Կայքի օգտագործման կանոններ և պայմաններ

Ստորև կարող եք ծանոթանալ մեր կայքի օգտագործման կանոններին և պայմաններին: Հարցերի կամ մեկնաբանությունների դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեյով – info @ yevista.com

Գրանցում

yevista.am կայքում գրանցումը հնարավոր է միայն facebook-ի միջոցով։ yevista.am-ում գրանցված մասնակիցները և կայքի չգրանցված այցելուները պարտավորվում են հետևել ներքոնշյալ պայմաններին։
Յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է կարդալ արդեն առկա կարծիքները, ինչպես նաև թողնել սեփական կարծիքները երևանյան վայրերի մասին։

Կարծիքներ

Նոր ավելացված կարծիքները չեն խմբագրվում կամ հեռացվում և մնում են անփոփոխ, քանի դեռ դրանք չեն հեռացվել հատուկ ալգորիթմի կողմից։ Ալգորիթմի կիրառման նպատակն է օգտակար և անկողմնակալ կարծիքները մատուցել կայքի այցելուներին։ Բացի այս կարծիքները կարող են խմբագրվել միայն տվյալ կարծիքի հեղինակի անմիջական խնդրանքով և միայն այն դեպքում, եթե խմբագրումը չի փոխում արդեն ներկայացված կարծիքի ընդհանուր միտքը։
Կայքում ներկայացված կարծիքները կարող են առանց հեղինակի թույլտվության և հեղինակի մասնակի անունը (Անուն Ա.) նշելով կամ չնշելով օգտագործվել կայքի ադմինիստրացիայի և յուրաքանչյուրի կողմից։ Կարծիքներում ներկայացված տողերը դառնում են նաև հանրության սեփականություն և կարող են արտատպվել ու վերատեղադրվել այլ ռեսուրսներում առանց կայքի ադմինիստրացիայի կամ հեղինակի թույլտվության։

Ինֆորմացիայի ավելացում և օգտագործում

Յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է ավելացնել նոր վայրեր։ Նոր ավելացված վայրերը կարող են խմբագրվել կայքի ադմինիստրացիայի կողմից առանց զգուշացման։ Վրիպակներ նկատելու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ։
Կայքում առկա, բոլորին հասանելի և կայքի սեփականություն հանդիսացող ամբողջ ինֆորմացիան՝ կարծիքներ, նկարներ, տվյլաներ և այլն կարող են օգտագործվեկ երրորդ կողմերի կողմից առանց կայքի ադմինիստրացիայի թույլտվության, սակայն, նախընտրելի է, բայց ոչ պարտադիր yevista.am կայքին հղում կատարելով։
Կայքում գրանցվածների, կարծիք գրողների ու այլ կարծիքները հավանողների կամ չհավանողների տվյալները կայքի ադմինիստրացիայի կողմից ոչ մի դեպքում չեն հայտնվում երրորդ կողմերին։

Պատասխանատվություն

Երևանյան վայրերի վերաբերյալ դրական կամ բացասական կարծիքը, լավ կամ վատ ռեյտինգը ձևավորվում է միայն գրանցված այցելուների մասնակցության արդյունքում և yevista.am կայքը որևէ կերպ չի վերահսկում այդ գործընթացը ու պատասխանատու չէ տվյալ վայրի լավ կամ վատ ռեյտինգի համար։
Կայքում արտահայտված կարծիքները կարող է չհամապատասխանեն կայքի ադմինիստրացիայի կարծիքների, դիրքորոշման ու նախասիրությունների հետ։ Կայքի ադմինիստրացիան ու պատասխանատուները որևէ կերպ պատասխանատու չեն կայքում հնչած կարծիքների համար։
Գրանցված անդամները կարող են հեռացվել կայքի կանոններին չհետևելու դեպքում։

Պայմանների փոփոխություն

yevista.am-ը կարող է խմբագրել իր կայքի օգտագործման սույն պայմանները առանց զգուշացման: Օգտվելով կայքից, դուք համաձայնվում եք ենթարկվել կայքի օգտագործման այս դրույթներին և պայմաններին: