուղերում տենց համով չի… 200 դրամանոց մատնաքաշն է, ինչ-որ թղթե տոպրակով, բայց շատ շատ ուրիշ համ ունի……

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

տեղանքի առումով նենց տեղ է, որ ուզես թե չուզես կբախվես էնպիսի մարդկանց հետ, որ լավ կլիներ հեռու լինեիր.. միշտ լիքը մարդ կա, երբեք թեթև չի լինում էստեղ, չասեմ էլ նոր տարվա օրերին ինչ է կատարվում… աշխատակիցներին էլ լավ կլիներ մի հատ “թրեյնինգ” անեին……մի խոսքով, էտքան էլ գոհ չեմ էստեղից…

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

շաաաաաաաաաաատ մեծ սուպերկմարկետ, որտեղ շարքերը էնքան անհարմար են, որ մտնում ես ու մոռանում ես թե ինչի հետևից էիր գնացել…. հա տեսականին գուցեև ավելի մեծ է, քան մյուս տեղերում, բայց դե գոնե հարմար դասավորեն, որ կարողանանք հեշտ գտնել այն, ինչ փնտրում ենք.. հա մեկ էլ շատ եմ հավանում էն փաստը, որ վերևում կան նաև այլ խանութներ ևս, լինի դա կոշիկ, հագուստ, թե պայուսակ.. էտ առումով շատ եմ կոնկրետ էս մ/ճ-ն սիրում..

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

մեզ ամենամոտ գտնվող մ/ճ-ն է..գիշերվա միլիոնին հենց սիրտս մի բան ուզեց, ուղիղ էստեղ..վատ ենք էլի սովորել, կողքի փողոցում է, երբ ուզում գնում ենք :D պետք է ասեմ, որ սա էլ ոչնչով չի զիջում մյուսներին, անգամ գիշերը 1-2-ից հետո էլ որ մտնում ես, աշխատակիցները հաճույքով օգնում են, միշտ պատրաստ են անել անհնարինը….

մի անգամ նույնիսկ աշխատակիցը օգնեց տոպրակները մինչև տուն տանենք :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ինչպես մնացածը.. շատ լավն ա, շաաաաաատտտտտտտ

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

էստեղ միշտ հերթ է…..երբեք չես կարող “արագի մեջ” մի բան վերցնել, քանի որ էտ արագի մեջը կտևի մինիմում 15-20 րոպե.. բայց դե ՍԱՍն ուրիշ է.. միշտ միշտ միշտ թարմ է ամենինչ…..սպասարկումն էլ բարձր մակարդակով է…..

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

իրենց մասնաճյուղերից ամենահարմարը այստեղ են շոկոլադի տեսականին շարել ^_^ հեշտ ես գտնում, այն ինչ պետք է…հենց ինքը սուպերմարկետն էլ է շատ հարմար տեղանքում գտնվում

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ամենաքիչը էս մեկին եմ սիրում..շշատ նեղ տարածք ունեն.. մի քանի հոգի որ լցվում է, վերջ.. կարող ես մոռանալ շնչելու մասին.. բայց դե տեղանքը շատ հարմար է..գների մասին կլռեմ…. ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

ինչպես մյուս Մոսկվիչկաները, սա ոչնչով չի զիջում իր “ընկերներին”… թանկ է, բայց դե ապրանքը միշտ թարմ է ու որակով.. հաճելի է, երբ ինչ որ բան տաքացնելու կարիք կա, հաճույքով ու առանց մուննաթի տաքացնում են (ի տարբերություն իրենց որոշ մրցակիցների)

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

իմ մոտ էն տպավորությունն ա, որ եթե գիշերվա հազարին բկլիկությունդ բռնում ա, մենակ Թումանյանի ՍԱՍից կգտնես էն ինչ ուզում ես.. էս մեկը շատ ուրիշն ա

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

երբեք չհնացող էս սուպերմարկետը առաջիններից էր Երևանում.. երբ դեռ սուպերմարկետ հասկացությունը ուղղակի ստանդարտից մի քիչ մեծ խանութների վրա էին գրում, կարծում եմ, որ ՍԱՍն առաջիններից էր, որ “հեղափոխություն արեց” խանութները այլևս սուպերմարկետ չկոչելու.. շատ հազվադեպ եմ Մաշտոցի ՍԱՍից օգտվում, բայց ամեն դեպքում գոհ եմ հեռանում.. միայն հացաբուլկեղենի բաժնի աշխատակիցներից եմ դժգոհ….2 հարցի նորմալ պատասխանում են, 3րդին մուննաթ գալիս.. կարշում եմ սուպերմարկետի աշխատակիցը պիտի միիի քիչ հանդուրժող լինի ու պատրաստակամ թեկուզ 3000 հարցի պատասխանելու…. տեսականին միշտ թարմացվում է, երբեք հին ապրանք էստեղ չեմ տեսել, իսկ ինչ վերաբերվում է գներին, ապա պետք է ասեմ, որ ես էլ նկատել, որ հաճախ են այլ գին հաշվում, քան պիտակի վրա է..ու երբ դա նշում ես, ասում են. “հա, գիտենք, վաղուց ա փոխվել, ուղղակի մոռացել ենք պիտակը հանել”….կարծում եմ էս իրանց ամենամեծ մինուսներից է

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Սանտա Ֆե-ի ամենամեծ պլյուսը իմ համար իր տեղանքն է.. մենյուն ոչնչով չեմ կարող առանձնացնել.. համեղ են պատրաստում, բայց օրիգինալ բաներ չեմ փորձել էստեղ.. խաղահրապարակի հատվածը շատ լավ է պատրաստված, թե մեծերին է հարմար, որ հանգիստ են իրենց երեխաների առումով, և թե փոքրերին, քանի որ հաճելի ժամանակ անցկացնելու համար գրեթե ամենինչ կա.. թե սահելու հարմարանքները, թե ճոճանակները, և թե նկարելու արձանիկները..
և առհասարակա Սանատ Ֆե-ն իր գույնով էլ է առանձնանում.. վառ..ամառային…ուրախ..մատուցողները մեկ մեկ սպասարկման համը հանում են, բայց ընդհանուր առմամբ միշտ գոհ եմ հեռացել :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մեկ անգամ եմ եղել այստեղ.. մոտ 1 տարի առաջ էր….ինձ համար սովորական տեղ էր, ոչ մի արտառոց բան չտեսա.. սպասարկումը լավն էր, մենյուից տեղյակ չեմ, մենակ խմիչքների մասով կարող եմ ասել, որ ունեին գարեջրեր, որ ոչ մի տեղ չկա, այսինքն մենակ իրենց մոտ էր դեռ այն ժամանակ.. ամեն դեպքում, եթե որոշեմ մի տեղ գնալ ժամանակ անցկացնելու, հաստատ ուրիշ տեղ կգնամ

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

սիրում եմ էս տեղը.. միշտ շատ լավ երաժշտություն ա լինում.. իրա ամենամեծ մինուսը էտ փոքր տեղն ա.. եթե կարողանան մի փոքր ավելի մեծ տարածք տեղափոխվեն, բայց պահեն նույն որակը, միանշանակ կշահեն… դե ծուխը սենց տեղերից անպակաս ա )) մենյուի մասին բան չեմ կարող ասել, որովհետև էստեղ մենակ խմել եմ.. ստանդարտ գարեջրերի ցանկ..
եթե պարել, ուրեմն ստեղ միանշանակ )

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

երեկ առաջին անգամ եղա Բուրբոնում….տպավորություններս բավականին լավն են.. մատուցողները շատ անմիջական են, մթնոլորտը ուրախ, դիզայնը հավես, երաժշտությունը ընտիր….ճիշտ ա նեղվածք ա ու շատ լուսավոր “տժժալու” համար, բայց շատ շատ շատ հավես ա անցնում եթե չես կենտրոնանում ու ուղղակի անջատվում ես….սիրեցի շատ ամենինչը.. կարծում եմ հաճախ կայցելեմ..
միակ թերությունը էս պահի համար, որ “ռազլիվնոյ պիվա” չունեն…բայց դե ոչինչ, շշով էլ կարանք խմենք ))))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

ամենահամով քյաբաբն իրանց մոտ ա…միանշանակ իրանցից ա պետք պատվիրել.. երբեք տեղում չեմ ուտում.. հիմնականում պատվիրում եմ….

ախր շատ համով են սարքում ամենինչ.. արդեն քանի տարի է կան, բայց որակը մնացել է նույնը.. լավագույններից է

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

էս էն տեղերից ա, որ ինչքան էլ գնաս, ինչքան էլ նույն բանն ուտես չես հոգնի, մի բան էլ ավել հա կուզես գնաս… ախր շատ մակարդակով ա ամենինչ էէ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ռոմանտիկ տեղ ^_^ սպասարկումը լավն է, ուտելիքը համով, տեղը հարմար..մի խոսքով հաստատ արժի` չնայած բարձր գներին, բայց դե որակն էլ է գնին համապատասխան..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

լահմաջոն ու շաուրման հիանալի համ ունեն……գները խելքին մոտ, սպասարկումը հավեսով )) համաձայն եմ ինտերիերի փոխելու հետ (Ruben M.)…հաստատ արժի..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

կարգին տեղ ա…ամենինչը բարձր մակարդակի է

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

լավագույնն է իր ոճի մեջ..իր մենյուով և սպասարկումով.. եթե հնդկական, ապա Կարմա ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

էստեղ մի անգամ եմ եղել.. շատ սիրուն տեղ, շատ համով սնունդ, հարսանիքն էլ շատ լավ անցավ.. ամենինչ պատշաճ մակարդակով էր արված, մատուցողներն էլ բավականին հաճելի են ու արագ էին սպասարկում… միանշանակ խորհուրդ եմ տալիս մեծ միջոցառումներ կազմակերպելու համար

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

էստեղի շաուրմաները համով են, ուղղակի չեմ հասկանում ինչի ա իրանց “լավաշը” էտքան ալյուրոտ :/ մի կտոր կծում ես, տասը տակ սրբվում…….ինչ խոսք Թումանյանի շաուրմային չի հասնի.. բայց այ ստեղի իքիբիրը շաաաատ համով ա~

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

հրավիրված էի ծնունդի….ինքս իմ ոտքով երբեք չեմ գնա ))))) բայց կլինեմ անկեղծ..սնունդը համով էր.. մանավանդ քյավառի քյուֆթան շատ համով էին պատրաստել..
սովորական քյառթու ռեստորան ))

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Եթե 1 օրով եմ գնալու Սևան, նախընտրում եմ Հարսնաքարի լողափը.. մաքուր, հանգիստ, ավազով, տարատեսակ քարեր էլ չկան կարևորը..
հյուրանոցը հենց ինձ համար կոնկրետ անհասանելի է, որովհետեև չափազանց բարձր գներ են դրված

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Մարիոթում մի քանի անգամ տարբեր կոնֆերանսների ու միջոցառումների եմ մասնակցել, ամենինչ բարձր մակարդակով էր արված ու ներկայացված… Մարիոթի աշխատակիցներին չեմ սիրում, էնպիսի տպավորություն է, որ կարծես իրենք քեզնից առավել են, որ էնտեղ են աշխատում.. դուրս չի գալիս մուննաթիկ դեմքերն ու դերերը…..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մաքուր ու սիրուն հյուրանոց.. սենյակների կահավորումը հասարակի մեջ ա, դուրս գալիս ա, գները համեմատաբար լավն են համեմատած իր տրամադրած որակի հետ.. մի անգամ եմ էստեղ գիշերել, նու մի օրով եմ եղել.. նախաճաշը լավը չէր.. ավելին կարող են անել..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

հարմար տեղ, սիրուն դիզայն, բայց սովորական օրերին անիմաստ ա գնալը, մեկ ա դատարկ ա ու բան չկա, հատուկ երեկոների ժամանակ էնքան մարդ ա լինում, որ չես կարում շնչես, էլ չեմ ասում անիմաստ վճարովի սեղանների մասին., մի խոսքով ավելի լավ տեղեր էլ կան Երևանում..

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

երբ դեռ նոր էր շատ էի հավանում.. մի քանի անգամ եղել եմ իրենց ֆիլմի դիտման երեկոներին և սալսա/սամբա/ռումբա պարային երեկոներին….շատ եմ հավանում թե ինտերյերը, որ անկյուններով տարբերվում է, թե անմիջական սպսարկումը.. բայց համաձայն եմ, մենյուի առումով շատ են թերանում….

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

հերթական ծխաշատ վայրը, բայց մի բան հաստատ է..մարդիկ ու միջավայրը լավն են..հազարից մեկ եմ էստեղ լինում, բայց որ լինում եմ, չեմ ուզում դուրս գամ :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

երեկ եմ հենց եղել այստեղ կյանքում առաջին անգամ.. անկեղծ ասած սպասելիքներս չարդարացան….սպասում էի “համեղ” տեղ տեսնել, բայց տեսա հասարակ մի “սրճարան”, որտեղ մենյուի մեծ մասը շոկոլադ էր..մի տեսակ կոտրվեցի :D ուզում էի ինչ որ հետաքրքիր ու համեղ բան փորձել, բայց մատուցողուհին այդպես էլ չկարողացավ օգնել ինձ ընտրության հարցում, որովհետեև մենյուից գրեթե տեղյակ չէր..
ի վերջո Բրաունի վերցրեցի..կողքերը պաղպաղակ էր շարված, միրգ ու տենց զիզի-բիզի բաներ, բրունիի մեջ էլ պնդուկ ու ֆիստաշկա կար (նկարը չկարողացա բեռնել)..շաաաատ համեղ էր, չեմ ժխտում ու հաստատ հենց էտ բրունիի համար էլի կգնամ.. ուղղակի լավ կլիներ, որ մի փոքր ավելի շոկոլադային դարձնեն միջավայրը…ինտերյերի մեծ մասը անիմաստություն էր ու համահունչ չէր իրենց անվանը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Քաղաքի ամենահամով պաղպաղակներից այստեղ էլ կգտնենք..հաճելի սպասարկում, համեղ պաղպաղակներ.. )) ինձ ամենաշատը դուր ա գալիս, որ պաղպաղակի վաֆլիները հատուկ թղթե կոների մեջ են դնում, ոչ թե ուղղակի անձեռոցիկով փաթաթում.. այս տարբերակով ավելի հարմար է բռնելը…ամենահամեղը վիսկիով պաղպաղակն է և մի հատ էլ յոգուրտով ունեն, դա էլ եմ խորհուրդ տալիս… իսկ օրինակ բալինը ես չսիրեցի.. (Lousin I.)
միանշանակ խորհուրդ եմ տալիս այցելել ու փորձել.. ներսում էլ նստելու տեղ ունեն, ուղղակի մի փոքր անհարմար է այն առումով, որ կարծես միջանցքում նստած լինես

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

ախպորս հարսանիքն էստեղ ենք արել.. գոհ էինք թե սպասարկումից, թե սնունդից, թե գներից….
մեր կորպորատիվ երեկույթն էլ ենք էստեղ արել.. ամենինչից էլի գոհ էինք, իսկ այ սնունդը էս անգամ չհասկացանք ինչի մի տեսակ էր.. բայց դե մեկա լավ տեղ ա

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

իմ ու Անիիս մշտական հանդիպման վայրը :) ) ջանդամ թե ամեն անգամ հոտավետ դուրս չենք գալիս… պիցցաները համով են, թարմ, սպասրկումը արագ (ամեն դեպքում մեզ միշտ արագ են սպասարկել), գները նորմալ, ԹԱՆԸ ԱՆՄԱՀԱԿԱՆ ^_^

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ուսանողական տարիներին շատ էինք էստեղ գալիս ընկերներով.. դե որակը մնացած բոլոր տեղերի պես, սպասարկումը բարձր մակարդակի, երաժշտությունը հաճելի… բողոքելու տեղ չունեմ

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

ընդամենը 2 բառ.. անիմաստ խանութ

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

իմ համար մանկական ամենալավ խանութն է…ընկերներիս բալիկների համար միշտ հետաքրքիր գնումներ եմ անում էստեղից.. սպասրկումից մի քիչ դժգոհ եմ, բայց ապրանքների որակը բավականին բարձր է.. ֆրանսիական հագուստներ են, որակը երաշխավորում եմ..գին/որակ համադրությունը բավականին հաջող է

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

չեմ սիրում էս խանութը… միգուցե իմ ոճին համապատասխան բան չկա, դրանից է.. բայց մի տեսակ իրենց ասած “կաշվե” իրերը հեչ կաշվին նման չեն, ու գներն էլ անօրեն բարձր..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

միջին մակարդակի որակ, տարօրինակ գներ..մեկ մեկ հետաքրքիր բաներ կարելի ա գտնել..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մտնում ես մի բան առնելու, ուրիշ բան առած դուրս ես գալիս.. երբեք չես գտնի էն ինչ փնտրում ես.. բայց դե փաստը մնում ա փաստ, որ միշտ լավ բաներ կարաս գտնես ստեղ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

հետաքրքիր տեսականի ունեն..գինը նորմալ ա, որակը չէի ասի թե շատ լավն ա, բայց երբեմն կարելի ա հետաքրքիր բաներ գտնել

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

անիմատ թանկ խանութ..գները բարձր են, բայց ոչ մի հարմար ու էտ գնին համապատասխան ոչինչ չկա..

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

քրոջս կիթառի “զմփռթիկները” ստեղից եմ վերցնում.. աշխատակիցները միշտ բարեհամբույր են, ամենինչից տեղյակ, հաճույքով օգնում են, եթե խնդիր կա, ապա նաև ամենինչ անում են որ լուծեն.. գները նորմալ ա, որակյալ տեսականի ունեն.

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

մմ..վատ տեղ չի..տեղանքը շատ ճիշտ ընտրված, մենյուն վատը չի.. մի անգամ էստեղ կաղամբով սալաթ եմ կերել, որը էականորեն տարբերվում էր ստանդարտ կաղամբով սալաթից, շատ ուրիշ էր ու համեղ..սպասարկումը միջին մակարդակի է, կխաբեմ թե ասեմ լիովին գոհ եմ հեռացել.. աշխատելու տեղ ունեն դեռ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

լավ բաներ ունեն.. գները լավն են, նվերներ գնելու հարմար շատ լավ տեղ, լավ սպասարկում, գեղեցիկ փաթեթավորում, խանութի հարմար աշխարհագրական դիրք ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

տեսականին շատ շատ սիրեցի… սպասարկումը շատ լավն էր, կոծիկներն էլ շատ հարմար… գներն էլ..հարաբերական.. որակյալ ապրանքը միշտ էլ թանկ է լինում ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

էս խանութը հաճախ իմ մոտ second hand-ի տպավորություն է թողնում.. չնայած չեմ կարող չխոստովանել, որ բավականին հաջող գնումներ ունեմ էստեղից..էս խանութի ամենալավ բանը էն ա, որ կարգին զեղչեր են անում

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

հետաքրքիր ու թեմատիկ նվերների լավագույն խանութներից մեկը.. եթե չգիտեք ինչ նվիրել, գնացեք էս խանութ ու հաստատ մի լավ նվերով դուրս կգաք ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

ամենահամեղ բրաունին այստեղ է……..միշտ թարմ ու համեղ քաղցրավենիք.. կոկոսի գնդիկներ էլ ունեն.. առաջին անգամ որ կերա, համը բերանս էր մնացել..միանգամից հալվում են բերանում.. մմ… գնամ էսօր առնեմ ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

մանկական զգեստների շատ գեղեցիկ տեսականի ունեն.. փոքրիկներին կարելի է մեկ մեկ ճոխություն թույլ տալ ու էստեղից նվեր անել…որակը բավականին բարձր է……

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

շաաաաաատ սիրուն ու ճաշակով խանութ… գները ճիշտ ա բարձր են, բայց դե հաստատ արժի…

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

ոչ գներն են մի բան, ոչ տեսականին.. իմ համար անիմաստ խանութ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մի քանի տար առաջ “լավ ֆլեշկա որտեղից առնեմ” հարցի միակ պատասխանը.. Ռենալեքս….. հիմա էլ երբեմն հաջող գնում կարելի է կատարել այստեղից.. նորմալ գներ, նորմալ որակ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

բավականին հաջող տեսականի ունեցող թեյի խանութ.. ես ինքս թեյի սիրահար չեմ, բայց հաճախ եմ ընկերներիս կամ տան համար էստեղից ինչ-որ բան վերցնում…. գները մի փոքր բարձր են, բայց թեյի համն ու հոտը զգալով, աչք ես փակում)))) միանշանակ խորհուրդ եմ տալիս էստեղից գնումներ կատարել

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

իմ ամենասիրելի խանութը այս ոլորտում.. աղջիկները միշտ բարեհամբույր են, տեսականին հարմար է թե գրպանիս, թե նախընտրություններիս…..գները նորմալ են, ի տարբերություն մյուս նմանատիպ խանութների, որակն էլ տեղն է

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

հին ու բարի Փենբոքս ^_^ ինձ ինչ հիշում եմ կա էս խանութը.. դպրոցական տարիներին հիմնականում էստեղից էի առնում գրենականներս..
էստեղի մարկերների տեսականին եմ շատ սիրում.. գները կարծես թե միիիիի քիչ տարբերվում են մյուս խանութներից, բայց դա էական ազդեցություն չունի :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

միշտ լիքը մարդ կա.. երբեք աշխատակիցներին ազատ չես բռնացնի, ամեն մեկը իրա գործին ա, հարց ես ուզում տաս, պիտի մի կես ժամ սպասես..
հագուստը միջին որակի ա, բայց այ վերնաշապիկները շատ լավն են.. տեսականին սիրում եմ, գույների առումով դուրս գալիս են.. ու կարևորը չափերը միշտ կան..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ագնես Քեյքս…. 5/5 ամենինչը լավն ա.. գին/որակ/չափ համադրությունը շատ լավն ա.. շաաատ համով են ու կարևորը միշտ թարմ

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

համեմատած մյուս խանութների հետ` գները բարձր են, բայց կոնկրետ այս մասնաճյուղում միշտ լավ վերաբերմունքի եմ արժանացել, միշտ լավ են սպասարկել, ինչը չես ասի մյուսների մասին..

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

ամենալավ տերմոսների տեսականին ունեն

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

իմ ամենասիրելի սպասքի խանութը……գունավոր, ուրախ, սիրուն.. բոլոր ճաշակի տեր մարդկանց հարմար ամենինչ էլ կա.

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մեր տանը մոտիկ, շատ հարմար..աղջիկները լավն են, սպասարկումից գոհ եմ, տեսականին էլ մեծ…

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ինչքանով որ ես եմ տեղյակ սա կարի մեքենաների առաջին խանութներից էր.. մամայիս կարի մեքենան էստեղից ենք առել.. անցել է 16 տարի.. դեռ աշխատում ա ))))))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

մեր օդորակիչը ստեղից ենք վերցրել.. սպասարկումից շատ շատ շատ շատ գոհ մնացինք.. բերեցին տեղադրեցին, հետո խնդիր կար ձայնի հետ կապված, զանգեցինք նույն օրը հենց եկան կարգի բերեցին.. մերսի իրանց

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ներսի սրահում խոհանոցային պարագաների հարմար տեսականի կա.. գներն էլ շատ մատչելի

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ընկերուհուս նոտբուքը մենակ ստեղ սարքեցին.. չեմ հիշում ինչ խնդիր էր, բայց միայն էստեղի մասնագետները “վիզ վերցրին” սպասարկելու..հին ու բարի ձյաձկաներ են աշխատում ստեղ, մեկ էլ մի քանի “գործից հասկացող ջահելներ” (ինչպես իրենց կոչում են էնտեղի մեծերը)..սպասարկումից գոհ էինք, գներն էլ նորմալ էին

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

նորմալ սպասարկում, նորմալ տեսականի, ծաղկի խանութները շատացել են, պիտի մտածեն մրցակցության մասին..ավելի լավերն էլ կան հիմա…..

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

էստեղի միայն սպասարկումից եմ դժգոհ… մտնում ես խանութ, վերևից ներքև չափում են, մի 5 րոպե էլ մտածում քեզ սպասարկեն, թե չէ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Այս մասնաճյուղի սպասարկումից ավելի գոհ եմ, քան Հյուսիսայինից.. ներկայացված տեսականին լավն է, ուղղակի մի փոքր գները բարձր են, չնայած որակի համեմատ կարծես լավ է… չգիտեմ, ես մի երկու անգամ եմ էստեղից օգտվել, գոհ եմ մնացել

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

ոնց եմ ես էս խանութը սիրուուուումմմմ….. կարգին խանութ ա!!!!! համարյա թե ցանկացած մանրուք կգտնես..նոր տարուց առաջ “բլինչիկի թավա” էի ման գալիս, մենակ ստեղ գտա իմ ուզած չափը ^_^

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ուսանող ժամանակ աղջիկներով գնացել էինք “խմելու”..ծխապատվեցինք և դուրս եկանք…. բայց ընդհանուր առմամբ լավ տեղ ա, մատուցողները անմիջական են, Բիթլզի շունչն էլ զգացվում ա, փոխանցվում.. լավն ա մի խոսքով

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

իմ սիրած խանութը.. մեծ տետրերի սիրահար մարդիկ կարող են էստեղից առնել.. գին/որակ կարգին համադրություն ունեն

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

շատ լավ գրախանութ, ավելի շատ տեսականիով, համարյա թե ամենինչ կարաս գտնես..ամեն դեպքում եղածներից ամենալավն է տեսականու առումով

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

ամանօրին հավես բաներ ունեին, զիզի-բիզի բաներ կային, դրանցից եմ մի քանի հետ վերցրել, լավն էին… ընդհանուր առմամբ գրախանութի տեղը էտքան էլ հարմար չի, դժվարությամբ գտա.. սպասրկումից գոհ եմ, մնում ա մի քիչ էլ տեսականին ավելացնեն գրքերի… ասեմ որ արվեստի գրքերի հրաշալի տեսականի ունեն..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մի քանի տարի առաջ պապայիս հետ, երբ 2-ով էինք լինում, միշտ ստեղ էինք գալիս… համով պիցցա, նորմալ սպասարկում, բայց վերջերս մի անգամ էլ էի գնացել, շաաաաատ դանդաղ էին սկսել սպասարկել.. ու նենց էլ չէր, որ շատ մարդ կար.. գուցե էտ օրը բախտս չէր բերել, չգիտեմ….. հա մեկ էլ ինչքան գիտեմ վերևում բացօթյա տեղ էլ ունեն..ասում են լավն ա, դեռ չեմ եղել.. արժի գնալ…..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մի քանի տարի առաջ շատ ավելի հաջող տեղ էր.. հաճախ չեմ լինում, եսիմինչ պետք ա լինի, որ գնամ.. մի տեսակ իրա “կլասը” քցել ա.. չգիտեմ, եթե մի քանի տարի առաջ առանց մտածելու կգնայի, հիմա մի քիչ երկար եմ քցում բռնում, արժի թե չէ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

մի քանի բան ունենք էստեղից գնված.. գոհ ենք ընդհանուր առմամբ, բայց իրոք երաշխիքային սպասրկումը երկարացնում են (Ara A.) ու էտ երևի միակ բանն ա, որում թերանում են էս պահին..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

հաճախ եմ էստեղ լանչի գնում……գները թանկ են, բայց ամենինչ համով են սարքում.. ու միշտ էլ արագ եմ սպասարկվել ժամի համեմատ, երբ բոլորը վազում են ընդմիջման.. գոհ եմ, գներն էլ որ իջեցնեն, շատ ավելի գոհ կլինեմ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

թերևս լավագույն հայկական արտադրանքը..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

շատ քիչ ներքնազգեստի խանութներ կան, որ գին/որակ հարաբերությունները հասու են ինձ.. սա այդ քիչ խանուներից է…..միշտ գոհ եմ հեռացել կատարածս գնումից, բայց միշտ դժգոհ եմ մնում սպասարկումից… շատ դինջ են աշխատողները..դրա համար եմ 4 աստղ գնահատում, որովհետև մի քիչ էլ աճելու տեղ ունեն ;)

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

էստեղ միշտ ավելի հաճելի է նստելը, քան հյուսիսայինում… եթե ուզում ես հանգստանալ, պետք ա ստեղ գաս, եթե ուզում ես բան չհասկանաս կերած-խմած-խոսացածիցդ, ուրեմն հյուսիսային :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

մի անգամ զանգել եմ որոշ բաներ ճշտելու համար, հեռախոսավարուհու մուննաթ տոնը հերիք էր, որ չցանկանամ այցելել..եթե ես զանգում եմ ինչ-որ բան ճշտելու, դա նշանակում է, որ ժամանակ չունեմ գնալու….իսկ տվյալ աշխատակիցը հրաժարվեց որևէ ինֆո տրամադրել` ասելով, մանրամասների համար պետք է մոտենաք, հեռախոսով չեմ դնելու սաղ պատմեմ…. տարօրինակ էր…

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

ոչնչով չի տարբերվում մյուս Ջազզվեներից…նույն դանդաղ, ավանդական սպասարկումը..մի անգամ ֆիլմի տոմսերը սխալ էի առել, պիտի 1 ժամ սպասեի.. որոշեցի էնտեղ նստեմ մի բաժակ սուրճ խմելու… 40 րոպե հետո մոտեցան, բայց պատվիրելն անիմաստ էր.. տենց թողեցի վեր կացա..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

իհարկե նախկին պոպլավոկը չի, բայց ստեղ միշտ մի տեսակ հանգստություն ու թեթևություն ես զգում…ամիսը մեկ, 2 ամիսը մեկ անգամ կարելի է գալ թեյ խմելու :) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ստեղ էլ եմ հաճախ լինում )) էլի իմ սիրելի վայրերից է… համեղ խմորեղեններ ունեն, դրա համար եմ հաճախ գնում…… բայց մատուցողները մի տեսակ անգրագետ են սպասարկում.. կարելի է ասել գրեթե չեն սպասարկում, մենյուից էլ անտեղյակ են….խմորեղենների համար 5 :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

տեսականին լավն է..գտնում եմ օրիգինալ բաներ երբեմն, բայց դե գները իրոք շատ թանկ են..

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

իմ ամենասիրելի վայրերից մեկն է դարձել.. շատ համեղ է ամենինչ… հետաքրքիր ու համեղ առաջարկներ ունեն.. պաղպաղակը 5+, քլաբ սենդվիչը 5++

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Blueberry..ամենահամով ադի բուդին ստեղ են տալիս :D

Հ.Գ. մի խառնեք Balckberry-ի հետ… :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մի տեսակ մի բան էն չի ստեղ, չեմ հասկանում ինչը.. կարծես նորմալ տեսականի կա, բայց դե իմս չի….հետաքրքիր բաներ կան.. գներն էլ հարմար են..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ամեն անգամ այցելելով այստեղ հիշում եմ Հունաստանի իմ ուղևորությունը..ամենինչ համեղ է, թարմ…..բացի գիրոսից սիրում եմ այստեղի տարատեսակ սոուսերը, որ մատուցվում են ֆրիի հետ.. ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Երիտասարդականի մասնաճյուղում եմ երեկ ու այսօր եղել.. իրոք գոհ եմ հեռացել.. հատուկ շնորհակալություն վարկային մասնագետ Ռուբենին արագ և լիարժեք սպասարկման համար: մենակ իրա համար նորից կդիմեմ իրենց :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

վաղուց չէի եղել էստեղ.. հմմ…սպասարկումը նույն հին ու բարի դանդաղի մեջ :D բայց մի հատ նեեեեեեննցցց համով բան եմ կերել, որ էլ չասած… վաֆլի պաղպաղակով ու մրգերով!!!!!! էսքան տարի գնացել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել, երեկ փորձեցի….ու հաստատ էլի կգնամ դրա խաթր!!!!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

այս մասնաճյուղի միայն առաքումից եմ օգտվել, շատ գոհ եմ, շատ արագ սպասարկեցին.. միայն դրա համար 5 աստղ եմ նշանակում.. թե չէ առհասարակ շատ “բուրումնավետ են”

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

մամայիս սարքած թաբուլեն ավելի համով ա :/ չսիրեցի…..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

2 լավ բան կա էստեղ… գտնվելու վայրը և սուրճը..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

համով տորթիկների համար արժի գալ..ուրիշ ոչ մի բանի համար չարժի..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

մի անգամ մտել եմ ու մուտքից հետ շրջվել ու դուրս եկել……ծխապատ մառախուղ, լիքը մարդ, առանց օդափոխության..մի խոսքով ՇԱՏ ՎԱՏ ՏԵՂ :(

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

1000 դրամով ժամանակին կարելի էր կշտանալ…… վաղուց չեմ եղել, հիմա չգիտեմ ինչ վիճակում է…..ֆրին համով էր..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

իմ սիրելի վայրերից մեկը.. հաճախ չեմ լինում, ճիշտ է, բայց անգամ 2 շաբաթը մեկ մի բաժակ սուրճի համար արժի գալ էստեղ… :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

մեկ անգամ ընդմիջման ժամին գնացել եկել եմ..մյուս մասնաճյուղերի պես է.. արագ սնունդ նախընտրողների համար լավ էլ տեղ ա.. ես որ սիրում եմ իրանց

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

normal utel xmelu tex a.. spasarkumy vatn a, ha, bayc hamov baner el en mek mek talis.. touristnerin tanelu amenaharmar texeric a

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

եթե ես պիտի որոշեմ ինչ ռեստորան կարելի ա ընտրել հարսանիքի, կնունք, ծնունդի համար, միանշանակ էստեղ եմ խորհուրդ տալիս….. միշտ գոհ եմ եղել ստեղից

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ամենալավ պարելու տեղերից մեկը

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ժամանակին էստեղ հաճախ էի լինում… մի քանի տարի առաջ միակ վայրն էր, որտեղ ամենահամեղ ու ԿԱՆԱՉ պաղպաղակ էին տալիս.. բայց դե ոնց ասում են ժամանակները փոխվում են :) ) ես այստեղ էլ չեմ այցելում, կանաչ պաղպաղակ ամեն անկյունում էլ կգտնես… սպասրկումը լավն էր, վայրն էլ հարմար… մեկ մեկ արժի գնալ

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

շատ համով է ամենինչ….սպասարկումն էլ բարձր մակարդակով է միշտ… խորհուրդ եմ տալիս բամբուկի մեջ հավի միսը փորձել..մատներդ էլ հետը կուտես այնքան համով է

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

glamorous place.. :D
delicious Cesar salad..mmm yummy…. :) )
i love the atmosphere here..lovely place to have a rest after a long and hard working day..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

մեկ անգամ եմ մտել այս բանկ. այն էլ հարցազրույցի համար.. “տեղեկատուն” էնքան մուննաթիկ էր, որ այլևս ոչ մի անգամ ցանկություն չառաջացավ այնտեղ մտնելու, համ էլ ինձ գործի չվերցրին :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

սիրում եմ այստեղ տիրող մթնոլորտը..հարմար միջավայր է ստեղծված ընկերական հավաքների համար

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

բավականին հաջող խանութների ցանց է.. երբեմն էստեղից գնվում է էնպիսի մի իր, որը ոչ մի տեղ չես գտնի

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Մեր առաջին համակարգիչը մոտ 10 տարի առաջ այստեղից ենք գնել: Գին/որակ հարաբերությունը լավն է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

սպասարկում 5, տեսականի 5… էլ ինչ ասեմ?

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

հարմար է թե անձնական և թե նվերային գնումների համար, տեսականին լավն է, որակը բարձր, գինն էլ հարմար

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

համեղ, մաքուր ու գեղեցիկ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

կարգին պարելու տեղ է.. մենյուն եսիմինչ չի, բայց եղածն էլ ա համով.. հավեսին տեղ ա, կարելի ա անվերջ պարել

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

համով աաաաաաաա

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Սուրճի տեսականին լավն է: Հաճելի մթնոլորտ ունի, մատուցողներն էլ բավականին հաջող են ընտրված:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Մի անգամ եմ հենց ստեղ մտել, ինչ-որ կոնկրետ գործով էի գնացել, նարմալ, բարեհամբույր սպասարկեցին, գոհ եմ դուրս եկել տարածքից:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

սպասարկում` 0
ուտելիք-խմելիք` 3
մթնոլորտ` 4
վայր` 5

ընդհանուր` 3

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

տեսնես ստեղ դեռ մարդ գնում ա?? էէէէէն թվերին շատ էին գնում, լավ էր, իսկ հիմա?? եսիմ…. մի տեսակ շատ սխալ տեղ ա, անհարմար, ոչ հաճելի.. չսիրեցի էս տեղը, հա մեկ էլ առհասարակ իրանց պիցցաները փչացրել են

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

հետ բերեք Մաշտոցի Յամը :/

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

հաճելի միջավայր, լավ սպասարկում, համով ու թարմ սնունդ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ամենալավ նվերի խանութներից մեկն է

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

երբեք չեմ օգտվել իրենցից, բայց ինքը ահավոր կանչող բան ունի իր մեջ, կարծում եմ հաջողված գովազդի արդյունքն է

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

ստեղի միայն հունական աղցանն ա լավը.. էն էլ իտալականում հունական ուտելը մի քիչ էն չի :) ))) ստեղ մենակ կապուչինոն ա համով.. էն էլ սաղ տեղերը նույնն ա :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

կարգին տեղ ա!!!!!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ես սիրում եմ իրանց.. :) ) իմ համեղ չիլատաները..ուծյու..ռոլլերը բա.. յամմմիիիիի :) ) մենակ չհասկացա ինչի թանկացրին.. սկզբում ամենինչ լավ էր..բայց այ թանկացումը դուրս չեկավ……..

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

քաղաքի ամենահաճելի վայրերից մեկն է.. հարմար է ամենատարբեր առիթներով հավաքվելու համար…..
ընկերներով երբեմն մեր երեկոները այստեղ ենք անցկացնում.. հաճելի է

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

i love this place!! music is nice, food is great!! i have been in the one on Tumanyan as well.. very sad that it’s closed now.. used to go there often..

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

մի անգամ եմ մտել ստեղ ինչ-որ ֆոտոյի հետ կապված հարց կար, էնքան լավ սպասարկեցին, որ իրոք ապշած էի… ափսոս էտ տղայի անունը չեմ հիշում.. մերսի Չարենցի Զիգզագում աշխատող էն լավ տղային ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

yummy!!!! ^_^

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Կապիկի նախաճաշ պաղպաղակի համար եմ մենակ գնում ստեղ.. ու մենակ էտ պաղպաղակի համար 5/5 եմ տալիս :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

ժամանակին լավն էր… իսկ հիմա եսիմինչ են սարքել..

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

ամենինչ շաաաաատ համեղ է

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

ատում եմ էս տեղը :/

Կրկին փորձեք
ռեյտինգ -2

իրանց “Նախարարական շնիցելը” ամենահամովն ա

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

մմ..լավն ա~ ուղղակի միիի քիչ թանկ ա

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

հաճելի օր ունենալու համար մարդ պիտի առավոտ ծուտ գնա այգում մի 10 րոպե ման գա.. ավել չէ.. կարծես նոր ծնվես… միակ թերությունը` չեն թողնում խոտերին նստել :( չնայած քաղաքի մյուս տարածքներում նենց են էտ խոտերը փչացնում, որ կարելի ա ենթադրել ինչի չեն թողնում…..

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

a little hostel near to the heart of Yerevan. nice place, accommodations are quite comfy. i suggest this place!

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

ուտեմ ես ձեր համով պիցցաներըըըը ))))))))))))))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

նորմալ ա, եսիմինչ չի, բայց դե քիչ թե շատ բարեհամբույր մթնոլորտ ա, չնայած էս մասնաճյուղը փոքր ա, հերթերն էլ շատ են.. կամ պետք ա մեծացնեն, կամ ստեղ չսպասարկեն

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

յունիկոդի պահը լավն էր :D էս պահի դրությամբ իրոք միակ թերությունն ա….սպասարկումից գոհ եմ, միշտ օգտվել եմ, ընդեղ տոկոս-մոկոս մի քիչ բարձր են, բայց դե մեկ ա լավն են!! )))))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

իմ հրաշքն ա ինքը.. սիրում եմ շաաաաաաատ, Երևանի ամենալավ, ամենահանգիստ, ամենահամով տեղերից մեկն ա

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

I <3 pufiks :D

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

յամմմիիիիիիիիի, շատ համով ա!! մնում ա չփչացնեն ^_^

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

սպասարկումից շատ գոհ եմ, սնունդը շատ լավն ա, բայց այ հոտը իրոք որ սպանիչ ա :/ մի բան պետք ա մտածեն..

Կրկին փորձեք
ռեյտինգ +1