Check

Ի տարբերություն Նոյան Տապանի գները շատ մատչելի են:Այստեղից չեի ասի շատ,բայց օգտվել եմ ու շատ գոհ եմ…ապրանքներն իրոք որակյալ են !

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Մեծ ու շատ լավ տեսականի կա,ԲԱՅՑ անիմաստ թանկ,այն որ teddy արջուկները թանկ են շատ իրենց original լինելու տեսակետից դա հասկանալի է ( բայց մեկ է էլի լավ չի,մարդ չի կարողանում տեղավորվի ֆինանսի մեջ): Բա տետրերը,գրիչները,բացիկները,գրքերը մի խոսքով գրեթե ողջ ապրանքը անիմաստ գին ունի վրան դրված…գները իջեցնեն ընտիր խանութ կլինի !!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Հեչ լավ սուպերմարկետ չէ.Էլ չեմ ասում մեր մոտի,ահավոր վատն է: Հերթը դրամարկղերի մոտ անխուսափելի է,(չնայած դրամարկղ էլ չկա,որ կա էլ չի գործում :D )աշխատողները ոչ բարեհամբյուր,սպեցիֆիկ հոտը միշտ կա,մարդ չգիտի էլ ինչից է այդ հոտը,ոչ մի ուրիշ սուպերմարկետում չկա նման բան: Մի խոսքով ավելի լավ է բացասական կարծիքներիս
շարանին վերջ տամ և գնումներս կատարեմ Մոսկվիչկայից կամ Սասից ))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Վերջերս ընկերներիս հետ այցելեցի այստեղ,նստել էինք ամենավերջին հարկում ու իսկապես վայելեցինք ժամանակը,պատվիրած ամեն ինչ մեզ շատ դուր եկավ և մատչելի էր:Տեսարանը շատ գեղեցիկ է,իսկ վիպ-ում պետք է վճարես հավելյալ հինգ հազար դրամ (կամ 3000 դրամ),ինչը կարծում եմ ինչ-որ մի տեղ անիմաստ է,քանի որ մեր նստած հարկը ավելի վիպ էր և առանց հավելյալ գումարի ))) վիպ-ում ուղղակի կարմիր գորգ կա փռած հատակին…(քեզ պաշտոնյա ես զգում lol) !

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Լեգենդար բաոը շատ դիպուկ է ասված այս հին ու բարի սրճարանի համար,անպայման այցելելու եմ կրկին ու կրկին !

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Առաջ հավանում էի լավ տեղ էր,շատ էի գնում,այստեղ քեզ հանգիստ էիր զգում,բայց հիմա …? Հիմա այստեղ այցելում են մեծամասամբ արտասահմանցի զբոսաշրջիկները ու հայերից նրանք,ովքեր գնացել են Անգլիա ու “քիթիկները վեր ցցած են ապրում” Հայաստանում: Ես անձամբ դրանում շատ եմ համոզվել:Գները շատ անիմաստ թանկ են ! Ամիսներ առաջ անիմաստ շատ գումար վատնեցի կաթնային շեյքի վրա ու հիասթափվեցի: Մատուցողները բայց միշտ ժպիտով են ու շատ լավ են սպասարկում,կան շատ լավերը,բայց արդեն հին աշխատակազմից բան չի մնացել: Մի խոսքով այս վայրի համն ու հոտը կորել է իմ համար ու դժվար էլ վերականգնվի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ սիրեցի ես այս խանութը:Ժամանակակից,մոդայիկ և ճաշակով հագուստ,դե չմոռանանք,որ ճաշակին ընկեր չկա,բայց կարծում եմ “ընկերով թե առանց մի լավ բան ոնց էլ չլինի կհավանենք river-ում” ))) Գները մատչելի են դառնում ահավոր զեղչի օրերին,ես նույնպես մասնակցել եմ այսպես ասած այդ ակցիային.պետք է քո իսկ ձեռքով շպրտես համապատասխան իրը`փոքրիկ նետը (անունը չգիտեմ դրա :D ) միավորներով շրջապատված կլորի վրա և մինչև առավելագույնը 20 կամ 25 տոկոս զեղչ կարող ես վաստակել )) Հիշում եմ մարտի 8-ն էր և ես հարազատներիս համար շատ մատչելի և գեղեցիկ զարդեր գնեցի խանութից,ի դեպ վաստակածս զեղչը 17 տոկոս էր,( անկեղծ ասած այդքան էլ գումար չունեի,բայց լիովին տեղավորվեցի) ! Շուտ-շուտ եմ այցելում այս խանութ ու նկատել եմ,որ մի տեսականուց շատ կա ու հենց նույն գույնի,այ դա այդքան էլ ինձ դուր չի գալիս,ինչ առումով,որ լավ կլինի ավելի յուրահատուկ ու չկրկնվող ապրանք լինի,գոնե գույները մի քիչ տարբեր.իսկ ինչ վերաբերում է աշխատողներին,ապա միայն ու միայն դրական կարծիք !

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Արդեն ինչքաաան ժամանակ է.որ այստեղ չեմ եղել )) Չգիտեմ հիմա ոնց,բայց առաջ շատ հարգի ու շատ լավ սրճարան էր,ունեմ լավ տպավորություններ ու հիշողություններ այստեղից !

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Սեգաֆրեդո-ում կարող ես իսկապես վայելել սուրճը` թե էսպրեսո թե սովորական,այս տեսանկյունից այն շատ մասնագիտացված է:Ուտեստներից բան չեմ կարող ասել,քանի որ չեմ փորձել:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Մի անգամ եմ շատ լավ մարդկանց հետ ստեղ մաֆիա խաղացել,շատ-շատ լավ վարող ունեինք,հանգիստ մթնոլորտ էր,ինչը նաև կասեմ խաղի վերաբերյալ,ինչ-որ մի տեղ էլ թեժ,լարված ու հետաքրքիր խաղ անցավ ! Միշտ հաճույքով կհիշեմ այդ օրը : ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Դե մեղեդին հայտնի էր ժամանակին որպես ամենալավ սրճարաններից մեկը,դե բայց ոչ հիմա իհարկե ))))))))))) Ամեն դեպքում այսօրվա դրությամբ էլ`համեմատած մյուս հարակից սրճարանների հետ,շատ մատչելի է,բայց դե հազարից մի դեպք պետք է լինի,որ ես գնամ այնտեղ ! Բայց վերջում անկեղծ խոստովանեմ,որ գլյասեն այստեղի ահավոր լավն է և տարողունակ է և շատ-շատ համով :D (հիմա չգիտեմ,վաղուց չեմ փորձել) :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

“Սովորական սրճարան” իրոք հենց այս սրճարանի համար է ասված : Մատուցողները իրոք անգրագետ են սպասարկում,ավելի շատ տրամադրում են շուտ սրճարանից դուրս գալուն այլ ոչ թե մնալուն:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Առաջ շատ էի հաճախում,հիմա այդքան էլ չէ,բայց այստեղ շատ լավ օրեր եմ անցկացրել հիշողություններով ! donuts-ները համով են շատ սենդվիչներն էլ չեն զիջում )) Սիրում էի ներքևը նստել.իսկ հիմա ինչպես տեսնում ենք կարաոկեն է դրա տեղը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Հիշում եմ տարիներ առաջ իմ համար ամենալավ սրճարանն էր: Կյանքում չեմ մոռանա,որ “ախպորս բանակ ճանապարհելու նախորդ օրը այստեղ գարեջուր էինք վայելում չիպսով” )) Բայց արդեն ինչքաաան ժամանակ է այստեղ չեմ այցելել,արժի հիշել այս տեղը,քանի որ թե մենյուն թե սպասարկումը թե արտաքին տեսքը միայն դրական լիցքեր են հաղորդում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Հրաշալի սրճարան: Ճիշտ է կասկադ գնացող մարդկանց մի մասը նախընտրում է սրճարանի միջով անցնել,բայց ոչինչ դա չի խանգարում )) Իմ մոտ էլ են նման դեպքեր գրանցվել :) դե ինչու շրջանցենք սրճարանը եթե կա կարճ ճանապարհ :D Լավ իսկ հիմա կատակից շեղվենք )) Վերջին անգամ ընկերներով շատ “ուրախ կամպանիայով” նստած էինք սրճարանում,շատ տպավորիչ օր էր,(video-ն էլ մինչ հիմա ունեմ) :D ինչ պատվիրել էինք շատ լավն էր,բայց կյանքում չեմ մոռանա .որ այստեղ “այսպես ասած մի պորցիա ֆրին” կարող ես հաշվել այնքան քիչ է :D ինչևէ հրաշալի օր,որ երբեք չի մոռացվի: Ի դեպ ցանկություն ունեմ գոնե մեկ օր էլ նստեմ վիպ-ում և պատվիրեմ նարգիլե lol !

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Հոյակապ սրճարան ! Հաճախ եմ այցելում ու լավ ժամանակ անցկացնում այստեղ,գլյասե եմ վերցնում մեծամասամբ,փորձել եմ նաև սենդվիչ (անունը կոնկրետ չեմ հիշում ) ու համից չեմ կշտացել ))) Ի դեպ յուրահատուկ է այն,որ պիցցան պատվիրելուց դու անձամբ հատ հատ ընտրում ես այն ամենն ինչ ուզում ես լինի քո պիցցայի մեջ :) Եվ դուրսն եմ նստել և ներսում,սպասարկումն էլ այ այստեղ կարող եմ ասել,որ շատ լավն է,զեղչի քարտ էլ ունեմ )) Ի ԴԵՊ ՄԻԱԿ ՍՐՃԱՐԱՆՆ Է ՈՐ ԻՆՁ ՆՄԱՆ ՔԱՐՏ ՏՎԵՑ ! RESPECT )))

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Հոյակապ խանութ,2 օր առաջ այցելեցի ու հավանեցի ողջ տեսականու գրեթե կեսը: Մի քիչ ձեռքս որ “փող” ընկնի կասեն ճաշակով տղայա…)) ;)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

հա հա միշտ կողքով անցել եմ բայց երբեք առիթ չի եղել,որ ներս մտնեմ:Բայց անկեղծ հետաքրքրություն կա: Ծնունդ լինի ինձ չմոռանաք մանուկներ )))

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ էի այստեղից օգտվում ժամանակին,շատ հաճախ էի ընկերներիս հետ այցելում ու համեղ շաուրմա համտեսում: Բայց ոչ երբեք հիմա ! Առիթներ եղել են հիասթափվելու…

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Լավ սրճարան.մի քանի անգամ շատ հաճելի ժամանակ եմ անցկացրել այստեղ : Տեղն էլ շատ լավն է ու հարմար:Բայց սպասարկումը իրոք դանդաղ է,անցած անգամ մոտ 40 րոպե հաշիվին էինք սպասում “ձեռ ու ոտով հասկացնելով” :D )) “Չնայած կարողա մարդիկ պատիվ էին տալիս ով գիտի” ))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Միայն հիացմունքով կարտահայտվեմ Grand Candy-ի մասին:Թե պաղպաղակները,թե կոնֆետները,թե խմորեղենները,մի խոսքով ողջ արտադրանքը հիասքանչ է ու մատչելի ! Ջամբո պաղպաղակը,չրով կոնֆետները,”պոնչիկները կակաոյի հետ և այլն…” միշտ քաղցրացնում են կյանքս ! ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Շատ շքեղ,շատ ընդարձակ լի զարգացած տեխնիկայի գրեթե բոլոր նմուշներով խանութ է: Ես անձամբ մասնակցել եմ խանութի պաշտոնական բացմանը որպես պարող (break dance):”Երբ մի քիչ գումար ընկնի ձեռքս անպայման անյտեղից մի պլազմա հեռուստացույց կգնեմ” )))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Մի անգամ եմ դեռ եղել այստեղ,բայց հասցրել եմ հավանել:Տեղը շատ լավ են ընտրել,շատ հարմար է: Նշեմ,որ հազվագյուտ վայր է.որ քեզ զգում ես ինչպես Եվրոպայում )) Մատուցողներն էլ են շատ ուրախ ու ՀԱՎԵՍՈՎ են իրենց գործը անում ! Դասական սինաբոն վերցրի նախորդ անգամ.հավատացեք “նենց մեծ” էր չկարողացա մինչև վերջ ուտել,միգուցե դարչինն էլ մի փոքր շատ էր արված )) Ինչևէ տեղն ինձ գրավեց և ես 2-րդ անգամ էլ անպայման կայցելեմ ))

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Տաշիր Պիցցան սիրում եմ,քանի որ պիցցաները շատ համեղ են ու շատ մատչելի.3 կտորից կարող ես հանգիստ կշտանալ.հիմնականում վերցնում եմ “diablo,բայց շատերն եմ փորձել:Սպասարկումը չեմ կարող ասել.որ բարձրակարգ է,բայց չեմ դժգոհում: Բայց օրինակ ԵՊՀ-ի հարևանությամբ գտնվող Տաշիր Պիցցայում շատ դանդաղ են սպասարկում,դրանում մի քանի անգամ արդեն համոզվել եմ: Բայց կապ չունի այն միանշանակ կմնա Հայաստանի լավագույն պիցցերիաների շարքում !

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Անձամբ դեռ չեմ եղել այստեղ,բայց ծանոթներիս նկարագրածով շատ բարձր մակարդակի վայր է,ամեն ինչ շատ համեղ,սպասարկումը որակյալ.միանշանակ ցանկություն առաջացավ անձամբ համոզվելու դրանում !

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Չնայած այն բանին,որ ես միշտ սպորտով եմ զբաղվում,չեմ կարող ինձ զրկել օրինակ` Քեյ-Էֆ-Սի-ի օրիգինալ թվիստերից :D Շատ եմ սիրում KFC-ին:Շատ համեղ է ամեն ինչ,բայց անկեղծ գները մի քիչ բարձր են,իսկ ուտեստները համեմատ փոքր:Լավ չէ որ նման վայրերում Coca Cola չկա միայն Pepsi է:Ներսում շատ հարմար է,wi fi կա հետևաբար մենակ էլ չես ձանձրանա ))Այստեղ գրեթե միշտ ծանոթների եմ հանդիպում,ինչու չէ այստեղ նոր ծանոթություններն էլ չեն բացառվում ))) Եվ վերջապես ով չի սիրում “համով ուտել” ;) :D !!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Երբ սոված եմ լինում դրսում և մտածում եմ ինչ ուտել ու որտեղ միանգամից հիշում եմ,որ կա Գիրոս:Սիրում եմ և տերյանի հասցեում գտնվող Գիրոսը և թումանյանինը: Սպասարկումը շատ արագ ու բարձր մակարդակի վրա է գտնվում,մթնոլորտն էլ հանգիստ է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Կարճ ու կոնկրետ`ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՎԱՅՐ !

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ եմ սիրում Մամա Միան,նամանավանդ հենց այս հասցեինը:Պիցաները շատ համեղ են,հիմնականում վերցնում եմ հենց “Mama Mia” կամ “Al Prosciutto”,բայց մնացածներն էլ անկասկած շատ համեղ են: Խմորի բարակության պատճառով կշտանալը մի քիչ դժվար է )),բայց չմոռանանք,որ իսկական պիցան հենց բարակ է լինում`իտալիանո ոճի,հաստերը`ամերիկանո:Եթե ուզում ես 3 կտորից կշստանաս ուրեմն գնա Տաշիր պիցա ),իսկ Մամա Միայում “նենց լավ ախորժակի տեր մարդիկ`հանձին ինձ” պետքա գոնե 6 կտոր ուտեն,որ բան հասկանան :D Բացի պիցայից էլ շատ այլ համեղ ուտեստներ կան…
Մթնոլորտը միշտ էլ հանգիստ է,հաճելի,սպասարկումը բարձրակարգ չի,բայց դժգոհ չեմ : Կարաոկեներում էլ կարող ես հաճելի ժամանակ անցկացնել,ինչու չէ նաև տպավորիչ ու լի հիշողություններով.չմոռանանք,որ բացի լավ տեղից,լավ մարդկանցով շրջապատված լինելն էլ մեծ դեր ունի ;)

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Իմ կարծիքով ամենահամեղ պաղպաղակը !!!!!!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +3